Արևմտաեվրոպական միություն
Արևմտաեվրոպական միություն (ԱԵՄ) (ֆր.՝ Union de l'Europe occidentale, UEO), Եվրոպայի անվտանգության ապահովման և պաշապանության կազմակերպություն։ Հիմնվել է 1955 թ.-ին Փարիզյան համաձայնագրի (1954 թ.) հիման վրա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԵՄ-ը ներառում է ՝
10 անդամ՝
- Բելգիա
- Գերմանիա
- Իսպանիա
- Իտալիա
- Լյուքսեմբուրգ
- Հունաստան
- Մեծ Բրիտանիա
- Նիդեռլանդներ
- Պորտուգալիա
- Ֆրանսիա
3 ասոցացված պետություններ՝
9 ասոցացված համագործակցող պետություններ՝
Նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԵՄ-ի հիմնական նպասսսկներն են՝
- ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ռազմական և այլ կարգի փոխօգնությունը
- միջագգային խաղաղության և անվտանգության ապահովումը
- ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունը
- ժողովրդավարության ամրապնդումն ու տարածումը
- մաղաքացիական եւ քադաքական ազատությունների պաշտպանությունը
- անդամ պետությունների տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդումը և այլն։
ԱԵՄ-ի հետագա գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԵՄ նախատիպը Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի տնտեսական, սոցիալական ու մշակութային ինքնապաշտպանության 1948 թ.-ի Բրյուսելյան համաձայնագիրն է։ 1954 թ.-ի Փարիզյան համաձայնագիրը ձևավորված քաղաքական իրողությունից ելնելով վերանայեց Բրյուսելի համաձայնագրի որոշ դրույթներ, որի արդունքում համաձայնագրին կարողացան միանալ Երկրորդ Աշխարհամարտում պարտված Գերմանիան և Իտալիան։ Սառը պատերազմի տարիներին ԱԵՄ-ի դերն էական չէր։ Սակայն 20-րդ դարի 90-ական թթ. միության դերն էապես աճեց՝ կապված խորհրդային եւ առհասարակ սոցիալիստական համակարգի փլուզման, միաբևեռ աշխարհակարգի ստեղծման եւ Եվրոպական միության ձեւավորման հետ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва