Jump to content

Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևտրի համաշխարհային կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
ՀապավումOMC, OMC և WTO
Հիմնադրվածհունվարի 1, 1995
Գլխադասային գրասենյակCentre William Rappard
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն
Գլխավոր քարտուղարՆգոզի Օկոնջո-Իվեալա[1]
Անձնակազմ640 մարդ (2018)[2]
Կամավորներ164 երկիր[3]
Կայքwto.org(անգլ.)

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միջկառավարչական կազմակերպություն է, որը կարգավորում է միջազգային առևտուրը։ ԱՀԿ-ն պաշտոնապես ստեղծվել է 1995 թվականի հունվարի 1-ին Մարակեշի համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 123 ազգերի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին, փոխարինելով Սակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրին (GATT) ստեղծված 1948 թվականին։ Սա աշխարհի ամենամեծ միջազգային տնտեսական կազմակերպությունն է[4][5]։ ԱՀԿ-ի գործառութների մեջ է մտնում առևտրի կարգավորումները ապրանքների, ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում, մասնակից երկրների միջև տրամադրելով նրանց շրջանակ առևտրի համաձայնագրերի և վեճերի լուծման գործընթացների բանակցությունների համար, նպատակ ունենալով ուժեղացնել մասնակիցների հավատը ԱՀԿ-ի համաձայնագրերի նկատմամբ, որոնք ստորագրվել են կառավարությունների ներկայացուցիչ անդամների կողմից[6]:fol.9–10 և հաստատվել իրենց պարլամենտի կողմից[7]։ ԱՀԿ-ն հիմնականում կենտրոնացած է այն խնդրիների վրա որոնք ծագել են նախորդ առևտրային բանակցություններից հատկապես Ուրուգվայի շրջանից (1986-1994)։

ԱՀԿ-ն փորձում է ավարտել բանակցությունները Դոհայի զարգացման շրջանի ժամանակ որը գործարկվել է 2001 թվականին բացառապես կենտրոնանալով զարգացող երկրների վրա։ Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագիրը բաղկացած էր 21 թեմաներից, որի օրիգինալ վերջնաժամկետը 2005 թվականի հունվարի 1-ն էր, բաց թողվեց և դեռ կիսատ է[8]։ Արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը բայց գյուղատնտեսության սուբսիդավորման պահպանողականության պահպանումը տեղական գյուղատնտեսության ոլորտի վրա (առաջարկված զարգացած երկրների կողմից) և գյուղատնտեսական ապրանքների ազնիվ առևտրի ապացույցը (առաջարկված զարգացող երկրների կողմից) մնում են գլխավոր խոչընդոտները։ Այս փակուղին անհնարին է դարձնում թողարկել նոր ԱՀԿ բանկանցություններ Դոհայի Զարգացման Շրջանի շրջանակներում։ Արդյունքում մեծանում են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերի թիվը կառավարությունների միջև[9]։ 2012 թ.-ի հուլիսին ԱՀԿ-ի համակարգում ստեղծվեցին տարբեր բանակցայինխմբեր, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար որը գտնվում է վերջնական լուծում չստացած կարգավիճակում[10]։

ԱՀԿ-ի ներկայիս տնօրեն-գեներալը Ռոբերտո Ազեվեդոն է[11][12] ով ղեկավարում է ավելի քան 600 հոգուց բաղկավացած աշխատանքային անձնակազմին, Ժնևում, Շվեյցարիա[13]։ Առևտրի հեշտացման համաձայնագիրը Բալիի որոշումների փաթեթի մասն է կազմում, արժանացել է բոլոր անդանմերի համաձայնությանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին, կազմակերպության պատմության մեջ առաջին համապարփակ համաձայնագիրն է[14][15]։ 2017 թվականի հունվարի 23-ին ԱՀԿ-ի Մտավոր սեփականության իրվունքներ առևտրի հետ կապված առանձնահատկությունների (TRIPS) համաձայնագիրը առաջին համաձայնագիրն է որ փոփոխության է ենթարվել կազմակերպության դռները բացվելուց ի վեր, և այս փոփոխությունը պետք է պաշտպանի զարգացող երկրների օրենսդրական ուղին, որպեսզի հեշտությամբ մուտք գործեն ԱՀԿ օրենքների ենթակայության տակ գտնվող հասանելի միջոցներին[16]

ԱՀԿ- նախորդող Առևտրի և Սակագների Ընդհանուր համաձայնգիրը (GATT) ընդունվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, այն շրջանում, երբ ձևավորվում էին նոր բազմակողմանի ինստիտուտներ նվիրված միջազգակին տնտեսական համագործակցությանը ինչպիսիք են Համաշխարհային Բանկը և Արժույթի Միջազգային ֆոնդը։ Նմանատիպ միջազգային կառույց առևտրի համար անվանվեց Առևտրի միջազգային կազմակերպություն, որը այդպես էլ գործունեություն չծավալեց, քանի որ պայմանագիրը չհաստատվեց ԱՄՆ և այն սենատորների ստորագրություններով[17][18][19] և այսպիսով GATT կամաց-կամաց դարձավ դե ֆակտո միջազգային կազմակերպություն[20]։

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միակ համաշխարհային միջազգային կազմակերպությունն է, որը զբաղվում է ազգերի միջև առևտրային հարաբերությունների սկզբունքներով: Նրա գործունեության հիմքում ընկած են ԱՀԿ համաձայնագրերը, որոնց շուրջ բանակցել և որոնք ստորագրել և սեփական խորհրդարաններում վավերացրել  է պետությունների մեծ մասը: Նպատակն է ապահովել, որ առևտրի հոսքը հնարավորինս սահուն, կանխատեսելի և ազատ լինի:

Ի՞նչ է ԱՀԿ-ն։ ԱՀԿ-ի ընդհանուր նպատակն է՝ օգնել իր անդամներին առևտուրն օգտագործել որպես կենսամակարդակը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց կյանքը բարելավելու միջոց: ԱՀԿ-ն գործարկում է առևտրի կանոնների համաշխարհային համակարգը և օգնում զարգացող երկրներին բարելավել իրենց առևտրային կարողությունները: Այն նաև ֆորում է տրամադրում իր անդամներին՝ առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու և միմյանց հետ առևտրային խնդիրները լուծելու համար:

