Jump to content

Արմեն Նազարյան (ըմբշամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերտողային տեքստ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Նազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Նազարյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրՄասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Բուլղարիա Բուլղարիա
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունըմբիշ
Աշխատանքհունահռոմեական ըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե և արծաթե մեդալներ
ԵրեխաներԷդմոնդ Նազարյան
 Armen Nazaryan Վիքիպահեստում

Արմեն Լյուդվիգի Նազարյան (մարտի 9, 1974(1974-03-09)[1], Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.) և օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։

Համարվում է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրը, ով 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, նվաճում է ոսկե մեդալ` հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում։

Դրանից հետո Նազարյանը տեղափոխվում է Բուլղարիա և այնտեղ 1997 թ. ստանում քաղաքացիություն։ Հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո, Նազարյանը կարողանում է կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալ Սիդնեյի 2000 թ. օլիմպիական խաղերում։

Ունի նաև մեկ օլիմպիական բրոնզե մեդալ (Աթենք 2004 թ.)։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, Արմեն Նազարյանին երկու անգամ (1996 և 2003 թվականներին) հռչակել է «Տարվա լավագույն ըմբիշ»։

2015 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Նազարյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։