Jump to content

Աշոկա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոկա Մեծ
սանսկրիտ՝ अशोक, असोक, սանսկրիտ՝ Ashōka և Aśōka
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 304
ԾննդավայրՊատնա, Մաուրյաների պետություն
Մահացել էմ. թ. ա. 232
Մահվան վայրՊատնա, Մաուրյաների պետություն
ՔաղաքացիությունՄաուրյաների պետություն և Հնդկաստան
Մայրենի լեզուսանսկրիտ
Կրոնբուդդայականություն
Ազդվել էԲուդդա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կայսր և բհիկու
ԱմուսինՏիշյարակշա, Կաուրվակի, Մահարանի Դևի, Ռանի Պադմավատի և Asandhimitra?
Ծնողներհայր՝ Բինդուսարա, մայր՝ Subhadrangi?
Զբաղեցրած պաշտոններՄաուրյաների կայսր
ԵրեխաներԿունալա, Միհինդա, Սանգամիտա, Տիվալա և Չարումատի
 Ashoka Վիքիպահեստում
Աշոկա կայսրը

Աշոկա Մեծ (դևանագարի՝ अशोक, Aśoka IAST, «[ծնված] առանց ցավի») - Մաուրիների կայսրության արքա մ.թ.ա 273 - մ.թ.ա. 232 թթ.։ Իրեն է ենթարկել Հարավային Ասիայի զգալի մասը՝ Աֆղանստանից մինչև Բենգալիա։ Հայտնի է որպես բուդդիզմի տարածող։ Թողել է բազմաթիվ հուշարձաններ։ Իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Խրախուսում էր ոռոգման համակարգերի կառուցումը և բժշկության զարգացումը, կառուցում էր ճանապարհներ և քարավան-սարայներ, մեղմացրել է արդարադատության համակարգը։

Մ.թ.ա. մոտ 260 թ. Աշոկան կործանարար պատերազմ է մղում Կալինգա նահանգի (այժմ՝ Օդիշա) դեմ։ Նա նվաճում է Կալինգան, ինչն իր նախնիներից ոչ ոք (սկսած Չանդրագուպտա Մաուրյայից) չէր արել։ Իր թագավորության գլխավոր կենտրոնը գտնվում էր Մագադհայում (այժմ՝ Բիհար)։ Աշոկան Կալինգայի պատերազմի զանգվածային սպանություններին ականատես լինելուց հետո ընդունում է բուդդայականությունը, որը նա մղել էր իր նվաճողական ձգտման պատճառով։ «Աշոկան անդրադարձավ Կալինգայի պատերազմին, որն ըստ որոշ տվյալների ունեցել է ավելի քան 100,000 զոհ և 150,000 աքսորյալ»։ Աշոկան աստիճանաբար ընդունեց բուդդայականությունը սկսած մ.թ.ա. 263 թ. վերջերից։ Ավելի ուշ նա նվիրվում է Ասիայում բուդդայականության քարոզին և ստեղծում արձաններ, որոնք պատկերում էին Գաուտամա Բուդդայի կյանքում տեղ գտած մի քանի նշանակալից դեպքեր։ Աշոկան բուդդայականությունը դիտարկում էր որպես մի ուսմունք, որը կարող էր մշակութային հիմք հանդիսանալ քաղաքական միասնության համար։ Աշոկան այժմ հիշվում է որպես մարդասեր կառավարիչ։ Կալինգայի հրովարտակում նա իր ժողովրդին դիմում է որպես իր «երեխաներ» և նշում, որ լինելով հայր նա իրենց լավն է ցանկանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոկայի տերության սահմանները

Աշոկան ծնվել է Մաուրյանների կայսեր Բինդուսարայի և իր կնոջ՝ համեմատաբար ցածր դասի պատկանող Դհարմանյի ընտանիքում։ Նա Չանդրագուպտա Մաուրիայի թոռն էր, Մաուրյան դինաստիայի հիմնադիրը։ Ավադանայի արձանագրություններում նշվում է, որ նրա մայրը թագուհի Սուբհադրանգին էր։ Ըստ Աշոկավադանայի՝ Շամպա քաղաքի Բրահմինի դուստրն էր[1]։ Կայսրուհի Սուբհանդրագին բրահմացի էր, Աջիվիկա աղանդից[2], և նա հարմար թեկնածու էր կայսր Բինդուսարայի համար։ Չնայած պալատական խռովությունները հեռու էին պահում նրան կայսրից, բայց երբ ամեն ինչ խաղաղվեց, նա որդի լույս աշխարհ բերեց։ Նրա բացականչությունից էլ («Այժմ վշտացած չեմ») Աշոկան ստացել է իր անունը։ Դիվյավադանան պատմում է նմանատիպ պատմություն, բայց թագուհու անունը նշում է որպես Ջանապադակալյանի[3][4]։

Աշոկան մի քանի ավագ զարմիկ ուներ, բոլորն էլ իր խորթ եղբայրներն էին Բինդուսարայի մյուս կանանցից։ Նրա կռվարար հատկանիշները ակնհայտ էին վաղ հասակից, և նա անցնում է թագավորական զինվորական ծառայության։ Նա հայտնի էր որպես ահեղ որսորդ, և ըստ լեգենդի, նա առյուծ է սպանել փայտե ձողով։ Իր սարսափազդու մարտիկի և անսիրտ գեներալի համբավի պատճառով նա ուղարկվում է Մաուրյան թագավորության Ավանտի նահանգ՝ տեղի անկարգությունները ճնշելու համար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John S. Strong (1989). The Legend of King Aśoka: A Study and Translation of the Aśokāvadāna. Motilal Banarsidass Publ. էջ 232. ISBN 978-81-208-0616-0. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Basham, A. L. (1981),History And Doctrines of the Ajivikas A Vanished Indian Religion, New Delhi: Motilal Banarsidass
  3. K. T. S. Sarao (2007). A text book of the history of Theravāda Buddhism (2 ed.). Department of Buddhist Studies, University of Delhi. էջ 89. ISBN 978-81-86700-66-2.
  4. Upinder Singh (2008). A History of Ancient and Early Medieval India: From the Stone Age to the 12th century. Pearson Education. ISBN 978-81-317-1677-9.
  5. Prachin bharoter itihas by Sunil Chatterjee
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոկա Մեծ» հոդվածին։