Աշոցք (գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Աշոցք (Աշոցան կամ Արշոցան), Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում` 14-րդ գավառն է[1]։
Գավառի կենտրոնը Աշոցք ավանն էր (ներկայիս Ղազանչի (Ղայղուլի) գյուղի տեղում)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Շիրակի մարզի Աշոցքի շրջանին։ Այն ունի դաշտային ցուրտ ու համեմատաբար խոնավ կլիմա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոցքը ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլա (Iskigulu) ձևով։ Մինչև Հայաստանի առաջին բաժանումը, այն ամենայն հավանականությամբ մտել է Գուգարք նահանգի, իսկ այնուհետև` Այրարատ նահանգի կազմի մեջ։ Աշոցքը կազմում էր Աշոցյան նախարարական տան ժառանգական սեփականությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։