Ապրել կյանք Պիկասոյի հետ (ֆիլմ, 1996)
Ապրել կյանք Պիկասոյի հետ անգլ.՝ Surviving Picasso | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1996 և հունվարի 2, 1997[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Այվորի[1][3] |
Պրոդյուսեր | Հումբեր Բալսան, Իսմայիլ Մերչանթ, Դևիդ Լ․ Ուոլփեր, Դոնալդ Ռոզենֆելդ և Փոլ Բրեդլի |
Սցենարի հեղինակ | Ռութ Պրավեր Ջաբվալա |
Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս[3], Նատաշա ՄակԷլհոն[3], Ջուլիանա Մուր[3], Ջոս Էքլենդ, Փիթեր Այր, Ջեյն Լափոթեյր, Ջոզեֆ Մաեր, Բոբ Պեկ, Դայան Վենորա, Սյուզաննա Հարկեր, Ջոան Փլաուրայթ, Դոմինիկ Ուեսթ, Փիթեր Գերեթի, Վերմոն Դոբչեֆ, Թոմ Ֆիշեր[4], Անդրեաս Վիսնիվսկի[4], Օլիվիե Գալֆիոն[4] և Ժան-Գաբրիել Նորդման[4] |
Օպերատոր | Թոնի Փիրս-Ռոբերթս |
Երաժշտություն | Ռիչարդ Ռոբինս |
Մոնտաժ | Էնդրյու Մարկուս |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Merchant Ivory Productions |
Տևողություն | 120 րոպե |
«Ապրել կյանք Պիկասոյի հետ» (անգլ.՝ Surviving Picasso), ռեժիսոր Ջեյմս Այվորիի 1996 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմը ըստ Արիանա Ստասինոպուլոս Հաֆինգթոնի «Պիկասո. ստեղծող ու ավերող» գրքի մոտիվների։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Արիանա Ստասինոպուլոս Հաֆինգթոնի «Պիկասո. ստեղծող ու ավերող» գրքի մոտիվների նկարահանված ֆիլմը ցույց է տալիս նկարչին միայն մի կողմից, թե ինչպես էր նա վերաբերում կանանց։ Ֆիլմի «Ապրել Պիկասոյից հետո» վերնագիրն ավելի կբնորոշեր այն իրավիճակը, որի մեջ հայտնվում էին նրա բազմաթիվ կանայք ու սիրուհիները նկարչի հետ հարաբերություններից հետո։ Ֆիլմն սկսվում է Ֆրանսուազա Ժիլո անունով երիտասարդ կնոջ պատմությամբ։ Նա նացիստական շրջափակման ժամանակաշրջանում Փարիզում ծանոթանում է Պիկասոյի հետ։ Աղջիկը որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե իրավաբան, ինչպես ցանկանում էր նրա հայրը։ Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, նրանք ունենում են երկու երեխա։ Սակայն Պիկասոն չի հրաժարվում իր նախկին սովորույթներից. նա հոգ չի տանում շրջապատողների զգացմունքների համար, ժամանակն անց է կացնում նրանց հետ, ում հետ ցանկանում է, ունենում է բազմաթիվ սիրուհիներ։ Ֆիլմը պատմում է մի քանի կանանց մասին, ովքեր կարևոր դեր են խաղացել նկարչի կյանքում. Օլգա Խոխլովա, Դորա Մաար, Մարի Թերեզ Վալտեր և Ժակլին Ռոք։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնթոնի Հոփքինս-Պաբլո Պիկասո Նատաշա ՄակԷլհոն- Ֆրանսուազա Ժիլո Ջուլիանա Մուր- Դորա Մաար Ջոս Ակլենդ-Անրի Մատիս Դենիս Բուտսիկարիս-Կուց Պիտեր Այր-Սաբարտես Պիտեր Գերետի- Մարսել Սյուզան Հարկեր-Մարի-Թերեզ Ջեյն Լապոտէյր-Օլգա Պիկասո Ժոզեֆ Մահեր Բոբ Պեկ- Ֆրանսուազայի հայրը Դայան Վենորա-Ժակլին Դոմինիկ Ուեսթ-Պաուլո Պիկասո Ջոան Պլոուրայթ-Ֆրանսուազայի տատիկը Լորա Էյկման Մայա Ալեգրա Դի Կարպենյա Էնթոնի Միլներ Ագապի Ստասինոպուլոս Նայջել Ուիթմի Ջոանան Մերլին
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ ֆիլմի ստեղծողները չեն կարողացելստանալ Պիկասոյի աշխատանքների ցուցադրման իրավունք, ֆիլմը կենտրոնացել է նկարչի անձնական կյանքի վրա։ Ֆիլմում ցուցադրվող նկարները նրա ամենահայտնի աշխատանքները չեն։ Այսպես, երբ ֆիլմում Պիկասոն նկարում է «Գեռնիկան», տեսախցիկը գտնվել է նկարի վերևում` թույլատրելով տեսնել միայն դրա վրա կատարվող աշխատանքը, այլ թո ե բուն նկարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-02-13 Wayback Machine
- Ապրել կյանք Պիկասոյի հետ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1996 դրամա ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր