Բարդ Բիդլի հեքիաթները
Բարդ Բիդլի հեքիաթները The Tales of Beedle the Bard | |
---|---|
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Տեսակ | հեքիաթ |
Ժանր | ֆանտաստիկա |
Թեմա | կախարդանք |
Մասն է | Hogwarts Library Books? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | Ձեռագիր գիրքը՝ 157 էջ[1] «Լուսնաքարի հրատարակություն»՝ 110 էջ Հանրային հրատարակություն՝ 180 էջ |
Շարք | Հարրի Փոթեր |
Նախորդ | Հարրի Փոթերի նախապատմությունը |
Հաջորդ | Քվիդիչը դարերի միջով |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 4, 2008 |
Սցենարի հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Բարդ Բիդլի հեքիաթները գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բարդ Բիդլ երիտասարդ կախարդի հեքիաթները։ Դա այն նույն հեքիաթների ժողովածուն է, որի մասին խոսվում է Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում՝ վիպաշարի վերջին մասում[2]։
Գիրքը ձեռագիր արտագրվել է 7 օրինակով, որի հեղինակը և նկարազարդողը Ջոան Ռոուլինգն է[3]։ 7-րդ՝ ոսկեզօծ գրքի վաճառքից սպասվում էր ստանալ 50 հազար եվրո, սակայն աճուրդում գիրքը վաճառվեց 1.95 մլն. ֆունտ ստերլինգով (3 մլն. դոլար, 2.7 մլն. եվրո) Ամազոնին[4][5]։ Գինը ժամանակակից գրականության մեջ ամենաբարձրը և աննախադեպն էր։ Գրքից ստացված ամբողջ հասույթը Ջոան Ռոուլինգը նվիրաբերել է «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]։
2008 թվականի դեկտեմբերի 4-ին գիրքը տպագրվում է, որից ստացված ամբողջ շահույթը նույնպես գնում է «Երեխաների ձայնը»բարեգործական հիմնադարամին (2010 թվականին անվանափոխվում է Լյումուս)[7][8][9]։
Դերը Հարրի Փոթեր վիպաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի մասին առաջին անգամ խոսվում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում՝ որպես հորինված գիրք: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին։ Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին ոչ մոգական դաստիարակություն[2]։
Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր[10]։ Գիրքը ներկայացվում է, որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք, որի կազմը «գունաթափված էր և տեղ-տեղ ճաքճքված»։ Նովելում ասվում էր, որ գիրքը իր կազմի վրա վերնագիր ուներ, որը գրված էր ռունական նշաններով[2]։
Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևներին[6]։ «Երեք եղբայրների հեքիաթը» պատմության վերևի մասում Հերմիոնան նկատում է մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը։ Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, ուղղահայաց գիծը՝ Ավագ փայտիկը[10]՝ այսպիսով կազմելով «Մահվան պարգևները»։
Այս երեք իրերի մասին խոսվում է հենց «Երեք եղբայրների հեքիաթը» պատմության մեջ, և ասվում էր, որ դրանք պատկանում էին Փևերել եղբայրներին[10]։ Հետագայում պարզվում է, որ նրանք Հարրի Փոթերի և Լորդ Վոլդեմորի նախնիներ են[11]։ Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Փևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են Պարգևների ստեղծողները լինել[12]։
2008 թվականի դեկտեմբերին լույս տեսած հրապարակումների (գրված Ռոուլինգի կողմից) ներածության մեջ նշվում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում, ապրել է 15-րդ դարում և ունեցել է «բացառիկ փարթամ մորուք»[13][14]։
Հրատարակման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի վերջին՝ յոթերորդ գիրքը ավարտելուց անմիջապես հետո Ռոուլինգը սկսել էր գրել «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը[15]։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ հեքիաթները գրելիս որպես ոգեշնչման աղբյուր օգտվել է մի շարք գրքերից։ Մասնավորապես՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում[10] խոսվող «Երեք եղբայրների հեքիաթը» գրելիս նա օգտվել է Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» ժողովածուի «Խոստովանահոր պատմությունը» պատմվածքից[16]։
