Արիեհ Վարշել
Արիեհ Վարշել եբրայերեն՝ אריה ורשל | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1940[1][2] (83 տարեկան) |
Ծննդավայր | Sde Nahum, Valley of Springs Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել և ԱՄՆ |
Կրթություն | Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ և Գիտությունների Վեյցման ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[3] |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, կենսաֆիզիկոս և քիմիկոս |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Գիտությունների Վեյցման ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Arieh Warshel Վիքիպահեստում |
Արիե Վարշել (եբրայերեն՝ אריה ורשל; նոյեմբերի 20, 1940[1][2], Sde Nahum, Valley of Springs Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել) ամերիկաբնակ հրեա կենսաքիմիկոս և կենսաֆիզիկոս։ Նա կենսաբանական մոլեկուլների ֆունկցիոնալ հատկությունների հաշվողական ուսումնասիրությունների ռահվիրա է, քիմիայի և կենսաքիմիայի վաստակավոր պրոֆեսոր, նա նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քիմիայի ամբիոնի վարիչն է։ 2013 թվականին, նա Մայքլ Լևիտի և Մարտին Կարպլուսի հետ համատեղ ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակը՝ «բարդ քիմիական համակարգերի բազմամասշտաբ մոդելների մշակման համար»։[11][12][13][14][15][16]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարշելը ծնվել է 1940 թվականին հրեական ընտանիքում, Ենթամանդատային Պաղեստինի Սդե Նահում կիբուցում։ Վարշելը ծառայել է Իսրայելի զրահատանկային կորպուսում։ Իսրայելական բանակում ծառայելուց հետո (վերջնական կոչումը՝ կապիտան), Վարշելը հաճախել է Հայֆայի Տեխնիոն, որտեղ 1966 թվականին ստացել է բակալավրի կոչում քիմիայի բնագավառում։ Այնուհետև 1967 թվականին նա ստացել է մագիստրոսի, իսկ 1969 թվականին դոկտորի կոչում քիմիական ֆիզիկայի բնագավառում Իսրայելի Վայզմանի գիտության ինստիտուտում։[17][18] Ասպիրանտուրայի ավարտից հետո նա հետդոկտորական աշխատանք է կատարել Հարվարդի համալսարանում մինչև 1972 թվականը, իսկ 1972-1976 թվականներին վերադարձել է Վայզմանի ինստիտուտ և աշխատել Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում՝ Քեմբրիջ, Անգլիա: 1976 թվականին Վայզմանի ինստիտուտի կողմից պաշտոնավարման մերժումից հետո,[19] նա միացավ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ամբիոնին։
Որպես զինվոր, նա կռվել է և՛ 1967 թվականի վեցօրյա պատերազմում, և՛ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմում՝ ստանալով Իսրայելի պաշտպանության բանակի կապիտանի կոչում։[20]
Որպես Շենչժենի 13-րդ հնգամյա պլանի ֆինանսավորման հետազոտություն նոր տեխնոլոգիաների ոլորտում և բացելով «Նոբելյան մրցանակակիր հետազոտական լաբորատորիաներ»,[21] 2017 թվականի ապրիլին CUHK Շենժենի կամպուսում նա բացեց Վարշելի հաշվողական կենսաբանության ինստիտուտ։[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ The Nobel Prize in Chemistry 2013 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://scalacs.org/?page_id=1087
- ↑ https://uit.no/nyheter/artikkel?p_document_id=571574&p_dim=88205
- ↑ https://www.aaas.org/news/aaas-members-elected-fellows-1
- ↑ https://p.lodz.pl/nauka/doktoraty-honoris-causa-pl (польск.)
- ↑ www.nasonline.org
- ↑ «The Nobel Prize in Chemistry 2013» (Press release). Royal Swedish Academy of Sciences. October 9, 2013. Վերցված է October 9, 2013-ին.
- ↑ Van Noorden, Richard (2013). «Modellers react to chemistry award: Nobel Prize proves that theorists can measure up to experimenters». Nature. 502 (7471): 280. Bibcode:2013Natur.502..280V. doi:10.1038/502280a. PMID 24132265.
- ↑ Van Noorden, R. (2013). «Computer modellers secure chemistry Nobels». Nature. doi:10.1038/nature.2013.13903. S2CID 211729791.
- ↑ Hodak, Hélène (2014). «The Nobel Prize in chemistry 2013 for the development of multiscale models of complex chemical systems: A tribute to Martin Karplus, Michael Levitt and Arieh Warshel». Journal of Molecular Biology. 426 (1): 1–3. doi:10.1016/j.jmb.2013.10.037. PMID 24184197.
- ↑ Fersht, A. R. (2013). «Profile of Martin Karplus, Michael Levitt, and Arieh Warshel, 2013 nobel laureates in chemistry». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 110 (49): 19656–7. Bibcode:2013PNAS..11019656F. doi:10.1073/pnas.1320569110. PMC 3856823. PMID 24277833.
- ↑ Chang, Kenneth (October 9, 2013). «3 Researchers Win Nobel Prize in Chemistry». The New York Times. Վերցված է October 9, 2013-ին.
- ↑ Levitt, Michael (2001-05-01). «The birth of computational structural biology». Nature Structural Biology. 8 (5): 392–393. doi:10.1038/87545. PMID 11323711. S2CID 6519868.
- ↑ «A Nobel victory». USC News (ամերիկյան անգլերեն). 2013-11-21. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2022-05-21-ին.
- ↑ Nobel laureate: We left because Warshel didn't get tenure in Israel by Yitzhak Benhorin, October 9, 2013, YNET
- ↑ 3 Jewish professors — two of them Israeli — share 2013 Nobel Prize in chemistry By Gavriel Fiske, October 9, 2013, Times of Israel
- ↑ «Shenzhen Has 7 Nobel Prize Winners' Labs, 3 More Planned». That's Online (անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.
- ↑ «Warshel Institute for Computational Biology Established in CUHK (SZ)». warshel.cuhk.edu.cn (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.