Ընդհանուր մակերեսը - 3. 832. 000 կմ²։ Մաքսիմալ լայնությունը - 2400 կմ։ Մաքսիմալ խորությունը - 4652 մ։ Թափվող նշանավոր գետը՝ Ինդոս։ Նշանավոր ծոցերն են՝ Ադենի ծոցը արևմուտքում, որը Կարմիր ծովին է միանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, և Օմանի ծոցը ՝ հյուսիս-արևմուտքում։
Արևմուտքում՝ Ադենի ծոցի արևելյան սահմանը։ Հյուսիսում՝ Արաբական թերակղզու արևելյան կետից ՝ Ռաս ալ-Խադից մինչև Ռաս Ջիվանի ՝ Պակիստանի ափերին։ Հարավում՝ Ադդու կորալյան կղզուց (Մալդիվյան կղզիներ) մինչև Աֆրիկայի արևելյան հրվանդանը ՝ Ռաս Խաֆուն։ Արևելքում՝ Լակադիվյան ծովի արևմտյան սահմանը։
1 Մի շարք հանգամանքներով պատկանում են ծովերի շարքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 668)։