Արտեմ Միկոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Միկոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[1][2] |
Ծննդավայր | Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1970[3][4][1][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա[2] |
Աշխատավայր | Dynamo plant?[2] և ՄիԳ[2] |
Պարգևներ |
Արտեմ Միկոյան (Անուշավան Հովհաննեսի Միկոյան) (հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[1][2], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 9, 1970[3][4][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Գերագույն խորհրդի 3-8 գումարումների պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Անուշավանն ուներ երկու քույր (Ոսկեհատ և Աստղիկ) և երկու եղբայր (Երվանդ և Անաստաս)։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։
Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։
1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։
Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։
1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ֊1 և ՄիԳ֊3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։
Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957 թթ.),
- 6 Լենինի շքանշաններ,
- Կարմիր դրոշի շքանշան,
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
- 2 Կարմիր աստղի շքանշաններ,
- Լենինյան մրցանակ (1962 թ.),
- Գյումրու պատվավոր քաղաքացի (1968)[5]
- 6 Ստալինյան մրցանակներ (1941 թ., 1947 թ., 1948 թ., 1949 թ., 1952 թ., 1953 թ.)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արտեմ Միկոյանի կիսանդրին
-
Արտեմ Միկոյանի թանգարանը Սանահին գյուղում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 542.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 542)։ |
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Սանահին գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1970 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- Աերոտիեզերական ճարտարագետներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ Պետական վեցակի մրցանակակիրներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային ավիակոնստրուկտորներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ ավիակոնստրուկտորներ
- Հայ գյուտարարներ
- Հայ ճարտարագետներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսահայ ճարտարագետներ
- Ռուսահայ ռազմական գործիչներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