Jump to content

Աշանտի ժողովրդի ավանդական շինություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշանտի
Ashanti*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Գանա
Տիպ
Չափանիշներ Մշակութային
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Կոորդինատներ 6°24'04"N 1°37'33"W
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Աշանտի ժողովրդի ավանդական շինություններ, 13 շինություններից բաղկացած համալիր, որը 1980 թվականին ընդգրկվել է Գանայում Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Շինությունները կառուցվել են տվյալ տարածքում Աշանտի թագավորության ժամանակաշրջանում։

Աշանտի թագավորության համար 18-րդ դարը համարվում է «Ոսկե դար»՝ 1806 թվականից մինչև 1901 թվական, երբ Մեծ Բրիտանիան վերջնականապես նվաճել է պետությունը։ Բրիտանացիների կողմից պետության նվաճումը ընթանում է ավանդական շինությունների ավերումով։ 1895 թվականին՝ Ռոբերտ Բադեն-Փաուելլի կարգադրությամբ, ավերվել է Աշանտիի թագավորական պալատը։

Շինությունները համարվում են Աշանտի ժողովրդի պատմության և մշակույթի վերջին ժառանգությունը և նկարագրված են որպես «աստվածների և մարդկանց տներ»։ Շինությունների պահպանման համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, քանի որ դրանք կառուցված են կավից, ծղոտից և փայտից, ուստի խոցելի են բնության արհավիրքների առջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 35
ռուս..անգլ..ֆր.