Բար Ռաֆայելի
Բար Ռաֆայելի եբրայերեն՝ בר רפאלי | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1985[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Olesh, Իսրայել[3][4] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Ազգություն | Իսրայելի հրեաներ և աշկենազի |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, գործարար, ձեռնարկատեր, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, brand ambassador, Հայտնի անձանց մարքեթինգ, reality television program judge և reality television participant |
Աշխատավայր | Hot? և Hot 3? |
Ամուսին | Adi Ezra? |
Ծնողներ | հայր՝ Ռաֆի Ռաֆայելի, մայր՝ Zipi Refaeli?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | barrefaeliofficial.com |
Bar Refaeli Վիքիպահեստում |
Բար Ռիֆայելի (եբրայերեն՝ בר רפאלי, հունիսի 4, 1985[1][2], Olesh, Իսրայել[3][4]), իսրայելցի մոդել, հեռուստադեմք, դերասանուհի և կին գործարար։
Ռիֆայելին համարվում է Իսրայելում ծնված համաշխարհային ամենահաջողակ մոդելներից մեկը Նինա Բրոշի[6] և Միքայելա Բերկուի հետ միասին։
Իր մոդելային և բիզնես կարիերայի արդյունքում կուտակած նրա ունեցվածքը 2015 թվականին գնահատվել է 20 մլն դոլար[7]։ Ըստ Իսրայելի Forbes-ի՝ 2013 թվականին նա եղել է Իսրայելի ամենաբարձր վարձատրվող մոդելը՝ առաջ անցնելով այնպիսի իսրայելցի մոդելներից, ինչպիսիք են Էսթին Գինզբուրգը, Գալ Գադոտը և Շլոմիտ Մալկան[8]։
Նա հայտնվել է 2009 թվականի Sports Illustrated Swimsuit Issue հրատարակության շապիկին և զբաղեցրել առաջին հորիզոնականը Maxim ամսագրի Hot 100 ցանկում 2012 թվականին։ 2013 թվականից սկսած Ռիֆայելին հանդիսանում է Իսրայելի Իքս Ֆակտորի հաղորդավարը[9]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիֆայելին ծնվել և մեծացել է Իսրայելի Հոդ ՀաՇարոն քաղաքում, աշխարհիկ հրեայի ընտանիքում[10]։ Նրա ծնողները` Ռաֆի Ռաֆայելին և Թզիպին (օրիորդական ազգանունը՝ Լիվայն), ունեն ձիերի ագարակ։ Նրա ծնողները երկուսն էլ ծնվել են Իսրայելում, իսկ տատերն ու պապերը իտալա-հրեական, լիտվա-հրեական և լեհ-հրեական ծագում ունեցող եվրոպացի գաղթականներ են[10]։ Նրա մայրը 1970-ական թվականներին ծավալել է մոդելային հաջող կարիերա և հաnդես է եկել իր օրիորդական ազգանունով` Թզիպի Լիվայն[11]։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելին սկսել է իր մոդելային կարիերան 8 ամսականում, երբ առաջին անգամ հայտնվել է գովազդում։ Օրթոդոնտիկ միջամտության պատճառով նրա մոդելային կարիերան ընդահատվել է 12 տարեկանից մինչև 15 տարեկանը[12], երբ Իսրայելի նորաձևության մրցանակաբաշխությունում Ռաֆայելին ճանաչվել է «Տարվա մոդել» (2000)[13]։ Նա մասնակցել է Castro ու Pilpel նորաձևության ապրանքանիշերի գովազդային արշավներին և նկարահանվել «Milky pudding»-ի գովազդային հոլովակում։
Նա հայտնվել է «Էլլե» ամսագրի ֆրանսիական, ամերիկյան, իտալական, իսպանական, ռուսական և ուկրաինական, «Vogue» ամսագրի իսպանական, Harper's Bazaar-ի բրիտանական, ռուսական, ավստրալիական և վիետնամական, V, L'Officiel-ի ֆրանսիական և հոլանդական, GQ-ի ամերիկյան, բրիտանական, գերմանական, իսպանական և հնդկական խմբագրություններում, i-D և Allure ամսագրերում։ Նա հայտնվել է նաև Elle ամսագրի ֆրանսիական, իտալական, իսպանական, հոլանդական, ռուսական, բելգիական, շվեյցարական, ավստրիական, լատվիական, նորվեգական, լեհական, բուլղարական, ռումինական, սլավոնական և թուրքական, Marie Claire-ի ֆրանսիական, իսպանական և ռուսական, GQ ամսագրի բրիտանական, իտալական, իսպանական, գերմանական, պորտուգալական և մեքսիկական,Maxim ամսագրի ամերիկյան, բրիտանական, ավտրալական և սերբական տարբերակներում և Esquire ամսագրում։
Ռաֆայելին մասնակցել է Շանելի, Էսկադայի, Ռալֆ Լորենի, Դեսիգուալի, Էնդրյու Մարսի, Victoria's Secret-ի, Marks and Spencer, Gap, Moët & Chandon, Hurley, Rampage, True Religion, Lucky Brand, Accessorize, Passionata, Fox, Reebok, Sears, Arrow, Besni, Մարկո Բիցեգոյի և Ագուա Բենդիտայի գովազդային արշավներին։ Հայտնվել է նաև նորաձևության հետ կապ չունեցող ապրանքանիշերի գովազդային արշավներում, ինչպիսիք են Գարնիեր Ֆրուկտիսը, Սամսունգը և Սուբարուն։
Ռաֆայելին դարձել է Իսրայելի երկրորդ մոդելը, որ հայտնվել է Sports Illustrated ամսագրում (Միքայելա Բերկուից հետո)՝ 2007 թվականին նկարվելով Swimsuit Issue-ի համար Աերոսմիթ ռոք խմբի հետ[14][15]։ 2009 թվականին Ռաֆայելին հայտնվել է Sports Illustrated-ի լողազգեստներով հրատարակության շապիկին[16]։ Հարավարևմտյան ավիաուղիների գովազդում Ռաֆայելին նկարվել է բիկինիով Boeing 737 ինքանաթիռի մոտ[17][18], ինչի պատճառով ուղևորները քննադատել են ավիաընկերությանը՝ այն համարելով հեշտասիրություն քարոզող և վնասակար ընտանիքների համար[19]։
Ռաֆայելին հանդես է եկել որպես մոդել Subaru, Accessorize ապրանքանիշերի[20], բրազիլական Besni հագուստի շարքի, իտալական Marco Bicego թանկարժեք իրերի շարքի և Rampage-ի համար։ 2009 թվականին նա հանդես է եկել որպես մոդել Garnier International-ի համար[21]։
2009 թվականի մարտի 5-ին Ռաֆայելին ստացել է Աշխարհի ոճ մրցանակը Կանաց համաշխարհային մրցանակ ընկերությունից իր նրբագեղության, ոճի զգացումի և կարեկցության համար[22]։ Նույն տարվա հոկտեմբերին Ռաֆայելին վարել է Նորաձև Ստամբուլի մամլո ասուլիսը, որում հայտարարվել են 2009 թվականի հոկտեմբերին կայանալիք միջոցառումները, ինչպես նաև հայտնվել դրա գովազդներում[23]։ 2008 թվականին FHM-ի «100 ամենասեքսուալ կանայք» ցանկում Ռաֆայելին զբաղեցրել է 42-րդ, 2010 թվականին՝ 57-րդ, 2011 թվականին՝ 97-րդ հորիզոնականները[24]։
2012 թվականին Maxim ամսագիրը Ռաֆայելիին ընդգրկել է իր Hot 100 ցանկի առաջին հորիզոնականում[25]։ 2012 թվականի ապրիլին Shalom Life-ը Ռաֆայելիին ընդգրկել է աշխարհի ամենատաղանդավոր, խելացի, զվարճասեր ու հոյակապ 50 հրեա կանանց ցանկի 4-րդ հորիզոնականում[26]։ Ռաֆայելին ճանաչվել է սուպեր մոդել Maxim Magazine, The Hollywood Reporter, Daily Mail, The Algemeiner, The Jerusalem Post, The Independent և այլ ամսագրերի կողմից։
Ըստ Forbes Israel-ի՝ 2013 թվականին Ռաֆայելին եղել է ամենաբարձր վարձատրված մոդելը Իսրայելում՝ առաջ անցնելով իսրայելցի այնպիսի մոդելներից, ինչպիսիք են Էսթի Գինզբուրգը, Գալ Գադոտը և Շլոմիտ Մալկան[8]։
2017 թվականի մարտի տվյալներով՝ Ռաֆայելին երկրորդ ամենաազդեցիկ անձն էր Իսրայելի Ինստագրամում (ըստ Իսրայելի ինտերնետի ասոցացիայի)՝ զիջելով Աննա Զակին և առաջ անցնելով Նետա Ալչիմաստերից[27]։
Ֆիլմեր և հեռուստատեսային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ռաֆայելին նկարահանվել է Իսրայելի Pick Up հեռուստադրամայում։ 2008 թվականի հոկտեմբերին նա վարել է Bravo ալիքի հատուկ ծրագիրը՝ Tommy Hilfiger Presents Ironic Iconic America[28], որը հիմնված է Ջորջ Լոիսի Ironic Iconic America գրքի վրա։ Նա վերադարձել է որպես հաղորդավար 2009 թվականին՝ այս անգամ վարելով MTV-ի House of Style հաղորդումը[29]։
