Արմենիա (Անտոկիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Արմենիա | |||
| |||
Երկիր | Կոլումբիա | ||
Համայնք | Western Antioquia? և Անտիոքիա | ||
Հիմնադրված է | սեպտեմբերի 21, 1868 թ. | ||
Մակերես | 110 կմ² | ||
ԲԾՄ | 1800 մետր | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Պաշտոնական կայք | armenia-antioquia.gov.co/sitio.shtml | ||
| |||
Արմենիա (իսպ.՝ Armenia), քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայի արևմուտքում՝ Անտոկիա դեպարտամենտի տարածքում։ Ընդգրկված է Արևմտյան Անտոկիա ենթագավառի կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան իսպանացիների ժամանումը ներկայիս մունիցիպալիտետի տարածքում բնակվել են հնդկացիական Nutabes ցեղի ներկայացուցիչներ։ Բնակավայրը, որը հետագայում վերածվել է քաղաքի, հիմնադրվել է 1868 թվականի հունիսի 28-ին։ Արմենիա մունիցիպալիտետը՝ որպես առանձին վարչական միավոր, ստեղծվել է 1894 թվականին։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է դեպարտամենտի հարավարևմտյան կողմում՝ Կենտրոնական Կորդիլերների լեռնային տեղանքում՝ Կաուկա գետից արևելք։ Այն գտնվում է դեպարտամենտի վարչական կենտրոն Մեդելյինից մոտավորապես 22 կմ դեպի արևմուտք-հարավ-արևմուտք (WSW)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1497 մ[1]։
Արմենիա մունիցիպալիտետը սահմանակից է հյուսիսում Անսա և Էբեխիկո, հյուսիս-արևելքում և արևելքում՝ Էլիկոնիա, հարաև-արևելքում՝ Անխելոպոլիս, հարավում՝ Տիտիրիբի, արևմուտքում՝ Կոնկորդիա և Բետուլիա մունիցիպալիտետների հետ։ Արմենիա մունիցիպալիտետի տարածքը կազմում է 110 կմ²[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կոլումբիայի վիճակագրության վարչական ազգային դեպարտամենտի տվյալների՝ քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչությունը 2012 թվականին կազմել է 4484 մարդ[3]։
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
5196 | 5086 | 4975 | 4878 | 4775 | 4673 | 4578 | 4484 |
Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Արմենիայի բնակչության 50 %-ը կազմել են տղամարդիկ, 50 %-ը՝ կանայք։ Ռասայական տեսանկյունից սպիտակամորթներն ու մետիսները կազմել են քաղաքի բնակչության 96,1 %-ը, սևամորթները, մուլատներն ու ռայսալները՝ 3,9 %[4]։ Ամբողջ բնակչության շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 76,6 %։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենիայի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը։ Մունիցիպալիտետի տարածքում աճեցվում է սուրճ, եգիպտացորեն, բանան, արմավաշուշան, մրգեր և տարբեր բանջարեղեններ։։
Քաղաքային ու մինիցիպալիտետի ձեռնարկությունների ընդհանուր թվի 56,4 %-ը կազմում են առևտրի ոլորտի կազմակերպությունները, 40,6 %-ը՝ սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, 3 %՝ արդյունաբերական ձեռնարկությունները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Armenia, Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Municipalities of Colombia» (անգլերեն). Statoids.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Censo General 2005. Perfil Armenia - Antioquia» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadistica. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենիա (Անտոկիա)» հոդվածին։ |
|