Արևմտյան ռազմաճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
European theater of World War I? | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Անտանտն և նրա կողմնակիցները՝ |
Կենտրոնական ուժերը և նրա կողմնակիցները՝ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Անտանտի առաջնորդներ Ժորժ Կլեմանսո |
Կենտրոնական ուժերի առաջնորդներ |
Արևմտյան ռազմաճակատ, Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմը։ Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ։ Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում։ Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները։
1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ։ Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով։ Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում։ Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ[1][2]։
Որպեսզի շրջանցեն խրամատային մահաբեր պատերազմը, երկու կողմերը փորձեցին նոր ռազմական տեխնոլոգիա, այդ թվում գազ, օդանավեր և տանկեր։ Նոր մարտավարությունների ներմուծումը և բանակների թուլացումը արևմուտքում բերեց շարժունակության բարձրացման 1918 թվականին։ Գերմանական Գարնանային գրոհը 1918 թվականին հնարավոր դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքումից հետո, որով Կենտրոնական ուժերը ավարտեցին ռազմագործողությունները Ռուսաստանի և Ռումիայի հետ Արևելյան ճակատում։ Շնորհիվ նոր մարտավարության գերմանական բանակները շարժվեցին առաջ մոտ 60 կմ, սակայն արդյունքը անհաջող էր։ Դաշնակիցների հակագրոհները 1918 թվականի երկրորդ կեսին ճնշեցին գերմանացիներին և նրանց հրամանատարությունը հասկացավ, որ պարտությունը անխուսափելի է։ Գերմանիայի կառավարությունը հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով և հաշտության պայմանագրի մասով համաձայնություն ձեռք բերվեց 1919 թվականի Վերսալի պայմանագրով։
Պատերազմի նախապատրաստում, Սահմանային ճակատամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան ռազմաճակատում հանդիպեցին ամենահզոր բանակները Եվրոպայում, գերմանական և ֆրանսիական բանակները[3]։ Պատերազմի սկզբում Գերմանական բանակի յոթ դաշտային բանակներ արևմուտքից և մեկը արևելքից սկսեցին ձևափոխված Շլիֆենի նախագծով գործողությունները՝ հասնելով ֆրանսիական պաշտպանական գծերով՝ արագորեն կտրելով չեզոք Բելգիան և թեքվելով հարավ հարձակվեցին Ֆրանսիական բանակի վրա և փորձեցին շրջափակել Ֆրանսիական բանակը[4]։ Բելգիայի չեզոքությունը երաշխավորում էր Բրիտանիան 1839 թվականի Լոնդոնի պայմանագրով։ Սա ստիպեց Բրիտանիային միանալ պատերազմին օգոստոսի 4-ին վերջնագրի ժամկետի լրանալուց հետո։ Գերմանական բանակի գեներալներ Ալեքսանդր ֆոն Կլյուկը և Կարլ ֆոն Բյուլովը հարձակվեցին Բելգիայի վրա 1914 թվականի օգոստոսի 4-ին։ Լյուքսեմբուրգը օկուպացվեց առանց դիմադրության օգոստոսի 2-ին։ Բելգիայում առաջին ճակատամարտը Լիեժի ճակատամարտն էր, որը տևեց օգոստոսի 5-ից 16-ը։ Լիեժը լավ ամրացված էր և անակնկալի բերեց գերմանական բանակին Բելովի գլխավորությամբ իր պատրաստվածությամբ։ Գերմանական ծանր հրետանին կարողացավ շարքից հանել մի քանի ամրությունները մի քանի օրում[5]։ Լիեժի անկումից հետո Բելգիայի բանակի մեծ մասը նահանջեց Անտվերպեն՝ թողնելով Նամուրի պահակազորին մեկուսացված Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որն ընկավ գերմանացիների ձեռքը օգոստոսի 20-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Liddle, 1997, էջեր 45–58
- ↑ Edmonds, 1991, էջեր 361–363
- ↑ Stevenson, 2005, էջեր 44–45
- ↑ Hamilton, Herwig, էջ 159
- ↑ Griffith, 2004, էջ 9