Արշամ
Արշամ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 228 |
Արսամեա | |
Տոհմ | Երվանդունիներ |
գերիշխան | |
Հայր | Շամուշ |
Երեխաներ | Շավարշ, Երվանդ Դ Վերջին և Միհրան II |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/%D4%BE%D5%B8%D6%83%D6%84_%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29.jpg/220px-%D4%BE%D5%B8%D6%83%D6%84_%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29.jpg)
Արշամ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ) կամ Արսամես, Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․թ․ա․ շուրջ 240 - 220)։ Հայոց շահնշահ Շամուշի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։
Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․թ․ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։
Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։
Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Արշամի մասին տեղեկություններ կան, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տիրակալի դեմ ապստամբած նրա եղբորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 109)։ ![]() |
|