ԱՀԿ-ի հիմնարար նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունը ողջ աշխարհում: ԱՀԿ-ի Մարաքեշի հիմնադիր համաձայնագիրը ընդունում է, որ առևտուրը պետք է իրականացվի կենսամակարդակի բարձրացման, լիարժեք զբաղվածության ապահովման, իրական եկամուտների ավելացման և ապրանքների ու ծառայությունների համաշխարհային առևտրի ընդլայնման նպատակով՝ միաժամանակ թույլ տալով աշխարհի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը: ԱՀԿ-ն ծնվել է հինգ տասնամյակների բանակցությունների արդյունքում՝ ուղղված առևտրի խոչընդոտների աստիճանական նվազեցմանը: Այնտեղ, որտեղ երկրները բախվել են առևտրային խոչընդոտների և ցանկացել են դրանք նվազեցնել, բանակցություններն օգնել են շուկաներ բացել առևտրի համար: Եվ հակառակը, որոշ հանգամանքներում ԱՀԿ կանոնները նպաստում են առևտրային խոչընդոտների պահպանմանը, օրինակ՝ սպառողների կամ շրջակա միջավայր պաշտպանությունը: Ըստ էության, պայմանագրերը ապահովում են միջազգային առևտրի կանոնները և պարտավորեցնում են կառավարություններին պահպանել իրենց առևտրային քաղաքականությունը՝ համաձայնեցված կանոնների շրջանակներում: Նրանց նպատակն է օգնել ապրանքների և ծառայությունների արտադրողներին, արտահանողներին և ներմուծողներին վարել իրենց բիզնեսը՝  բարձրացնելով կենսամակարդակը և միաժամանակ թույլ տալով կառավարություններին հասնել սոցիալական և բնապահպանական նպատակներին:

Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել առևտրի հնարավորինս ազատ հոսքին, եթե չկան անցանկալի կողմնակի ազդեցություններ, քանի որ դա խթանում է տնտեսական աճն ու զբաղվածությունը և աջակցում է զարգացող երկրների ինտեգրմանը միջազգային առևտրային համակարգին: Նրա կանոնները պետք է լինեն թափանցիկ և կանխատեսելի, որպեսզի անհատները, ընկերությունները և կառավարությունները իմանան, թե ինչպիսին են առևտրի կանոններն ամբողջ աշխարհում, և նրանց վստահեցնել, որ քաղաքականության հանկարծակի փոփոխություններ չեն լինի:

Համաձայնագրերը, այդ թվում՝ ԱՀԿ-ի շրջանակներում քննարկված համաձայնագրերը, հաճախ մեկնաբանության կարիք ունեն: Այս տարաձայնությունները կարգավորելու ամենաներդաշնակ ճանապարհը չեզոք ընթացակարգն է՝ հիմնված համաձայնեցված իրավական հիմքի վրա: Հենց դա է ԱՀԿ համաձայնագրերում ամրագրված վեճերի կարգավորման գործընթացի նպատակը:

Գործունեությունը

ԱՀԿ-ն ղեկավարվում է կառույցի անդամ կառավարությունների կողմից: Բոլոր հիմնական որոշումներն ընդունվում են անդամ երկրների նախարարների (որոնք սովորաբար հանդիպում են առնվազն երկու տարին մեկ անգամ) կամ նրանց դեսպանների ու պատվիրակների կողմից (որոնք պարբերաբար հանդիպում են Ժնևում):

Թեև ԱՀԿ-ն առաջնորդվում է իր անդամ երկրների կողմից, այն չէր կարող գործել առանց իր քարտուղարության, որը համակարգում է գործունեությունը: Քարտուղարությունում աշխատում են ավելի քան 600 աշխատակիցներ, իսկ նրա փորձագետները՝ իրավաբանները, տնտեսագետները, վիճակագիրները և հաղորդակցության փորձագետները, ամեն օր, ի թիվս այլ հարցերի, օգնում են ԱՀԿ անդամներին՝ ապահովելու, որ բանակցությունները սահուն ընթացք ունենան, և որ միջազգային առևտրի կանոնները ճիշտ կիրառվեն։ ԱՀԿ համաձայնագրերը վերաբերում են ապրանքներին, ծառայություններին և մտավոր սեփականությանը: Դրանք հստակեցնում են ազատականացման սկզբունքները և թույլատրելի բացառությունները։ Դրանք ներառում են առանձին երկրների պարտավորությունները՝ նվազեցնել մաքսային սակագները և այլ առևտրային խոչընդոտները, ինչպես նաև բացել և պահպանել ծառայությունների շուկաները: Նրանք վեճերի կարգավորման ընթացակարգեր են սահմանում։ Այս համաձայնագրերը կայուն չեն. դրանք ժամանակ առ ժամանակ վերանայվում են, և փաթեթում կարող են ավելացվել նոր պայմանավորվածություններ։ ԱՀԿ համաձայնագրերը կառավարություններից պահանջում են իրենց առևտրային քաղաքականությունը թափանցիկ դարձնել՝ ԱՀԿ-ին ծանուցելով գործող օրենքների և ընդունված միջոցառումների մասին: Վեճերի կարգավորման փոխըմբռնման ներքո առևտրային վեճերը լուծելու ԱՀԿ ընթացակարգը կենսական նշանակություն ունի կանոնների կիրառման և, հետևաբար, առևտրի սահուն հոսքն ապահովելու համար: Երկրները վեճերը տեղափոխում են ԱՀԿ, եթե կարծում են, թե ոտնահարվում են համաձայնագրերով նախատեսված իրենց իրավունքները: Հատուկ նշանակված անկախ փորձագետների դատողությունները հիմնված են համաձայնագրերի և առանձին երկրների պարտավորությունների մեկնաբանությունների վրա:

ԱՀԿ համաձայնագրերը հատուկ դրույթներ են պարունակում զարգացող երկրների համար, ներառյալ ավելի երկար ժամկետներ՝ համաձայնագրերի և պարտավորությունների իրականացման, միջոցներ՝ առևտրային հնարավորությունները մեծացնելու համար և աջակցություն՝ օգնելու նրանց զարգացնել իրենց առևտրային կարողությունները, կարգավորել վեճերը և կիրառել տեխնիկական չափանիշները: ԱՀԿ-ն տարեկան տեխնիկական համագործակցության հարյուրավոր առաքելություններ է կազմակերպում զարգացող երկրներ: Այն նաև ամեն տարի Ժնևում անցկացնում է բազմաթիվ դասընթացներ պետական ​​պաշտոնյաների համար:

ԱՀԿ-ի գլխավոր սկզբունքներից է  խտրականության բացառումը․ սա նշանակում է` գործընկերների միջև չպետք է խտրականություն դրվի, ինչպես նաև պետք է բացառվի խտրական վերաբերմունքը օտարերկրյա ապրանքների, ծառայությունների և քաղաքացիների միջև։ Կարևորություն է տրվում նաև առևտրային արգելքների նվազեցմանը․ առաջին հերթին  սա վերաբերում է մաքսատուրքերին, ներմուծման և արտահանման քվոտաներին, երբ ընտրողաբար սահմանափակվում են ներմուծման և արտահանման չափաքանակները։ Կարևոր են նաև կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, ինչը   խթանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը, քանի որ այս դեպքում ներդրողները կարող են օգտվել մրցակցային առավելություններից։

ԱՀԿ-ի անդամ երկրների գրեթե ¾-ը զարգացող երկրներ են, ուստի ԱՀԿ-ի համաձայնագրերը նրանց հնարավորություն  են տալիս անցումային ժամանակաշրջանում հարմարվելու ԱՀԿ-ի դրույթներին։ Կառույցի գործունեության թիրախային ուղղություններից է նաև ներառականության ապահովումը։ ԱՀԿ-ն ձգտում է կառուցել ավելի ընդգրկուն առևտրային համակարգ, որը թույլ կտա գործընթացում ներգրավել շատ կանանց և փոքր ձեռնարկությունների՝ քաղելու համաշխարհային առևտրի տնտեսական օգուտները։ ԱՀԿ-ն կանոնավոր երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության, արհմիությունների, համալսարանների և գործարար համայնքի հետ՝ համագործակցությունն ուժեղացնելու և գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: ԱՀԿ-ի «Առևտրային երկխոսություններ» նախաձեռնությունը և ամենամյա Հանրային ֆորումը հարթակ են ստեղծում քաղաքացիական հասարակության և գործարար խմբերի համար՝ քննարկելու համաշխարհային առևտրի վերջին զարգացումները և առաջարկելու բազմակողմ առևտրային համակարգի ընդլայնման ուղիներ: ԱՀԿ-ն ընդունում է էլեկտրոնային առևտրի աճող կարևորությունը: Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ԱՀԿ-ի աշխատանքային ծրագրի պարբերական վերանայումն իրականացվում է Գլխավոր խորհրդի կողմից՝ հիմնվելով ԱՀԿ տարբեր մարմինների զեկույցների վրա: Բացի այդ, մի խումբ համախոհ անդամներ բանակցություններ են վարում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով մշակել թվային առևտրի գլոբալ կանոնները և լուծել էլեկտրոնային առևտրին անցում կատարելու խոչընդոտները։

ԱՀԿ-ն ֆորում է տրամադրում համաձայնագրերի շուրջ բանակցությունների համար, որոնք ուղղված են միջազգային առևտրի խոչընդոտների նվազեցմանը և բոլորի համար հավասար պայմանների ապահովմանը՝ այդպիսով նպաստելով տնտեսական աճին և զարգացմանը: ԱՀԿ-ն նաև տրամադրում է իրավական և ինստիտուցիոնալ հիմք այս համաձայնագրերի իրականացման և մոնիտորինգի համար, ինչպես նաև դրանց մեկնաբանումից և կիրառումից բխող վեճերը լուծելու համար: Առևտրային համաձայնագրերի ներկայիս մարմինը, որը ներառում է ԱՀԿ-ն, բաղկացած է 16 տարբեր բազմակողմ համաձայնագրերից (որոնց կողմ են ԱՀԿ բոլոր անդամները) և երկու տարբեր բազմակողմ համաձայնագրերից (որոնց կողմ են ԱՀԿ միայն որոշ անդամներ):

Անցած տարիների ընթացքում ԱՀԿ-ն, որը ստեղծվել է 1995 թվականին, օգնել է ստեղծել ուժեղ և բարգավաճ միջազգային առևտրային համակարգ՝ դրանով իսկ նպաստելով համաշխարհային տնտեսական աննախադեպ աճին: ԱՀԿ-ն ներկայումս ունի 164 անդամ, որոնցից 117-ը զարգացող երկրներ են կամ առանձին մաքսային տարածքներ։ ԱՀԿ գործունեությանն աջակցում է մոտ 700 աշխատակիցներից բաղկացած քարտուղարությունը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի գլխավորությամբ: Քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, իսկ տարեկան բյուջեն կազմում է մոտ 200 միլիոն դոլար: ԱՀԿ-ի երեք պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը: ԱՀԿ-ում որոշումները սովորաբար ընդունվում են կոնսենսուսով: Բարձրագույն ինստիտուցիոնալ մարմինը Նախարարների համաժողովն է, որը հանդիպում է մոտավորապես երկու տարին մեկ: Գլխավոր խորհուրդն իրականացնում է կազմակերպության գործունեությունը Նախարարական համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Այս երկու մարմիններն էլ ներառում են բոլոր անդամներին: Մասնագիտացված օժանդակ մարմինները (խորհուրդներ, կոմիտեներ, ենթահանձնաժողովներ), որոնք ներառում են նաև բոլոր անդամներին, ղեկավարում և վերահսկում են անդամների կողմից ԱՀԿ-ի տարբեր համաձայնագրերի իրականացումը։

Համաշխարհային առևտրի կանոններ

ԱՀԿ-ի ընդհանուր նպատակն է օգնել իր անդամներին առևտուրն օգտագործել որպես կենսամակարդակը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց կյանքը բարելավելու միջոց:

