Jump to content

Առնոլդ Դանիել Պալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Դանիել Պալմեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Arnold Daniel Palmer
Մասնագիտացում՝գոլֆ խաղացող, ճարտարապետ և օդաչու
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 10, 1929(1929-09-10)[1][2][3][…]
Ծննդավայր՝Latrobe, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 25, 2016(2016-09-25)[1][4][2][…] (87 տարեկան)
Մահվան վայր՝Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Ակումբ՝Wake Forest Demon Deacons men's golf?
Հասակ՝178 սանտիմետր

Առնոլդ Դանիել Պալմեր (անգլ.՝ Arnold Daniel Palmer, սեպտեմբերի 10, 1929(1929-09-10)[1][2][3][…], Latrobe, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 25, 2016(2016-09-25)[1][4][2][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մարզիկ, ամենահայտնի պրոֆեսիոնալ գոլֆիստներից մեկը։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր խաղային կարիերայի ընթացքում Առնոլդ Պալմերը յոթ հաղթանակ է տարել խոշոր մասնագիտական մրցաշարերում ՝ «Մասթերս» (1958, 1960, 1962, 1964), ԱՄՆ բաց առաջնություն (1960) և Մեծ Բրիտանայի բաց առաջնությունում (1961, 1962)։ Նրա ամենահաջողակ շրջանը 1960 թվականից մինչև 1963 թվականն էր, երբ PGA Tour-ում նա 29 հաղթանակ է տարել։ Այդ ժամանակ մարզիկն ուներ երկրպագուների մեծ խումբ, որի մականունն էր «Առնիի բանակ», և որը նրան ուղեկցում էր յուրաքանչյուր մրցաշարում[5]։ Պալմերը նաև աշխատել է որպես հեռուստահաղորդավար, նկարահանվել է ֆիլմերում և հանդես է եկել որպես գոլֆի մասին սեփական շոուի պրոդյուսեր։ Նա նաև գրքեր է հրատարակել գոլֆի վերաբերյալ։ Իր բազմազան գործունեության շնորհիվ 1967 թվականին նա դարձել է առաջին գոլֆիստը, որը վաստակել է միլիոն դոլար։ Պալմերն իր վերջին մրցաշարն անցկացրել է 2004 թվականին, իսկ 2006 թվականի հոկտեմբերին որոշել է հեռանալ պրոֆեսիոնալ գոլֆից[6]։

2009 թվականի սեպտեմբերի 30-ին պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով։ Սենտ Էնդրյուսի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր է (2010)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nytimes.com/2016/09/26/sports/golf/arnold-palmer-dies-at-87.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.bbc.com/news/world-us-canada-37469392
  5. «Arnold Palmer... A Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
  6. Michael A. Lutz (13-10-2006). «'Arnie's Army' Gets Last Look at Legend» (անգլերեն). washingtonpost.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]