Ձեռագիր հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն պատրաստվել է սահմանափակ քանակով՝ ընամենը 7 օրինակ, բոլոր արտագրությունները և ձևավորուրումները կատարվել են անձամբ հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի կողմից[1]։ Գրքերը պատրաստված էին մորոկկո կաշվից, զարդարված՝ արծաթյա զարդերով և կիսաթանկարժեք քարերով, արծաթագործ և ոսկերիչ Hamilton & Inches-ի կողմից՝ Էդինբուրգում[17]։ Արծաթյա կտորներից յուրաքանչյուրը ներկայացնում է գրքի հինգ պատմվածքներից մեկը[18]։ Ռոուլինգը խնդրել էր նաև, որ գրքի բոլոր յոթ պատճենները զարդարվեին այլ կիսաթանկարժեք քարերով ևս[19]։
Այս օրիգինալ ձեռագրերից վեցը նվիրվելու էին Հարրի Փոթերին ամենանվիրված վեց երկրպագուներին[19]։ Այս վեց անձանց անունները նախապես չի հայտարարավել, սակայն հիմա հայտնի են նրանցից երկուսի անունը։ Առաջինը Բարրի Քյունինգհեմն է՝ Ռոուլինգի առաջին խմբագիրը[20], երկրորդը՝ Արթուր Ա. Լևինեն[21]՝ Սչոլասիկի խմբագիրներից մեկը, ով ԱՄՆ-ում հրատարակել է Հարրի Փոթեր վիպաշարը։ Նրանք իրենց անձնական պատճենները 2008 թվականի դեկտեմբերի 4-ին հանձնեցին որպես Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի ցուցանմուշ[20][21]։
Հետագայում Ռոուլինգը որոշեց ստեղծել նաև յոթերորդ պատճենը՝ որը մյուսներից տարբերվում էր իր ոսկեզօծությամբ, որպեսզի աճուրդում վաճառի այն և միջոցներ ձեռք բերի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին օգնելու համար։
Աճուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]157 էջանոց[1] «Լուսնաքարի հրատարակությունը» նոյեմբերի 26-ին նախադիտման է դրվում Նյու Յորքում, իսկ դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնում։ Աճուրդի է հանվում 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Sotheby's կազմակերպությունում՝ Լոնդոնում[22]։ Սկզբնական գինը £30,000 ($62,000, €46,000) էր, սակայն ակնկալվում էր վաճառել £50,000 ($103,000, €80,000)-ով[23]։ Սակայն վերջին դրույքը գերազանցեց բոլոր սպասելիքները. գիրքը ձեռք էր բերել Amazon-ի անունից Լոնդոնի կերպարվեստի դիլերների ներկայացուցիչ Հեյլտտ Գուդենի և Ֆոքսի ներկայացուցիչը` 1,95 միլիոն ֆունտով ($ 3.98 միլիոն, 2.28 միլիոն եվրո)։ Սա ժամանակակից գրական ձեռագրերի ամենաբարձր գինն էր[4][5]։ Ավելի ուշ աճուրդի արդյունքում վաստակած գումարը նվիրաբերվեց Ռոուլինգի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]։
Sotheby's-ը հրապարակել է աճուրդի համար քառասուն էջանոց գովազդը[24]։ Կատալոգում ներկայացված են գիրքից նկարազարդումներ, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի մեկնաբանությունները Բարդ Բիդլի հեքիաթների վերաբերյալ։ Կատալոգը վաճառվել է որպես կոլեկցիոներների ապրանք, և վաճառքի գումարները ևս նվիրաբերվել են «Երեխաների ձայնին»[25]։
Հանրային հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թ. հուլիսի 31-ին հայտարարվեց, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» մատչելի կլնի հասարակությանը։ Գիրքը հրատարակվել է Children's High Level Group-ի կողմից։ Տպագրել և բաշխվել է Bloomsbury-ը, Scholastic-ը և Amazon.com-ը[9][26][27]։
Ինչպես «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը, այնպես նաև «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» և «Քվիդիչը դարերի միջով» գրքերը հիշատակվում էին Հարրի Փոթեր նովելի մեջ։ Ստանդարտ հրատարակությունը փոփոխության չի ենթարկում նաև 2007 թ. դեկտեմբերին աճուրդի հանված ձեռագիր գրքի հեղինակի կողմից արված նկարազարդումները[14]։
Գիրքը, որը հրապարակվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում՝ Bloomsbury-ի կողմից, իսկ ԱՄՆ հրատարակությունը լույս է տեսել Scholastic-ի կողմից։
Այն թարգմանվել է 28 լեզուներով[28][29]։ Գրքի վաճառքից սպասվում էր ստանալ £4 մլն. ($7.6 մլն., €4.7 մլն.), սակայն 2010 թվականի դրությամբ այն հասնում էր շուրջ £11 մլն. ($17 մլն., €13 մլն.)-ի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «J. K. Rowling's The Tales of Beedle the Bard». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Rowling, J. K. (2007). «The Will of Albus Dumbledore». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ «Rare JK Rowling book fetches £2m». BBC news. 2007 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 4,0 4,1 Cleland, Gary (2007 թ․ դեկտեմբերի 14). «Amazon admits to record Harry Potter bid». The Daily Telegraph. UK. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 Strange, Hannah (2007 թ․ դեկտեմբերի 14). «Amazon says it bought £2m Rowling book as "thank you"». The Times. UK. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Never-Before-Told Wizarding Stories by J. K. Rowling Sell at Sotheby's for £1,950,000». chlg.co.uk. 2007 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Terms of Service Violation». www.bloomberg.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «New Harry Potter Out In December». booktrade.info. 2008 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 9,0 9,1 «J. K. Rowling's Children's Charity to Publish The Tales of Beedle the Bard on 4 December 2008». Scholastic Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Rowling, J. K. (2007). «The Tale of the Three Brothers». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Rowling, J. K. (2007). «The Deathly Hallows». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Rowling, J. K. (2007). «King's Cross». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Rowling, J. K. (2008 թ․ դեկտեմբերի 4). The Tales of Beedle the Bard, Standard Edition. Children's High Level Group. ISBN 0-545-12828-5.
- ↑ 14,0 14,1 Rowling, J. K. (2008 թ․ դեկտեմբերի 4). The Tales of Beedle the Bard, Collector's Edition. Children's High Level Group. ISBN 0-9560109-0-3.
- ↑ Interview by Razia Iqbal, BBC. BBC News. 2007 թ․ նոյեմբերի 1. Event occurs at 0:33. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Rowling, Joanne (2007 թ․ հուլիսի 30). «Webchat with J. K. Rowling» (Interview). Interviewed by The Leaky Cauldron. Accio Quote!. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Autograph manuscript of The Tales of Beedle the Bard». Artfact. 2007 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Patterson, Bryan (2008 թ․ նոյեմբերի 30). «Enthusiastic fans await new release». Herald Sun. Australia. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 19,0 19,1 «J.K.Rowling Official Site». 2008 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 20,0 20,1 Alison Flood (2008 թ․ հոկտեմբերի 20). «JK Rowling to launch Beedle the Bard at tea party». The Guardian. UK. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 21,0 21,1 «Scholastic Announces "The Tales of Beedle the Bard" Launch Plans for 4 December 2008». scholastic.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «The Tales of Beedle the bard Overview». Sotheby's. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Inside JK Rowling's Amazing New Handwritten Book». Daily Record. 2007 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «The Tales of Beedle the Bard Translated from the Original Runes». AntiqBook. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «'Tales of Beedle the Bard' Catalogue». Sotheby's. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Children's High Level Group. 2008 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Iqbal, Razia (2007 թ․ նոյեմբերի 1). «Rowling completes Potter spin-off». BBC News. BBC. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «'The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Pressley, James (2008 թ․ հուլիսի 31). «J.K. Rowling Children's Charity to Publish 'Beedle the Bard'». Bloomberg. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
|