Ավստրալիայի աբորիգեններ
Ավստրալիայի աբորիգեններ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
մոտ 550 000 | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հավատք(ներ) | |||
տեղական հավատալիքներ, քրիստոնեություն |
Ավստրալիայի աբորիգեններ (բնիկ ավստրալիացիներ), Ավստրալիայի բնիկ ժողովուրդը։ Բնիկների մեծամասնությունը խոսում է ավստրալիական լեզուներով, իսկ մյուս մասը՝ անգլերեն կամ պիջինի տարբերակներով։ Հիմնականում բնակվում են Ավստրալիայի հյուսիսային, արևմտյան և կենտրոնական մասերում։ Աբորիգենների թիվը հասնում է մոտ 550 000-ի։ Մոտ 30 000 աբորիգեններ ապրում են Տոռեսի նեղուցի մոտ։
18-րդ դարի վերջում նրանք տարաբնակված էին ամբողջ մայրցամաքում և կազմված էին ավելի քան 500 ցեղերից (մոտ 250-300 հազար)։ Զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Ապրում էին տոհմա-համայնքային կյանքով։
1788 թվականին սկսված եվրոպական գաղութացումն ուղեկցվեց բնիկների զանգվածային բնաջնջմամբ։ 2001 թվականին հաշվվում էր 437 հազար աբորիգեն և նույնքան էլ խառնածին, այդ թվում նաև Տոռեսի նեղուցի բնիկները։ Պատկանում են ավստրալիական ճյուղի ավստրալոիդ ռասային։ Աբորիգենների մոտ դեռևս պահպանվել են ավանդական հավատալիքները։
Ներկայումս բնակվում են խոշոր քաղաքներից հեռու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|