Արքայազնը և աղքատը
Արքայազնը և աղքատը The Prince and the Pauper | |
---|---|
Հեղինակ | Մարկ Տվեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վերարկուի և դաշույնի վեպ, մանկական վեպ և պատմական գեղարվեստական գրականություն |
Թեմա | Էդուարդ VI |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Անգլիա |
Նախորդ | Թափարականը արտասահմանում |
Հաջորդ | Կյանքը Միսիսիպիի վրա |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Հրատարակիչ | James R. Osgood? |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
The Prince and the Pauper Վիքիպահեստում |
«Արքայազնը և աղքատը» (լատին․՝ The Prince and the Pauper), Մարկ Տվենի առաջին և ամենահայտնի պատմական վեպը։ Հեղինակն այն գրել է Կոննեկտիկուտի իր տանը, առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականին Կանադայում, ապա 1882 թվականին լույս է տեսել ԱՄՆ-ում[1]։ Վեպում հեգնանքով են նկարագրված անգլիական պետականության և 16-րդ դարի դատական համակարգի անկատարությունները և թերությունները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ։ Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին։ Նա տեսնում է կանանաց խիստ մահապատիժները, ընկնում է բանտ և ավազակների կողմից զվարճալի թագադրության է ենթարկվում։ Էդուարդ 6-րդը երդվում է, որ թագավոր դառնալով՝ կփոխի ամեն ինչ և իր ենթականերին գթասրտորեն և արդար կկառավարի։
Մինչդեռ պալատում մնացած Թոմը փորձում է յուրացնել արքայական նիստ ու կացը։ Նրա էթիկայի կանոններին չտիրապետելը բացատրում են նրանով, որ վերջինիս մոտ հիշողության կորուստ է եղել։ Երբ Թոմը պետք է ժառանգեր գահը Հենրիխի 8-րդի մահից հետո, պալատում հայտնվում է Էդուրադ 6-րդը և որպես գահը ժառանգելու իրավահաջորդ լինելու ապացույց՝ ցույց է տալիս թագավորական կորսված Մեծ գրության տեղը։ Նա թագավոր է դառնում, իսկ Թոմը պաշտոն է ստանում նրա արքունիքում։
Բեմադրություններ և էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արքայազնը և աղքատը» հիմք են հանդիսացել բազում կոմիքսների, մուլտսերիալների, ֆիլմերի համար։ Բոլոր բեմադրությունների և էկրանավորումների շարքում հարկ է նշել.
- «Արքայազնը և աղքատը» 1915 - ԱՄՆ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1937) - ԱՄՆ
- Թոմ Քենթի - Սերգեյ Միխալկովի կատակերգություն, 1938
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1942) - ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1971) - Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1972) - ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1977) - Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1985) - ֆիլմ-բալետ, ԽՍՀՄ
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1996) - մինիսերիալ, Մեծ Բրիտանիա
- «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 2000) - Հունգարիա, Մեծ Բրիտանիա
- «Արքայազնը և աղքատը» (մուլտֆիլմ) - 1990, Walt Disney Pictures ստուդիայի արտադրություն
- «Արքայազնը և աղքատը» (հեռուստասերիալ) - 1996, BBC[2][3][4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Twain, Mark (1882). The Prince and the Pauper; A Tale for Young People of All Ages. Boston: James R. Osgood and Company. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին – via Internet Archive.
- ↑ Parrill and Robison. "The Prince and the Pauper (November 10 - December 15, 1996)". The Tudors on Film and Television. Macfarland & Company. 2013. pp 170 to 173. See also pp 5 and 7.
- ↑ McGown and Docherty. "The Prince and the Pauper". The Hill and Beyond: Children's Television Drama: An Encyclopedia. British Film Institute. 2003. p 257.
- ↑ Hischak. "The Prince and the Pauper". American Literature on Stage and Screen. Macfarland & Company. 2012. pp 184 and 185.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայազնը և աղքատը» հոդվածին։ |
|