2011 թվականին Ռաֆայելին նկարահանվել է ամերիկա-իսրայելական «Սեանս» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Հաիմ Բուզագլոն։ Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է հոգեբույժի մասին, ով գերվում է իր նոր երիտասարդ հաճախորդով[30]։ Ռաֆայելին նաև եղել է հրավիրված ժյուրի Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը հաղորդման 4-րդ փուլում, որը վարել է Հայդի Քլումը։ 2012 թվականի նոյեմբերին նա սկսել է իր սեփական մոդելային քաստինգի շոուն՝ Million Dollar Shootingstar գերմանական Sat.1 ալիքով[31]։
2013 թվականի հունվարին Ռաֆայելին նկարահանվել է Go Daddy-ի Super Bowl XLVII գովազդում, որին մասնակցել են Ջես Հեյմանը և NASCAR-ի վարորդ ու Go Daddy գործընկեր Դանիկա Պատրիկը[32][33]։ 2013 թվականին Ռաֆայելին նաև վարել է Իսրայելի «Իքս ֆակտորի» առաջին եթերաշրջանը, որը դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող երաժշտական շոուն Իսրայելում[34], ինչի շնորհիվ 2015 թվականին հրավիրվել է վարելու 2-րդ եթերաշրջանը։ 2013 թվականին Ռաֆայելին խաղացել է գլխավոր դեր ֆրանս-իսրաելական «Կիդոն» քրեական կատակերգությունում, որում մարմնավորել է Մոսադի անդամի, որն օգնում է վնասազերծել ահաբեկչի[35]։
Բիզնես և ներդրումային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելին ներդրումներ է կատարել Իսրայելի տարբեր բիզնես նախածերում, ինչպես նաև հիմնադրել է սեփականը։
Ռաֆայելին բաժնետեր է նորաձևության մի շարք ընկերություններում, ինչպիսին է Կարոլինա Լեմկե դիզայներական ակնոցների ընկերությունը[36]։
2016 թվականին Կաստրա նորաձևության ապրանքանիշի 5 տոկոս բաժնեմասի վաճառքից Ռաֆայելին ստացել է 2-4 միլլոն շեկել եկամուտ[37]։
2011 թվականին Ռաֆայելին և նախկին մոդել Դուդի Բալսարը հիմնադրել են էլեկտրոնային առևտրի ընկերություն, որը կոչվել է Under.me[38], և զբաղվել դիզայներական ներքնազգեստների վաճառքով։ Ներդրումներից բացի Ռաֆայելին վարում է բիզնեսի զարգացման ծրագիրը[39]։ 2011 թվականի նոյեմբերին ընկերության վենչուրային կապիտալը հասել է 1 միլիոն դոլարի[40]։
2013 թվականին նրա ստարտափը՝ iPad ծրագիր, որը թույլ է տալիս որոշել, թե ինչ է մոդելի հագին, հասել է $1.2 միլիոն դոլարի ֆինանսական առաջին շրջանում[41]։
Ռաֆայելին MyCheck-ի գլխավոր ներդնողներից մեկն է, որը թույլ է տալիս վճարումներ կատարել սմարթֆոններով, և որը հասել է 1,7 միլիոնի ֆինանսական առաջին շրջանում[42], իսկ ֆինանսական 2-րդ շրջանում՝ 4,2 միլիոնի[43]։
2016 թվականին Ռաֆայելին հայց է ներկայացրել Իսրայելի ոստիկանություն անձնական տվյալների գողության մեղադրանքով այն բանից հետո, երբ Calcalist թերթում[44] իր անունը կապվել է կասկածելի դրամային փոխանցումների հետ՝ կատարված Ամիր Բրամլիի մասնակցությամբ և հիմնված բանկային տվյալների բանկային տվյալների արտահոսքի վրա[45]։ Բրամլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կալկալիստի լրագրողի[46]։
Խուսափում հարկերի վճարումից
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի վերջին Ռաֆայելին մեղադրվել է միլիոնավոր շեկելների տարեկան եկամուտը թաքցնելու մեջ, ընդ որում՝ ենթադրվել է, որ Ռաֆայելի մաքուր եկամուտը կազմել է 20 միլիոն դոլար 2015 թվականին[7]։ Պարզվել է, որ կարճ ժամանակ առաջ նա գնել է բնակարան Թել Ավիվում 15 միլիոն շեկելով, ինչպես նաև ևս մեկ բնակարան իր կրտսեր եղբոր համար 2,5 միլլոն շեկելով։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Իսրայելի հարկային ծառայությունը ձերբակալել է Ռաֆայելին և նրա մորը՝ հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ հարցաքննության համար. նա մեղադրվել է 2 տրանսպորտային միջոցների հարկը չվճարելու, որոնք ստացել էր մեքենաների գովազդում նկարվելու համար, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար՝ Թել Ավիվում շքեղ բնակարանը ազգականների անունով վարձակալելու միջոցով[47]։
Բարեգործություն և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բար Ռաֆայելին գլխավորել է One Bag Less կարգախոսով արշավը, որի նպատակն է նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Իսրայելում[48]։ 2009 թվականին նա գլխավորել է չվճարվող արշավը, որ կազմակերպել էր Իսրայելի ջրային ռեսուրսների օգտագործման վարչությունը և նպատակ ուներ հասարակությանը տեղեկացնել ջրօգտագործման և պահպանման կանոնները[49]։
2013 թվականի հունիսի 7-ին Ռաֆայելին վարել է ծովափնյա փարթի Թել Ավիվում, որին մասնակցել են միասեռականների շքերթի մասնակիցները[50]։ 2013 թվականի նոյեմբերին Ռաֆայելին սատարել է Իսրայելում քաղաքացիական ամուսնությունների մասին օրինագիծը, որպես Կնեսսեթի օրինագծի մի մաս[51]։ Ռաֆայելին վարել է 2017 թվականի հուլիսի 18-ին Լաթրունում անցկացված Մաքաբիա խաղերի փակման արարողությունը[52][53]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելին հանդիպել է «Մալիբուի փրկարարները» ֆիլմի դերասան Դեյվիդ Չարվեթի հետ։ 2005 թվականի նոյեմբերին նա սկսել է հանդիպել Լեոնարդո ԴիԿաբրիոյի հետ, որի հետ ծանոթացել է Լաս Վեգասում U2 խմբի անդամների համար կազմակերպված երեկույթում[54]։ 2007 թվականին մարտին զույգը դեպի Իսրայել կատարած ճանապարհորդության ընթացքում հանդիպել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ և այցելել Ռաֆայելի հայրենի քաղաք՝ Հոդ ՀաՇարոն[55]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 2009 թվականի հունիսին[56]։ 2010 թվականին բազմիցս լուրեր են տարածվել, թե նրանց հարաբերությունները վերսկսվել են[57][58][59], սակայն 2011 թվականի մայիսին հայտարարվել է, որ նրանք վերջնականապես բաժանվել են, թեև մնացել են ընկերներ[60]։
2015 թվականի մարտին Ռաֆայելին նշանվել է իսրայելցի գործարար Ադի Էզրայի հետ։ Նա ասել է, որ ցանկանում է մեծ հրեական ընտանիք կազմել նրա հետ։ Զույգն ամուսնացել է 2015 թվականի սեպտեմբերին Իսրայելում[61][62]։ Ռաֆայելին և Էզրան ունեն 2 դուստր՝ Լիվ Էզրան (ծնվել է 2016 թվականի օգոստոսի 11-ին)[63][64][65] և Էլլե Էզրան (ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին)[66]։
Խուսափում զինծառայությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ռաֆայելին Իսրայելում քննադատության է ենթարկվել բանակում պարտադիր ծառայությունից խուսափելու համար։ Այդ ժամանակ մոդել Ագամ Ռուդբերգին ասել է․ «Այն ձևը, որ Բար Ռաֆայելին խուսափել է պարտադիր զինծառայությունից, ճիշտ չէ։ Արժեր փորձել ծառայել բանակում, և միայն այն ժամանակ, երբ լավ չես զգում այնտեղ, փորձել և անել ինչ-որ բան»[67]։
