Բաբի Յառի կոտորածներ
Բաբի Յառ (ուկրաիներեն՝ Бабин Яр, ռուս.՝ Бабий Яр), խորաձոր՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, վայր, որտեղ գերմանական նացիստները զանգվածային կոտորածներ են իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Առաջին կոտորածը կատարել են 1941 թվականի սեպտեմբերի 29–30-ին՝ սպանելով մոտավորապես 33.771 հրեա։ Կիևի բոլոր հրեաներին կոտորելու որոշումը կայացրել են զինվորական նահանգապետ, գեներալ-մայոր Կուրտ Էբերհարդը, բանակային «Հարավ» խմբավորման ռազմական ոստիկանության հրամանատար, էսէս-ի օբերգրուպենֆյուրեր Ֆրիդրիխ Եկելնը և Einsatzgruppe C-ի հրամանատար Օտտո Ռաշը։ Սպանությունների հրամանները կատարել են Sonderkommando 4a-ի զինվորները՝ Sicherheitsdienst-SD-ի, էսէս-ի ոստիկանական գումարտակների, ուկրաինական օժանդակ ոստիկանության մասնակցությամբ և վերմախտի աջակցությամբ[1][2][3]։
Բաբի Յառի կոտորածը նացիստական վարչակարգի ու վերջինիս հետ համագործակցողների կազմակերպած խոշորագույն զանգվածային սպանություններից էր Խորհրդային Միության դեմ նրանց ձեռնարկած ռազմական արշավանքի ընթացքում[4][5]։ Սպանվածների թվաքանակով դրան հետագայում գերազանցել են Օդեսայի կոտորածը (1941 թ. հոկտեմբերին գերմանացիներն ու ռումինացիներն այդտեղ սպանել են ավելի քան 50 հազար հրեա) և օկուպացված Լեհաստանում 1943 թվականի նոյեմբերին կազմակերպված Aktion Erntefest-ը՝ 42.000–43.000 զոհերով[6]։
Բաբի Յառում իրականացվել են ոչ միայն հրեաների, այլ նաև խորհրդային ռազմագերիների, ուկրաինացի ազգայնականների և գնչուների զանգվածային կոտորածներ[7]։ Մոտավոր հաշվարկներով՝ Բաբի Յառում կազմակերպված կոտորածներին ընդհանուր առմամբ զոհ է գնացել 100.000-ից 150.000 մարդ[8]։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալինի վարած հակասեմիտական քաղաքականության հետևանքով Բաբի Յառի ողբերգությունը շուրջ մեկուկես տասնամյակ մոռացության է մատնվել[3]։ Իրավիճակը փոխվել է 1950-ական թվականների վերջերին-1960-ականների սկզբներին, երբ խորհրդային անվանի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն այցելել է այդ վայրերը, խորամուխ եղել ողբերգական դեպքերի պատմության մեջ, բանաստեղծություն գրել դրանց մասին և սուր բանավեճ նախաձեռնել։ 1962 թվականին Եվտուշենկոյի բանաստեղծության հիման վրա կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը գրել է իր նշանավոր 13-րդ սիմֆոնիան[9]։ 1965 թվականին հայտարարվել է, ի հիշատակ Բաբի Յառի կոտորածների զոհերի, հուշարձանի մրցույթ, որի արդյունքները, տևական վայիվերումներից հետո, ամփոփվել են 1976 թվականին[3]։ 1991 թվականի սեպտեմբերի 29-ին Բաբի Յառում՝ մետրոյի Դորոժիչի կայարանի հարևանությամբ, վերջապես բացվել է հրեական «Մենորա» հուշարձանը։ Հաջորդ տարիներին հուշարձաններ են տեղադրվել ի հիշատակ զոհված ուղղափառ եկեղեցականների, գնչուների, ուկրաինացիների։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մենորա» հուշարձանը
-
Փայտե խաչ՝ ի հիշատակ զոհված ուկրաինացի ազգայնականների
-
Խաչ՝ ի հիշատակ զոհված եկեղեցականների
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Karel C. Berkhoff (2008 թ․ մայիսի 28). «Babi Yar Massacre». The Shoah in Ukraine: History, Testimony, Memorialization. էջ 303. ISBN 0253001595. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Holocaust in Kiev and the Tragedy of Babi Yar | www.yadvashem.org». historical-background3.html (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 | příjmení = televize | jméno = Česká | titul = Masakr v Babím Jaru šokuje svým rozměrem a brutalitou | periodikum = ČT24 - Česká televize | jazyk = cs | url = https://ct24.ceskatelevize.cz/svet/1240603-masakr-v-babim-jaru-sokuje-svym-rozmerem-a-brutalitou | datum přístupu = 2018-07-22 }}
- ↑ Wolfram Wette (2006). The Wehrmacht: History, Myth, Reality. Harvard University Press. էջ 112.
- ↑ Wendy Lower, «From Berlin to Babi Yar. The Nazi War Against the Jews, 1941–1944» (PDF). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) Journal of Religion & Society, Volume 9 (2007). The Kripke Center, Towson University. I.S.S.N 1522–5658. Retrieved from Internet Archive, May 24, 2013. - ↑ Browning, Christopher R. (1992–1998). «Arrival in Poland» (PDF file, direct download 7.91 MB complete). Ordinary Men: Reserve Police Battalion 101 and the Final Solution in Poland. Penguin Books. էջեր 135–142. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Hoffman, Avi (2011 թ․ հոկտեմբերի 23). «A Museum for Babi Yar». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Magocsi, Paul Robert (1996). A History of Ukraine. University of Toronto Press. էջ 633. ISBN 978-0-8020-7820-9.
- ↑ | příjmení = Volkov | jméno = Solomon | příjmení2 = | jméno2 = | titul = Svědectví-Paměti Dmitrije Šostakoviče | vydání = | vydavatel = Akademie múzických umění | místo = Praha | rok = 2006 | počet stran = | strany = 233 | isbn = 80-7331-057-0 }}
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Anatoli (Anatoly Kuznetsov), trans. David Floyd, (1970), Babi Yar: A Document in the Form of a Novel, Jonathan Cape Ltd. 0-671-45135-9
- "Babi Yar in the mirror of science, or the map of Bermuda Triangle", an article in Zerkalo Nedeli (the Mirror Weekly), July 2005, available online in Russian(չաշխատող հղում) and in Ukrainian
- Encyclopedia of Kyiv
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Invasion of the Soviet Union and the Beginnings of Mass Murder on the Yad Vashem website
- Marking 70 Years to Operation Barbarossa on the Yad Vashem website
- Babi Yar: Mass Murder Արխիվացված 2006-07-21 Wayback Machine (history1900s.about.com)
- In-depth study on Babi Yar
- The Massacre at Babi Yar Near Kyiv (historyplace.com)
- Babi Yar (Jewish Virtual Library)
- Babi Yar: Killing Ravine of Kyiv Jewry – WWII (zchor.org)
- Babi Yar (berdichev.org)
- (ռուսերեն) History. Geography. Memory by Tatyana Yevstafyeva. August 15, 2002 (a reprint from newspaper "Jewish Observer")
- Chronology of the Holocaust (ang.) Արխիվացված 2005-03-11 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբի Յառի կոտորածներ» հոդվածին։ |
|