Jump to content

Բարիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարիոն
Ենթադասհադրոն, ֆերմիոն և matter composed of quarks?
Տեսակներատոմային մասնիկ
Հիմնարար փոխազդեցություններՈւժեղ փոխազդեցություն և գրավիտացիա
Դյուի տասնորդական դասակարգում539.72164
 Baryons Վիքիպահեստում

Բարիոն (հուն․ βαρύς - ծանր), պրոտոնից ոչ թեթև, կիսամբողջ սպինով ուժեղ փոխազդեցության տարրական մասնիկների՝ հադրոնների խումբ։ Այդ խմբին են պատկանում պրոտոնը, նեյտրոնը, հիպերոնները, ինչպես նաև բարիոնային ռեզոնանսները։ Բարիոնին համապատասխան հակամասնիկները կոչվում են հակաբարիոններ։ Փորձնական տվյալների հիման վրա յուրաքանչյուր բարիոնին վերագրվում է հատուկ քվանտային թիվ՝ բարիոնային լիցք։ Եթե ընդունենք, որ բոլոր բարիոնների բարիոնային լիցքը հավասար է +1-ի, բոլոր հակաբարիոններինը՝ -1-ի, իսկ մնացած հադրոններինը՝ 0-ի, ապա կարելի է ձևակերպել բարիոնային լիցքի պահպանման օրենքը, ըստ որի, ցանկացած մեկուսացված համակարգի գումարային բարիոնային լիցքը (համակարգի բարիոնների և հակաբարիոնների քանակների տարբերությունը) մնում է հաստատուն։ Ըստ մյուս քվանտային թվերի (սպին, զույգություն և այլն), բարիոնի խումբն իր հերթին բաժանվում է համապատասխան ենթախմբերի՝ իզոտոպիկ և ունիտար մուլտիպլետների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 318