Արտիճուկ
Արտիճուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Արտիճուկ (Cynara) L., 1753 |
Կանկառ,գորտապաշար,Արտիճուկ (լատին․՝ Cynara), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոշոր ծաղիկներով բույս։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերերն «артишок» բառը, վերցվել է անգլ.՝ artichoke, իտալ.՝ articicco, carciofo բառերից, որն էլ իր հերթին վերցվել է արաբ․՝ al-khurshūf (الخرشوف)[1][2] բառից։
Բուսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ ցողունով բազմամյա խոտաբույսեր են։
Տերևները լայն, փետրաձև, ծածկված սպիտակ մազմզուկներով։
Զամբյուղները խոշոր են, մոտ 7,5 սմ տրամագծով։ Սերմերը ձվաձև են։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը՝ Միջերկրածովյան շրջան և Կանարյան կղզիներ։ Լայնորեն տարածված է Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում։
Գերադասում են չորային, տաք կլիման։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտիճուկի ցեղը մտնում է Աստղածաղկազգիներ (Asteraceae) ընտանիքի և Բարդածաղկավորներ (Asterales) կարգի մեջ։
ևս 12 ընտանիք (համաձայն APG II համակարգի) | մոտ 10 տեսակ | |||||||||||||||
կարգ Բարդածաղկավորներ | ցեղ Արտիճուկ | Cynara cornigera | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկազգիներ | Cynara cardunculus | ||||||||||||||
ծակավոր բույսերի 44 կարգ (համաձայն APG II համակարգի) | մոտ 900-1000 ցեղ | Cynara syriaca | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտիճուկ իսպանական
|
Գոյություն ունի մոտ 10 տեսակ.
- Cynara cornigera Lindl.
- Cynara cyrenaica Maire & Weiller
- Cynara humilis L.
- Cynara syriaca Boiss.
- Cynara tournefortii Boiss. & Reut.
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտիճուկի զամբյուղիկն ու տերևները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաև բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն։ Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով։ Դրանցից ամենակարևորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը։ Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ասկորբինաթթու, կարոտին, B1, B2 վիտամիններ, ինուլին և այլն։
Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, համար ում ստամոքսի թթվայնությունը բարձր է։ Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել։
Արտիճուկի թուրմն օգտագործում են նաև լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում։ Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը։
Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Այն նաև հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964–1973. — Т. 1. — С. 89.
- ↑ Prati A. Vocabolario Etimologico Italiano. — Torino: Garzanti, 1951. — С. 230.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտիծուկ պատրաստելու ամենաարագ եղանակը Վիդիոն YouTube կայքից
- Կատեգորիա «Артишоки» Վիքիգրքերում (անգլ.)
- ГОСТ 31853-2012. Թարմ արտիճուկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտիճուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտիճուկ» հոդվածին։ |
|