2007 թվականին տեղեկացվել է, որ Ռաֆայելին խուսափել է ծառայությունից՝ 2003 թվականին ամուսնանալով ընտանիքի բարեկամ Արիկ Վեյնստեինի հետ[61] և շուտով բաժանվել նրանից, որպեսզի չզորակոչվի Իսրայելի պաշտպանության ուժեր (IDF)[68], ինչը պարտադիր է Իսրայելում 18 տարեկանից բարձր չամուսնացած աշխարհիկ հրեա կանանց համար[69]։
Հավասար մասնակցություն խթանելու համար Իսրայելի համաժողովը Բուրդենում սպառնացել է բոյկոտել Fox նորաձևության ապրնքանիշը, եթե նրանք աշխատանքի վերցնեն Ռաֆայելին։ Երկու կողմերը հասել են փոխզիջման, և Ռաֆայելին համաձայնել է այցելել Իսրայելի զինված ուժերի բոլոր տուժած զինվորներին և ակտիվորեն խրախուսել բանակում ծառայելը[70]։ Ռաֆայելին ավելի ուշ ասել է․ «Ես չեմ ափսոսում չզորակոչվելու համար։ Դա հենց այդպես է․ հայտնիները այլ բաների կարիք ունեն։ Ես հուսով եմ, որ իմ գործն ազդել է բանակի վրա»[71]։ Նա նաև ասել է․ «Իսրայե՞լ, թե՞ Ուգանդա, ի՞նչ տարբերություն։ Դա ինձ համար ոչինչ չի նշանակում։ Ինչու է լավ մեռնել մեր երկրի համար։ Ի՞նչ է, ավելի լավ չէ՞ ապրել Նյու Յորքում։ Ինչու 18 տարեկան երեխաները պետք է մահանան, դա հիմարություն է, թե մարդիկ պետք է մեռնեն, որ ես ապրեմ Իսրայելում»[68]։
2009 թվականին, խոսելով զորակոչվելու մասին, իսրայելցի մոդել Էստի Գինզբուրգը քննադատել է Ռաֆայելիին զինծառայությունից խուսափելու համար[72][73]։ 2011 թվականին Ռաֆայելիի նկարը հայտնվել է իտալական GQ ամսագրի մայիսյան համարի շապիկին, որը նվիրված էր ռազմական թեմային[71]։ Ռաֆայելիի՝ զինվորական ծառայությունից խուսափելու հարցը կրկին բարձրացվել է 2013 թվականին, այս անգամ արդեն Պաշտպանության ուժերի գեներալ մայոր Յոավ Մորդեչայի կողմից, ով քննադատել է արտաքին գործերի նախարարությանը 2013 թվականին Ռաֆայելիին գովազդում ընդգրկելու համար։ Մորդեչայը գտնում է, որ Ռաֆայելիին՝ որպես «Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ» օգտագործելը «բացասական հղում» է Իսրայելի հասարակությունը[74]։
2014 թվականին՝ «Պաշտպանական եզերք» գոծողության ընթացքում, Ռաֆայելին հաճախակի է համերաշխություն և երախտագիտություն հայտնել Իսրայելի բանակում ծառայող Իսրայելի քաղաքացիների նկատմամբ՝ հրապարակումներ կատարելով սոցիալական կայքերի իր էջերում, այդ թվում հրապարակելով նաև սելֆիներ իսրայելցի ժպտացող զինվորների հետ[75][76]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babesdirectory — 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.ynet.co.il/articles/0,7340,L-2933578,00.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.haaretz.co.il/misc/1.1286009
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.instagram.com/zipirefaeli/
- ↑ Sophie Schillaci; Natasha Chandel (2013 թ․ դեկտեմբերի 18). «'The Voice' Finalist Will Champlin Felt 'Vindicated' By Third-Place Finish». MTV. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 How much is Bar Refaeli really worth? Yael Bir-Katz Published: 17.12.15, ynet
- ↑ 8,0 8,1 «הדוגמניות המרוויחות ביותר בישראל» [Top 10 most profitable models in Israel] (Hebrew). Forbes Israel. 2013 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Will Champlin: The Reader's Digest Version of My Life». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 10,0 10,1 «Isn't it better to live in New York? An Israeli Supermodel Speaks». InterfaithFamily.
