Jump to content

Արջընկույզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջընկույզ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Արջընկույզ (Datura)
L., 1753

Արջընկույզ (լատին․՝ Datura), մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջընկույզ սովորական (D. stramonium) կամ աջընկույզ գարշահոտ։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում։

Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմի ժամանակ։ Կեղևները հավաքելուց հետո պետք է լավ լվացվել օճառով, իսկ մանրացնելու ժամանակ՝ օգտագործել թանզիֆից դիմակ։ Տերևների պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող հատկություն, հանում են ներքին օրգանների հարթ մկանունքի ջղաձգությունը և նպաստում աղեստամոքսային ուղու, գեղձերից արտազատիչ նյութերի նվազեցմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջընկույզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջընկույզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 112