Պոլլայոլոյի ստեղծագործություններում էքսպրեսիան միահյուսված է իրական աշխարհի օրինաչափությունների իմացության ռացիոնալիստական պաթոսին։ Պոլլայոլոյի քանդակներին (Սիքստոս IV պապի դամբարանը Վատիկանի քարայրերում, բրոնզ, 1489-1493) բնորոշ նուրբ, վստահ գծի պաշտամունքը նկատելի է նաև նրա երփնագրերում («Հերակլեսը և Անթեյը», մոտ 1465, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Նույնը առկա է նրա փորագրանկարներում։ Պոլլայոլոն հաճախ աշխատակցել է եղբոր՝ Պիեռոյի (1443-1496) հետ[4]։
Коллектив авторов. Европейская живопись XIII—XX вв. Энциклопедический словарь. Российская академия художеств. — М.: NOTA BENE, Искусство, 1999. — 528 с. — ISBN 5-210-01390-1
Leonardo da Vinci, Master Draftsman, exhibition catalog fully online as PDF from The Metropolitan Museum of Art, which contains material on Antonio del Pollaiolo (see index)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 362)։