Ավիլայի պատեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | քաղաքի պատ |
Վարչական միավոր | Ավիլա |
Երկիր | Իսպանիա |
Համալիրի մաս | Old Town of Ávila with its Extra-Muros Churches? |
Ընթացիկ վիճակ | ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |
Walls of Ávila Վիքիպահեստում |
Ավիլայի պատեր (իսպ.՝ Muralla de Ávila), գտնվում է Իսպանիայի համանուն քաղաքում, Դուերո գետին միացող Ադախո գետի աջ ափին։ Ամրոցը գտնվում է Կենտրանական Կորդիլեռների ստորոտում, 1100մ ծովի մակերևույթից բարձր, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 110 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք։ 1885 թվականի ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում ամրոցը այնքան է զարգացել, որ դարձել է կոմպլեքս, որի բնակիչներին անվանել են Avila de los cabalieros (թարգմանաբար «Ավիլայի ասպետներ»), քանի որ այնտեղ շատ հաճախ կազմակերպվում էր ասպետական մարտեր։
11-րդ դարի գրավոր փաստաթղթերի հիման վրա պարզվել է, որ ամրոցի արտաքին պաշտպանական պատի շինարարությունը սկսվել է 1090 թվականին հռոմեական կառույցի տեղում։ Շինարարությունը գլխավորել է Դոն Ռայմունդո դե Բորգանան (Don Raimundo de Borgoña), Կաստիլիայի արքա Ալֆոնսո 6-րդի հրամանով, ով զավթել էր այդ տարածքները մավրներից։ Գրավումից հետո տեղական ցեղերին Ալֆոնսո 6-րդը օգտագործել է որպես էժան աշխատուժ։ Պարսպի պատի շինարարությունը տևել է ընդամենը ինը տարի, որի ամբողջ ընթացքը ղեկավարում էին այդ ժամանակների լավագույն ճարտարապետներ Կասանդրո Ռոմանոն և Ֆլորինո դե Պիրուենգային։
Ներկայումս Ավիլայի ամրոցը համարվում է Իսպանիայի միջնադարյան ամրոցներից ամենալավ պահպանվածը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը ունի ինը դարպասներ, ութսունութ գլանաձև աշտարակներ, որոնք իրարից գտնվում են 25 մ հեռավորության վրա և 2500 հատ ռազմական աշտարակներ-թաքստոցներ։ Պարիսպների ընդհանուր երկարությունը կազմում է 2526 մ։ Ունի ուղղանկյուն տեսք՝ 400մ x 900մ։ Հին ամրոցը շրջապատող հզոր պարիսպը հանդիսանում է Ավիլայի խորհրդանիշը։ Այն իրենից ներկայացնում է Իսպանիայի լավագույն ռազմատեխնիկական կառույցի օրինակը։ Պարսպի միջին բարձրությունը կազմում է 12 մ, իսկ հաստությունը՝ 3 մ։
Շինարարության համար, որպես հիմնական շինանյութ օգտագործվել է մոխրագույն և սև գրանիտը։ Բացի դրանից իսպանացիները օգտագործել են նաև աղյուս, հավանգ և կրաքար։ Ամրոցի շնորհիվ բնակավայրը դարձավ քաղաք։ Այն բաժանարար հանդիսացավ գյուղացիների և ասպետների միջև։ Համաձայն լեգենդի, սկզբում որոշված է եղել որ ապրսպի առային պատը կառուցեն երկրաչափության երկու ուսուցիչներ՝ հռոմեացի Կասանդրո Ռոմանոն և ֆրանսիացի Ֆլորինո դե Պիրուենգային։ Համաձայն Իսպանիայի արխիվային փաստաթղթերի ամրոցի շինարարությունը սկսվել է 12-րդ դարի երկրորդ կեսին, սակայն պատմաբան Ռոդրիգես Ալմեյդան ապացուցեց, որ Սուրբ Վիկենտիայի դարպասի մոտ գտնվող երկու աշտարակները կառուցվել են հռոմեցիների կողմից։
Զբոսաշրջիկների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ավիլայի ամրոցի արևելյան հատվածը, որտեղ գտնվում է հոյակերտ տաճարը, որը կառուցված է եղել այդ ժամանակներում ընդունված ամրոցի ներսի հատվածում։ Տաճարի պետերից մեկի դերը կատարում է ամրոցը, իսկ նրա գմբեթը սլանում է դեպի վերև դառնալով որպես 89-րդ աշտարակ, տեղացիները այն անվանում են «cimorro»:
Արևելյան կողմում ամրոցի գտնվում է Ալքասարի (Puerta del Alcazar) և Սուրբ Վիկենտիայի (Puerta de San Vicente) դարպասները ամրացված 20մ բարձրություն ունեցող աշտարակներով, որոնք վերնամասում իրար հետ կապվում են կամարով, որում գտնվում է նաև անցումը։ դրանք քաղաքի գլխավոր դարպասներն են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Old Town of Ávila with its Extra-Muros Churches", UNESCO. Retrieved 15 April 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.castlesguide.ru/spain/castles/avila.html
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավիլայի պատեր կատեգորիայում։ |