ԱՀԿ-ն գործարկում է առևտրի կանոնների համաշխարհային համակարգը և օգնում զարգացող տնտեսություններին բարելավել իրենց առևտրային կարողությունները: Առևտրի համաշխարհային կանոններն ապահովում են երաշխիք և կայունություն: Սպառողները և արտադրողները գիտեն, որ կարող են օգտվել ապահով մատակարարումներից և իրենց օգտագործած պատրաստի արտադրանքի, բաղադրիչների, հումքի և ծառայությունների ավելի մեծ ընտրությունից: Արտադրողները և արտահանողները գիտեն, որ արտաքին շուկաները բաց են մնալու իրենց համար: Սա տանում է դեպի ավելի բարգավաճ, խաղաղ և հաշվետու տնտեսական աշխարհ: ԱՀԿ-ում որոշումները սովորաբար ընդունվում են բոլոր անդամների միջև կոնսենսուսով և դրանք վավերացվում են անդամների խորհրդարանների կողմից: Առևտրային հակասություններն ուղղված են ԱՀԿ-ի վեճերի կարգավորման գործընթացին, որտեղ ուշադրությունը կենտրոնացված է համաձայնագրերի և պարտավորությունների մեկնաբանման վրա՝ ապահովելով, որ  անդամների առևտրային քաղաքականությունը համապատասխանի դրանց: Այդ կերպ վեճերի՝ քաղաքական կամ ռազմական հակամարտությունների վերածվելու ռիսկը նվազում է[1]։

Անդամ կառավարությունների միջև բանակցությունների միջոցով նվազեցնելով առևտրային խոչընդոտները՝ ԱՀԿ-ի համակարգը նաև վերացնում է այլ խոչընդոտներ ժողովուրդների և առևտրային տնտեսությունների միջև:

Համակարգի հիմքում, որը հայտնի է որպես բազմակողմ առևտրային համակարգ, ԱՀԿ-ի համաձայնագրերն են, որոնք ստորագրվել են աշխարհի առևտրային տնտեսությունների մեծամասնության կողմից և վավերացվել նրանց խորհրդարաններում:

Այս համաձայնագրերը համաշխարհային առևտրի իրավական հիմքերն են։ Ըստ էության, դրանք պայմանագրեր են, որոնք երաշխավորում են ԱՀԿ անդամների առևտրային իրավունքները։ Նրանք նաև պարտավորեցնում են կառավարություններին պահել իրենց առևտրային քաղաքականությունը թափանցիկ և կանխատեսելի, ինչը ձեռնտու է բոլորին:

Համաձայնագրերը ապահովում են կայուն և թափանցիկ շրջանակ՝ օգնելու ապրանքների և ծառայությունների արտադրողներին, արտահանողներին և ներմուծողներին իրականացնել իրենց բիզնեսը: Նպատակն է՝ բարելավել ԱՀԿ անդամ ժողովուրդների բարեկեցությունը։

ԱՀԿ կառուցվածքը

ԱՀԿ-ի՝ բարձր մակարդակի որոշումներ ընդունող մարմինը Նախարարների համաժողովն է, որը սովորաբար հանդիպում է երկու տարին մեկ անգամ: Մեկ աստիճան ներքև գտնվում է Գլխավոր խորհուրդը (սովորաբար Ժնևում դեսպաններ և պատվիրակությունների ղեկավարներ և երբեմն՝ անդամներ երկրների մայրաքաղաքներից ուղարկված պաշտոնյաներ), որը տարին մի քանի անգամ հավաքվում է Ժնևի կենտրոնակայանում: Գլխավոր խորհուրդը նաև հանդիպում է որպես Առևտրային քաղաքականությունը վերանայող և վեճերը կարգավորող մարմին:

Հաջորդ մակարդակում Ապրանքների խորհուրդը, Ծառայությունների խորհուրդը և Մտավոր սեփականության (TRIPS) խորհուրդն են, որոնք հաշվետու են Գլխավոր խորհրդին: Մասնագիտացված բազմաթիվ հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր զբաղվում են անհատական ​​համաձայնագրերով և այլ ոլորտներով, ինչպիսիք են շրջակա միջավայրը, զարգացումը, անդամակցության հայտերը և տարածաշրջանային առևտրային համաձայնագրերը: ԱՀԿ-ի բոլոր անդամները կարող են մասնակցել բոլոր խորհուրդների և կոմիտեների նիստերին, բացառությամբ Վերաքննիչ մարմնի, Վեճերի կարգավորման հանձնաժողովների և բազմակողմ հանձնաժողովների:

Ինչպես արդեն նշել ենք, ԱՀԿ-ում անդամների մեծ մասը զարգացող երկրեր են, ուստի մեծ ուշադրություն է դարձվում զարգացող և անցումային տնտեսությունների հատուկ կարիքներին և խնդիրներին։ ԱՀԿ քարտուղարության Ուսուցման և տեխնիկական համագործակցության ինստիտուտը կազմակերպում է մի շարք ծրագրեր՝ բացատրելու, թե ինչպես է աշխատում համակարգը, և օգնելու վերապատրաստել պետական ​​պաշտոնյաներին և բանակցողներին: Միջոցառումների մի մասը Ժնևում է, մյուս մասն անցկացվում է այլ վայրերում։ Մի շարք ծրագրեր կազմակերպվում են այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ։ Ոմանք անցնում են վերապատրաստման դասընթացներ: Այլ դեպքերում կարող է առաջարկվել անհատական ​​օգնություն: Զարգացող երկրներին, հատկապես՝ նրանց մեջ ամենաքիչ զարգացածներին  օգնում են առևտրի և սակագների վերաբերյալ տվյալները՝ կապված իրենց իսկ արտահանման շահերի և ԱՀԿ մարմիններում իրենց մասնակցության հետ:

Միջազգային առևտրի կենտրոնը ստեղծվել է 1964 թվականին՝ զարգացող երկրների խնդրանքով՝ օգնելու նրանց խթանել իրենց արտահանումը: Այն համատեղ կառավարվում է ԱՀԿ-ի և Միավորված ազգերի կազմակերպության կողմից․ վերջինս գործում է UNCTAD-ի (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանս) միջոցով:

Կենտրոնը արձագանքում է զարգացող երկրների խնդրանքներին՝ արտահանման խթանման ծրագրերի ձևակերպման և իրականացման, ինչպես նաև ներմուծման գործառնությունների և տեխնիկական աջակցության համար: Այն տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն արտահանման շուկաների և շուկայավարման, ծառայությունների համար անհրաժեշտ անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ: Կենտրոնի օգնությունն անվճար հասանելի է ամենաքիչ զարգացած երկրներին:

