Բարոյական խուճապ
Բարոյական խուճապ (անգլ.՝ Moral panic), սոցիալական երևույթ, երբ հասարակության մեջ ինչ-որ բանի վերաբերյալ զանգվածային հիստերիա է տարածվում (անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսություն է), իբր այն սպառնում է հասարակության անվտանգությանը և/կամ նրա բարոյական արժեքներին[1]։ Բարոյական խուճապի հիմնական բնութագիրը սպառնալիքին տրվող արձագանքի անհամաչափությունն է, երբ տրիվիալ նշանակություն ունեցող իրադարձությունները համատարած անհանգստության և վախ են առաջացնում[2]։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Moral panic» բառակապակցությունն առաջին անգամ հայտնվել է անգլալեզու մամուլում 1830 թվականին[3], սակայն այս երևույթի գիտական հետազոտությունն սկսվել է Սթենլի Քոենի «Ժողովրդական սատանաները և բարոյական խուճապը» աշխատությունից[4], որը հրատարակվել է 1972 թվականին։ Պետք է նշել, որ Մարշալ Մակլյուենն այս եզրույթն օգտագործել է ավելի շուտ իր «Մեդիայի ըմբռնումը» (1964) գրքում[5]։
Բարոյական խուճապի ձևավորման և տարածման գործում մեծ դեր են խաղում ԶԼՄ-ները։ Հենց նրանք են, ըստ Քոենի, ունակ արագ և դրամատիկ կերպով ստեղծել որոշակի սոցիալական խնդիրներ և առաջ բերել նոր բարոյական խուճապ։ Ընդ որում, ԶԼՄ-ներում դրանց լայն լուսաբանումը ոչ միայն կարող է որոշ սոցիալական խմբերի փոխանցել ոչ էական կամ թվացյալ ոչ էական հասարակական վտանգ, չափազանցված բացասական նշանակություն, այլև, հակառակը, ստեղծել դրանց համար գովազդ՝ դնելով ենթամշակութային նմուշի կանոն և ապահովելով նոր անդամների ներհոսք դեպի գովազդված խմբեր[6]։
Բարոյական խուճապի հիմնական նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վստահություն, որ խուճապ առաջացրած սոցիալական խմբի պահվածքը բացասաբար է անդրադառնում հասարակության վրա,
- վերոնշյալ սոցիալական խմբի տարանջատում, հստակ բաժանում «մենք»-ի և «նրանք»-ի,
- պահանջ «անհապաղ կոշտ միջոցներ ձեռնարկել»,
- հասարակության մեծ մասի համաձայնությունն այն բանի հետ, որ իրենք լուրջ վտանգի առջև են,
- բարոյական խուճապը, որպես կանոն, շատ արագ անցնում և մոռացվում է ԶԼՄ-ներում հիստերիայի բորբոքման դադարեցումից կամ հասարակության մեջ քննարկման այլ հայտնի թեմայի հայտնվելուց հետո[7]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բարոյական խուճապի օրինակներ՝ կարելի է դիտարկել միջնադարյան Եվրոպայում վհուկների որսը, հրեական ջարդերը, բռնաճնշումները Ստալինի օրոք «ժողովրդի թշնամիների» դեմ, մաքարթիզմը, 1980-ականներին ԱՄՆ-ում սատանայական խուճապը, ինչպես նաև պեդոհիստերիան[8]։ Նշվել է նաև, որ «թմրադեղերի դեմ պատերազմ» սկսելու որոշումը թելադրված էր ոչ այնքան ռացիոնալ պատճառներով, որքան բարոյական խուճապով[9]։
Ճապոնացի իրավաբան Կոիտի Համաին նշում է, որ չնայած Ճապոնիան համարվում է հանցագործությունների ցածր մակարդակ ունեցող երկիր, սակայն 1990 թվականներին հանցագործությունների հաշվառման մեթոդիկաները փոփոխելու շնորհիվ ճապոնական հասարակության մեջ տարածվեց այն միտքը, որ հանցագործությունների մակարդակը կտրուկ աճել է, և հանցագործությունները դարձել են ավելի դաժան։ Արդյունքում բարոյական խուճապը «քայքայվող անվտանգ հասարակության» պատճառով նույնիսկ ազդել է 2003 թվականի ընտրությունների արդյունքների վրա[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jones, M, and E. Jones. (1999). Mass Media. London: Macmillan Press
- ↑ Сычёв, 2014, էջ 187
- ↑ The Quarterly Christian Spectator: Conducted by an Association of Gentlemen (1830) Vol. II. A. H. Maltby. New Haven/ New York
- ↑ Cohen, S. Folk Devils and Moral Panics. — St Albans: Paladin, 1973. — P. 9
- ↑ McLuhan, M. Understanding Media: The Extensions of Man. — New York: Signet, 1964
- ↑ Громов Д. В. (2012). ««Моральная паника» как механизм развития ряда молодежных сообществ Советского Союза и России». Историческая психология и социология истории. Том 5, номер 1, С. 164–178. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ben-Yehuda, Nachman; Goode, Erich (1994). Moral panics: the social construction of deviance. Oxford: Blackwell
- ↑ Jenkins, P. Moral Panic: Changing Concepts of the Child Molester in Modern America. New Haven, CT: Yale University Press, 1998. pp. 207—231.
- ↑ «Drugs — facing facts: The report of the RSA Commission on Illegal Drugs, Communities and Public Policy». Royal Society for the encouragement of Arts, Manufactures & Commerce. 2007. p. 15.
- ↑ Hamai, K (2004). «How 'the Myth of Collapsing Safe Society' Has Been Created in Japan : Beyond the Moral Panic and Victim Industry (Rising Fear of Crime and Re-building Safe Society in Japan: Moral Panic or Evidence-Based Crime Control)». // Japanese Journal of Sociological Criminology (29): 4-93.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Громов Д. В. «Моральная паника» как механизм развития ряда молодежных сообществ Советского Союза и России // Историческая психология и социология истории. — М., 2012. — Т. 5, № 1. — С. 164—178.
- Сычёв А. А. Моральная паника как форма существования скандала в современном мире // Скандал: социофилософские очерки / Дмитриев А. В., Сычев А. А.. — М. : ЦСПиМ, 2014. — С. 185—204.
- Ефанов А. А. Моральные паники как фактор социальных изменений: дис. … канд. социол. наук: 22.00.04 / А. А. Ефанов. Саранск, 2016. 179 с.