- ↑ Burstein, Nathan (2007 թ․ հոկտեմբերի 9). «The 'uncomfortable' role model». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Pop Culture Q&A». Sports Illustrated. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Bar Refaeli Model Profile». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Supermodel Bar Refaeli – the first international Zionist celebrity».
- ↑ «SI.com – Bar Refaeli». Sports illustrated. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ Markazi, Arash (2009 թ․ փետրվարի 10). «For cover girl Bar Refaeli, life is about to change». FanNation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Southwest Paints Swimsuit Model on Plane». PopSci.com.au. 2009 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Southwest's Sports Illustrated Plane». Fox News Channel. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Southwest's Sports Illustrated Plane Featuring Bar Refaeli Is Offending Passengers». Fox News Channel. 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Leonardo's girlfriend face of Accessorize». Marie Claire. 2008 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Bar Refaeli making her Canadian debut with Garnier Fructis Style». CNW. 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Bar Refaeli to receive Women's World Style Award». Ynetnews. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Istanbul meets the fashion world with Fashionable Istanbul. Istanbulview.com. Retrieved 7 January 2011.
- ↑ Bar Refaeli at FHM.com Արխիվացված 4 Հունիս 2011 Wayback Machine, 4 February 2011.
- ↑ Hughes, Sarah Anne (2012 թ․ մայիսի 22). «Bar Refaeli, Naya Rivera and Stephen Colbert make Maxim's 'Hot 100' list». The Washington Post. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ashley Baylen (2012 թ․ ապրիլի 12). «Top 50 Hottest Jewish Women (10–1) – Page2». Shalom Life. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «חשבונות האינסטגרם המובילים לחודש מרץ 2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Thielman, Sam (2008 թ․ հունիսի 24). «Bravo for Tommy Hilfiger, Radical». Variety. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «House of Style». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Bar Refaeli Typecast as Sushi Waitress in First Feature Film!». forward.com. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Million Dollar Shooting Star». sat1.de. 2014 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Bates, Daniel (2013 թ․ փետրվարի 1). «The luckiest nerd in the world: Geeky actor reveals how it took SIXTY-FIVE takes to film lingering kiss with supermodel Bar Refaeli in Super Bowl ad». Daily Mail. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «He's eating her alive! Bar Refaeli kisses a geeky extra in cringe-inducing Super Bowl advert». Daily Mail. 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Krupnick, Ellie (2013 թ․ մայիսի 29). «Bar Refaeli 'X Factor' Host Gig Will Kick Off Show in Israel». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ They’d done it by Hannah Brown, The Jerusalem Post, 7 November 2013
- ↑ Castro in Talks to Buy 50% of Hoodies Apparel Chain for $52m, Haaretz, Adi Dovrat-Meseritz 21 July 2016
- ↑ Bar Refaeli's exit: millions of shekels from the Castro-Hodis deal Eran Azran, The Marker, 28.08.2016
- ↑ «Bras, Lingerie and Swimwear online Boutique - Under.me». under.me. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Feldman, Batya (2011 թ․ հոկտեմբերի 24). «Bar Refaeli's e-commerce lingerie co Undeez raises $1m». GLOBES. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Bar Refaeli's e-commerce lingerie company raises $1 million, The Jerusalem Post, By BATYA FELDMAN 25 October 2011
- ↑ Bar Refaeli’s Startup Mika Look Raises $1.2M Արխիվացված 2013-07-25 Wayback Machine nocamels.com, 23 July 2013
- ↑ Bar Refaeli invests in smartphone payment co MyCheck Արխիվացված 3 Դեկտեմբեր 2013 Wayback Machine by Tzahi Hoffman, Globes, 3 September 12
- ↑ Israeli startups on way to second record-breaking quarter in row Inbal Orpaz, 18 October 2013, Haaretz
- ↑ «הסוד הסינגפורי של בר רפאלי ואמיר ברמלי». 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Supermodel Bar Refaeli alleges identity theft». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «ברמלי תובע מיליון שקל מכתב "כלכליסט": "פרסם ידיעות השזורות דברי השמצה" - וואלה! ברנז'ה». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Bar Refaeli suspected of tax evasion in Israel». Fox News Channel. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Fay, Greer (2008 թ․ հունվարի 17). «Market Wise». The Jerusalem Post. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ How Israel beat the drought by David Horowitz, The Times of Israel, February 2013
- ↑ «Refaeli stands up for gays... at a urinal». The Times of Israel.