ԱՀԿ-ի մանդատի կարևոր կողմը Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ բազմակողմ հաստատությունների հետ համագործակցությունն է՝ համաշխարհային տնտեսական քաղաքականության մշակման ավելի մեծ համապաատասխանության հասնելու համար: 1994 թվականի ապրիլին՝ Մարաքեշի նախարարների հանդիպման ժամանակ, ընդունվեց առանձին նախարարական հռչակագիր՝ ընդգծելու այս նպատակը:

Հռչակագիրը նախատեսում է ԱՀԿ-ի ավելի մեծ ներդրում գլոբալ տնտեսական քաղաքականության մշակման մեջ ներդաշնակության հասնելու գործում: Այն ընդունում է, որ տնտեսական քաղաքականության տարբեր ասպեկտները փոխկապակցված են, և կոչ է անում ԱՀԿ-ին զարգացնել իր համագործակցությունը դրամավարկային և ֆինանսական հարցերի համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:

Հռչակագիրը նաև ընդգծում է առևտրի ազատականացման դերը ազգային տնտեսությունների աճի և զարգացման գործում: Նշվում է նաև, որ առևտրի ազատականացումը ավելի ու ավելի կարևոր բաղադրիչ է տնտեսական այն ծրագրերի հաջողության համար, որոնք ձեռնարկում են ԱՀԿ շատ անդամներ, թեև անցումային ժամանակահատվածում այն հաճախ կարող է  սոցիալական մեծ ծախսեր առաջացնել:

ԱՀԿ-ն և քաղաքացիական հասարակությունը

1995 թվականին՝ ԱՀԿ-ի ստեղծման ժամանակ, ԱՀԿ անդամները ամրագրեցին իրավական հիմք՝ ՀԿ-ների հետ խորհրդակցությունների և համագործակցության համար (Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ձևավորող Մարաքեշի համաձայնագրի 5-րդ հոդվածի, երկրորդ կետ):

1996 թվականի հուլիսին Գլխավոր խորհուրդը հստակեցրեց մանդատը (WT/L/162), որն այսօր  ԱՀԿ-ՀԿ հարաբերությունների հիմքն է։

Անդամներն ընդգծեցին «ՀԿ-ների դերը ԱՀԿ գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման գործում» և համաձայնեցին «բարելավել թափանցիկությունը և զարգացնել հաղորդակցությունը ՀԿ-ների հետ»՝ տալով ԱՀԿ քարտուղարությանը ՀԿ-ների հետ անմիջական կապեր հաստատելու լիազորություն: Ձևավորվեցին ԱՀԿ-ՀԿ կապի տարբեր հարթակներ, այդ թվում՝ հանրային ֆորումը: ԱՀԿ-ի տեղեկատվության և արտաքին կապերի բաժինն ունի թիմ, որը նվիրված է ՀԿ-ների հետ աշխատանքին:

ԱՀԿ-ն ոչ պաշտոնական ճեպազրույցներ է տալիս իր գլխավոր գրասենյակում տեղի ունեցած խոշոր հանդիպումներից հետո: Այս ճեպազրույցներին կարող են մասնակցել գրանցված ՀԿ-ները, որոնք տեղակայված են Ժնևում և նրա հարակից տարածաշրջանում:

Ինչպե՞ս կարող են հասարակական կազմակերպությունները մասնակցել ԱՀԿ միջոցառումներին:

Որպես ընդհանուր կանոն՝ հասարակական կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն հանրային միջոցառումների համար: Այնուամենայնիվ, տեղական ՀԿ-ները կարող են նաև պահանջել ԱՀԿ-ՀԿ անվանաքարտ, որն ուժի մեջ է մեկ տարի: Սա հնարավորություն է տալիս մուտք գործել ԱՀԿ շենք և հեշտացնում է մասնակցությունը հանրային կամ ՀԿ-ներին նվիրված միջոցառումներին, ինչպիսիք են ԱՀԿ քարտուղարության ճեպազրույցները: Լիազորումը ավտոմատ չէ, և յուրաքանչյուր դիմում դիտարկվում է անհատական ​​հիմունքներով: Միջոցառումները/ճեպազրույցները, որոնք բաց են ՀԿ-ների համար, նախապես հրապարակվում են:

2020 թվականի հունվարի տվյալներով ԱՀԿ-ում գրանցված են տեղական ՀԿ-ների 46 ներկայացուցիչներ։

ՀԿ-ները կարող են հավատարմագրվել նախարարական համաժողովներին մասնակցելու համար՝ ԱՀԿ-ի ամենաբարձր որոշումներ ընդունող մարմինը, որը հավաքվում է երկու տարին մեկ անգամ: Նախարարական համաժողովի ընթացքում ՀԿ-ները ԱՀԿ-ի արտաքին հարաբերությունների թիմից պարբերաբար տեղեկացվում են ԱՀԿ անդամների միջև քննարկումների առաջընթացի վերաբերյալ:

ՀԿ-ները կարող են մասնակցել վեճերի կարգավորման որոշ վարույթների հանրային լսումներին: Նման լսումների հրապարակային լինելու պատճառով կամ դեպքում  տեղեկատվությունը նախապես հրապարակվում է կայքում։

Մասնակցություն Հանրային ֆորումին

Հանրային ֆորումը ԱՀԿ-ի ամենամյա  իրազեկման միջոցառումն է: Այն հարթակ է տրամադրում ԱՀԿ-ի հարցերի լայն շրջանակի և առևտրային թեմաների շուրջ հանրային քննարկումների համար: Ֆորումը ԱՀԿ-ի համար նաև հնարավորություն է՝ լսելու և կարծիքներ փոխանակելու հասարակական կազմակերպությունների հետ:

2001թ.-ից ՀԿ-ների, ակադեմիայի, բիզնեսի, ԶԼՄ-ների, կառավարության, խորհրդարանականների և միջկառավարական կազմակերպությունների ավելի քան 9000 ներկայացուցիչներ մասնակցել են Հանրային ֆորումին (մինչև 2005 թվականը այն հայտնի էր որպես Հանրային սիմպոզիում): Ֆորումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն մասնակցել քննարկումներին, այլ նաև կազմակերպել իրենց նիստերը: Նախորդ հանրային ֆորումները կենտրոնացել են առևտրի տարբեր խնդիրների վրա՝ սկսած առևտրի ապագայից մինչև գլոբալիզացիայի կիրառումը:

ՀԿ-ների հավատարմագրումը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում

ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հավատարմագրումը ԱՀԿ հանրային ֆորումներին մասնակցելու համար սովորաբար ներառում է պաշտոնական դիմումի գործընթաց: Նրանք պետք է բավարարեն որոշակի չափանիշներ։

Կազմակերպությունը պետք է լինի ոչ կառավարական, շահույթ չհետապնդող և կապված չլինի պետական մարմինների հետ։ Այն պետք է շահագրգռված լինի միջազգային առևտրի կամ տնտեսական զարգացման մեջ: ՀԿ-ն պետք է գործունեություն ծավալի ԱՀԿ-ի նպատակային գործելակերպին համահունչ։

Դիմումի նախապատրաստման համար անհրաժեշտ են կազմակերպության կանոնադրությունը, կանոնակարգը, տարեկան հաշվետվությունները, հիմնական գործունեության ուղղությունների մասին տեղեկատվություն  և ցանկացած այլ փաստաթուղթ, որը ցույց է տալիս ՀԿ-ի աշխատանքը և համապատասխանությունը ԱՀԿ-ի նպատակներին:

Դիմումի գործընթացն առցանց է․ պետք է մուտք գործել ԱՀԿ պաշտոնական կայքի քաղաքացիական հասարակության կամ ՀԿ-ների ներգրավվածության բաժին, ապա լրացրնել հայտի ձևը` տրամադրելով մանրամասն տեղեկություններ կազմակերպության մասին, ներառյալ նրա առաքելությունը, նպատակները, գործունեությունը և միջազգային առևտրի խնդիրներին իր առնչությունը:

Հարկ է վերբեռնել օժանդակ փաստաթղթեր, կցել բոլոր պահանջվող փաստաթղթերը՝ դիմումը հաստատելու համար։ Երբ ձևը լրացվի և բոլոր փաստաթղթերը կցվեն, անհրաժեշտ է ներկայացնել հայտը առցանց պորտալի միջոցով: Հաստատումը ստացվում է էլփոստի կամ ԱՀԿ պորտալի միջոցով, որում կատարված է գրանցումը։ ԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է հայտի նախնական զննում` անհրաժեշտ բոլոր տեղեկությունների ու փաստաթղթերի առկայության  մեջ համոզվելու համար: Այնուհետև հայտը մանրամասն վերանայվում է՝ գնահատելու ՀԿ-ի իրավասությունների շրջանակը և համապատասխանությունը ԱՀԿ-ի գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱՀԿ-ն կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել հավատարմագրում հայցող ՀԿ-ից: Եթե հայտը, այնուամենայնիվ, չի հաստատվում, ապա ԱՀԿ-ն ներկայացնում է որոշման պատճառները, և եթե առկա են առաջարկներ, ապա ներկայացվում են ՀԿ-ին՝  հետագայում հայտը բարելավելու համար:

Հավատարմագրված ՀԿ-ները կարող են գրանցվել ԱՀԿ հանրային ֆորումների և այլ համապատասխան հանդիպումների համար: Առաջիկա միջոցառումների և գրանցման ընթացակարգերի մասին նրանց տրամադրվում է տեղեկատվություն: Հավատարմագրված ՀԿ-ներին խրախուսվում է ակտիվորեն մասնակցել քննարկումներին, ներկայացնել առաջարկություններ և ներգրավվել այլ շահագրգիռ կողմերի հետ իրականացվող միջոցառումներին: ՀԿ-ները պետք է հետևեն ԱՀԿ միջոցառումներին մասնակցելու ուղեցույցներին և վարքագծի կանոններին: Նրանցից կարող է պահանջվել ԱՀԿ-ին ներկայացնել իրենց գործունեության և շարունակական համապատասխանության վերաբերյալ պարբերական հաշվետվություններ:



GATT Բանակցությունները մինչև Ուրուգվայը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակցությունների 7 շրջան է տեղի ունեցել GATT-ի ենթակայության ներքո։ Առաջին իրական GATT շրջանը կենտրոնացված էր տարիֆների (սակագների) հետագա նվազման վրա։ Այնուհետև Կենեդի շրջանի ժամանակ, 60 ականների կեսերին բերվեց GATT հակաօգտագործման համաձայնագիր և զարգացման բաժին։ Տոկիոյի շրջանը 70ականների ընթացքում առաջին հիմնական փորձն էր լուծոլուայն առևրային խոչընդոտները որոնք տարիֆի տեսքով չեն և բարելաբելու համակարգերը ընդունելով մի շարք համաձայնագրեր ոչ-տարիֆային խոչընդոտների վերաբերյալ, որը որոշ դեպքերում մեկնաբանում էր արդեն գորյություն ունեցող GATT օրենքները, իսկ մյուսների համար առանձնացնում էր ամբողջովին նոր հիմք։ Քանի որ այս բազմակողմանի համաձայնագրերը այդպես էլ չընդունվեցին GATT-ի ամբողջական անդամակցություն չստացան, նրանք հաճախ ոչ պաշտոնապես կոչվում էին կոդեր։ Այս կոդերից շատերը փոփոխվեցին Ուրուգվայի շրջանի ժամանակ վերածվելով բազմակողմանի պարտավորությունների ընդունված ԱՀԿ բոլոր անդամների կողմից։ Միայն 4-ը մնացին բազմակողմանի ( կառավարական գնումները, ցուլի միսը, քաղաքական ինքնաթիռները և կաթնամթերքը), բայց 1997թվականին ԱՀՄ անդամները համաձայնության եկան դադարեցնել ցուլի մսի և կաթնամթերքի համաձայնագրերը թողնելով միայն երկուսը[21]։ Չնայած 1950ականների և 1960 ականների փորձերին ստեղծելու որոշ ինստիտուցիոնալ մեխանիզմներ միջազգային առևտրի համար, GATT շարունակեց գործել գրեթե կես դար որպես կիսա-ինստիտուցիոնալ բազմակողմանի պամանգրերով ռեժիմ ժամանակավոր հիմքերով[22]։

Ուրուգվայի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև GATT-ի 40րդ տարդարձը նրա անդամները եկան այն եզրակացության, որ GATT համակարգը ձգտում է ընդունել նոր գլոբալիզացված աշխարհի տնտեսությունը[23][24]։ Ի պատասխան խնդիրների որոնք հայտնաբերվել էին 1982 թվականի նախարարական հրչակագրով (կառուցվածքային թերությունները, տատամումների ազադեցությունը հատուկ երկրների համաշխարհային առևտրի քաղաքականության վրա GATT-ն չի կարող կառավարել, և այլն), 8րդ GATT շրջանը հայտնի է որպես Ուրուգվայի շրջան անվանմամբ թողարկվել է 1986 թվականի սեպտեմբերիին Պունտա դե Էատե-ում, Ուրուգվայ։

Դա ամենամեծ բանակցային մանդատն էր որ երբևէ կնքվել էր առևտրի ոլորտում. խոսակցություններ էին գնում ընդլայնել առևտրային համակարգը բազմաթիվ նոր տարածքների, նշանակալիորեն առևտուր անել ծառայությունների և մտավոր սեփականության ոլորտներում և բարեփոխել առևտրի զգայուն ոլորտները`գյուղատնտեսությունը և տեքստիլ արդյունաբերությունը, բոլոր GATT հոդվածները գրեթե վերանայման մակարդակին էին։ Վերջնական ակտը ամփոփեց ՈՒրուգվայի Շրջանը և պաշտոնապես հիմնադրվեց ԱՀԿ ռեժիմը որտ ստորագրվեց 19994 թվականի ապրիլի 15-ին Մարակեշի նախարարական հանդիպման ժամանակ Մարոկկոյում և այդ իսկ պատճառով հայտնի է որպես Մարակաշի համաձայնագիր։

GATT-ը դեռ գոյություն ունի ԱՀԿ-ի ապրանքների առևտրի պայմանագրերի հովանու ներքո, թարմացված է Ուրուգայի շրջանի բանակցությունների արդյունքում ( փոփոխությունները կատարվել են GATT 1994, GATT 1947 և համաձայնագրի բնօրինակը, որը դեռ համարվում է GATT-ի սիրտը)։ GATT 1994-ը միակ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիրը չէ որը ներառում է Մարակաշի վերջնական ակտը, 60-ից ավել այլ համաձայնագրեր, հավելվածներ որոշումներ և հասկացություններ են ընդունվել։ Համաձայնագրերը բաղկացած են վեց հիմնական մասերից`ԱՀԿ հիմնադրման համաձայնագիր, Ապրանքների առևտրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր, Առևտրի և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր, Մտավոր սեփականության առևտրի վերաբերող համաձայմագիր, Վեճերի կարգավորում և կառավարչական առևտրային քաղաքականության վերանայումներ։

ԱՀԿ-ի տարիֆների առաստաղային շեմի պահպանման սկզբունքի համաձայն (No. 3), Ուրուգվայի շրջանը հաջողված էր պարտադիր պարտավորությունների բարձրացմամբ և զարգացած և զարգացող երկրներում։ Այն տեսանելի է տարիֆների արգելքների տոկոսային հարբերակցությամբ 1986-1994 թվականների քննարկումներից առաջ և հետո։

Նախարարական համագումար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարական համագումարը ԱՀԿ-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինն է, որը սովորաբար հանդիպում է երկու տարին մեկ։ Այն մեկ տեղում է հավաքում ԱՀԿ-ի բոլոր անդամներին`երկրները և մաքսային միությունները։ Նախարարական համագումարը կարող է որոշումներ կայացնել բոլոր դեպքերում, ցանկացած բազմակողմանի առևտային համաձայնագրի ներքո։ Նրանցից ոմանք այնպիսին ինչպիսիք են երդվյալ նախարարական համագումարն է Սինգապուրում և Կանկուն համագումարը 2003 թվականին, ներգրավված էին համաձայնագրեր զարգացած և զարգացող տնտեսությունների միջև հղվում է որպես "Սինգապուրի խնդիրները" ինչպիսիք են գյուղատնտեսության սուբսիդները, մինչդեռ մյուսները ինչպիսիք են Սիեթլ համագումարը 1999 ստեղծել էր խոշոր ցուցադրություններ։ Չորրորդ նախարարական համագումարը, որը տեղի էր ունեցել Դոհայում 2001 թվականին, հաստատեց Չինաստանի մուտքը ԱՀԿ և գործարկեց Դոհայի զարգացման շրջանը, որը հավելված էր վեցերորդ ԱՀԿ նախարարական համագումարում ( Հոնկ Կոնգում) երբ գյուղատնտեսական արտահանմանումների սուբսիդավորումը համաձայնության եկան դուրս մղել և ընդունել Եվրոպական միության Ամեն ինչ բացի զենքից նախաձեռնությունը որպեսզի դուրս մղի տարիֆները ամենաքիչ զարգաված երկրներից։

Դոհայի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001թվականի նոյեմբերի 21-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ԱՀԿ-ը մեկնարկեց իր ընթացիկ բանակցություների շրջանը Դոհայի զարգազման շրջանում, չորրորդ նախարարական կոնֆերանսին։ Սրանք համառ ջանքեր էին որոնք միտված էին գլոբալիզացիան դարձնել ավելի ներառական և օգնել աշխարհի աղքատներին մասնավորապես նվազեցնելով խոչընդոտները և գյուղատնտեսության սուբսիդները։ Սկզբնական օրակարգը ներառում էր առևտրի հետագա ազատականացումը և նոր կանոնանդրությունը պարտավորվելով` ուժեղացնել զարգացող երկրներին ուղղված հիմանական աջակցությունը։

Առաջընթացը կանգնեց զարգացած երկրների և հիմնական զարգացող երկրների տարբերություններին վրա, այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են արդյունաբերական տարիֆները և ոչ տարիֆային առևտրային խոչընդոտները, հատկապես ԵՄ և ԱՄՆ-ի գյուղատնեսության սուբսիդները թվում են թե գործարկվում են էֆֆեկտիվ որպես առևտրի խոչընդոտ։ Խոսակցությունները վերսկսելոը փորձերը ձախողվեցին, չնայած 2013 թ.-ի Բալիի նախարարների հռչակագրի ընդունումն ուղղված էր առևտրի բյուրոկրատական խոչընդոտներին։

2012 թ.-ից Դոհայի շրջանի ապագան մնաց անորոշ. աշխատանքային ծրագրում նշվել էր 21 թեմա, որոնց օրիգինալ վերջնաժամկետները 2005 թվականի հունվարին էր, որը բաց թողնվեց և շրջանը դեռ անավարտ է։ Զարգացքղ երկրների կողմից պահանջած արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի կոնֆլիկտը,պահպանողականության պահպանումը գյուղատնտեսության սուբսիդներում մնացին գլխավոր խոչընդոտները։ Այս փակուղին անհնարին դարձրեց սկսել նոր ԱՀԿ բանակցություններ Դոհայի Զարգացման շրջանից դուրս։ Արդյունքում, կառավարությունների միջև աճեց երկկողմ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը։ 2012 թ.-ի հուլիսից կային տարբեր բանակցային խմբեր ԱՀԿ համակարգում, ընթացիկ գյուղատնտեսական առևտրի բանակցությունների համար, որոնք այդպես էլ մնացին օդում կախված վիճակում։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերլուծաբանների ԱՀԿ-ի բազմաթից գործառույթներից ամենակարևորներն են.