- ↑ Bar Refaeli supports civil marriage bill by Ashley Baylen Published: 11.20.13, 15:24
- ↑ «20th Maccabiah Games open with spectacular Jerusalem ceremony». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Athletes make last medal pushes». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Leo and Bar. What's Going On?». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ "Israeli Leader Asks Leonardo DiCaprio for Help" Արխիվացված 2011-01-09 Wayback Machine. People. Retrieved 7 January 2011.
- ↑ Leonardo DiCaprio is a Model Man Արխիվացված 3 Սեպտեմբեր 2009 Wayback Machine
- ↑ «It really is a Happy New Year for Leonardo DiCaprio and Bar Refaeli as the couple rekindle their on/off relationship». Daily Mail. London. 2010 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին. «Last year they called a halt to their relationship, apparently, it seemed, for good. But, if these new photographs are anything to go by, Leonardo DiCaprio and Bar Refaeli appear to be back on track.»
- ↑ «Leonardo DiCaprio, Bar Refaeli getting serious?». The Indian Express. Delhi. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին. «The couple, who had been dating on and off for the past three years, was spotted canoodling together over New Year's weekend in Cabo San Lucas, Mexico, which topped off a week-long getaway.»
- ↑ Miller, Tracy (2010 թ․ հունվարի 2). «Leonardo DiCaprio and Sports Illustrated model Bar Refaeli hook up again for New Year's». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին. «Leo and Bar also enjoyed a 'secret' romantic getaway in the Bahamas in late November, according to multiple reports, sparking rumors they'd decided to work it out.»
- ↑ «Bar Refaeli back on the single market». Fashion Model Directory. 2011 թ․ մայիսի 12. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 61,0 61,1 «Bar Refaeli to get married in September». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Bar Refaeli's Wedding Date Revealed! Plus, Details on Her Super-Fancy Nuptials: Get the Scoop». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Efrati, Ido (2016 թ․ օգոստոսի 11). «Bar Refaeli Gives Birth to a Girl in Tel Aviv». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին – via Haaretz.
- ↑ «Bar Refaeli Welcomes Daughter Liv». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Bar Refaeli gives birth to baby girl». 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Juneau, June (2017 թ․ հոկտեմբերի 21). «Bar Refaeli Welcomes Daughter Elle». People.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Overhead». Haaretz. 2004 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 68,0 68,1 «Dodging IDF paid off big time». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History, Spencer C. Tucker, Priscilla Roberts, (ABC-CLIO, 12 May 2008) page 508
- ↑ «Bar Refaeli: IDF's new 'enlistment officer'». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 71,0 71,1 Weiss, Shari (2011 թ․ մայիսի 5). «Bar Refaeli topless in GQ Italia's military-themed issue: Israeli model once labeled a draft-dodger». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Israeli models Refaeli and Ginzburg at war over IDF Արխիվացված 5 Հոկտեմբեր 2009 Wayback Machine
- ↑ «Israeli supermodels in catwalk spat over draft-dodging». The Independent.
- ↑ Bergin, Olivia. «Israel's Defense Forces take issue with Bar Refaeli's new role». The Telegraph. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Rihanna, Joey Barton and Wonder Woman: the celebrities who have taken sides over Gaza». The Daily Telegraph. 2014 թ․ հուլիսի 30.
- ↑ «Gal Gadot, Bar Refaeli express support for IDF troops in Gaza». The Jerusalem Post.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-04-20 Wayback Machine
- Բար Ռաֆայելի Ֆեյսբուքում
- Bar Refaeli Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բար Ռաֆայելի» հոդվածին։ |
|