  • Վերահսկել կազմված համաձայնագրերի իրականացումը, կառավարումը և շահագործումը
  • Այն տրամադրում է բանակցությունների և վեճերի կարգավորման ֆորումեր

Ավելին, ԱՀԿ-ի պարտականությունների մեջ է մտնում վերանայել և տարածել ազգային առևտրի քաղաքականությունները և ապահովել առևտրային քաղաքականությունների կապակցվածությունն ու թափանցիկությունը` գլոբալ տնտեսական քաղաքականության վերհսկողության միջոցով։ ԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկն է աջակցել ցածր եկամուտ ունեցող երկրներին,զարգացող երկրներին և հետամնաց երկրներին անցումային փուլում, հարմարեցնել ԱՀԿ կանոններին և կարգապահություններին տեխնիկական համգործակցության և դասընթացների միջոցով։

Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրեց դիմում վերջինիս անդամակցելու նպատակով։ 1993 թվականին ստեղծվեց աշխատանքային խումբ GATT-ում Ավստրալիայի դեսպան Դոն Քենյոնի նախագահությամբ։ Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվեց ԱՀԿ-ի, 1995 թվականին Հայաստանը նորից դիմում ներկայացրեց արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար։

1995 թվականի սկզբին ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը, որը նկարագրում է ՀՀ տնտեսական վիճակը, իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև գործող օրենսդրական համակարգը։ Հուշագրի ներկայացումից հետո 3 ամսվա ընթացքում ԱՀԿ անդամ պետություններից ստացվել է մոտ 350 հարց՝ տնտեսության տարբեր ոլորտների կանոնակարգման մանրամասների տրամադրման պահանջով։ 1995-ի վերջին հարցերի գրավոր պատասխանները, ինչպես նաև ԱՀԿ կազմած նոր ֆորմատին համապատասխան լրացուցիչ հուշագիրը ներկայացվել է ԱՀԿ Քարտուղարություն։

1996-2000 թվականների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի 5 հանդիպումներ, ինչպես նաև պարբերաբար անց են կացվել երկկողմ բանակցություններ ԱՀԿ անդամակցող 14 երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա, Հնդկաստան, Ուրուգվայ, Մեքսիկա, Բուլղարիա, Կուբա, Լեհաստան

Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը 1992 թ. Հայաստանը դիմել է Մաքսերի և Առևտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ 1993 թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993 թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ։ 1994 թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը։ Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 1995 թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար։ 1995 թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը։ 1996 թ. հունվարի 23-24-ը Ժնևում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը։ 2002 թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին և փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին։ 2002 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը։ 2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը։ Աշխատանքային խմբի պաշտոնական հանդիպումները Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996 թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 23-24-ը, 1997 թ. մայիսի 14-ին, 1999 թ. հունիսի 24-ին և 2002 թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ։ ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. N173-Ն որոշման՝ ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն և 2005 թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ՀՀ վարչապետի 2005 թ. մարտի 30-ի N206-Ա որոշում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ngozi Okonjo-Iweala Becomes First Woman, African To Lead World Trade OrganizationForbes, 2021.
  2. https://www.wto.org/english/thewto_e/whatis_e/what_stand_for_e.htm
  3. WTO | Members and Observers
  4. http://www.nber.org/reporter/winter00/krueger.html
  5. World Trade Organization – UNDERSTANDING THE WTO: BASICS
  6. Understanding the WTO Handbook at WTO official website. (Note that the document's printed folio numbers do not match the pdf page numbers.)
  7. Malanczuk, P. (1999). «International Organisations and Space Law: World Trade Organization». Encyclopædia Britannica. Vol. 442. էջ 305. Bibcode:1999ESASP.442..305M.
  8. Understanding the WTO: The Doha Agenda
  9. The Challenges to the World Trade Organization: It’s All About Legitimacy THE BROOKINGS INSTITUTION, Policy Paper 2011-04
  10. GROUPS IN THE WTO Updated 1 July 2013
  11. Bourcier, Nicolas (2013 թ․ մայիսի 21). «Roberto Azevedo's WTO appointment gives Brazil a seat at the top table». Guardian Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Roberto Azevêdo takes over». WTO official website. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Overview of the WTO Secretariat». WTO official website. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Ninth WTO Ministerial Conference | WTO – MC9 Արխիվացված 1 Դեկտեմբեր 2013 Wayback Machine
  15. BBC News – WTO agrees global trade deal worth $1tn
  16. https://www.wto.org/english/news_e/news17_e/trip_23jan17_e.htm
  17. P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 80
  18. Palmeter-Mavroidis, Dispute Settlement, 2
  19. Fergusson, Ian F. (2007 թ․ մայիսի 9). «The World Trade Organization: Background and Issues» (PDF). Congressional Research Service. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  20. It was contemplated that the GATT would be applied for several years until the ITO came into force. However, since the ITO was never brought into being, the GATT gradually became the focus for international governmental cooperation on trade matters with economist Nicholas Halford overseeing the implementation of GATT in members policies. (P. van den Bossche, The Law and Policy of the World Trade Organization, 81; J.H. Jackson, Managing the Trading System, 134).
  21. The GATT Years: from Havana to Marrakesh, WTO official site
  22. Footer, M. E. Analysis of the World Trade Organization, 17
  23. P. Gallagher, The First Ten Years of the WTO, 4
  24. The Uruguay Round, WTO official site

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրի համաշխարհային կազմակերպություն» հոդվածին։