Jump to content

Անտոնիու Գուտեռեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիու Գուտեռեշ
պորտ.՝ António Guterres և պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն[3][4]
Կրթություն՝ Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ (1971)[3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Ծննդյան օր ապրիլի 30, 1949(1949-04-30)[5][6][7][…] (75 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն[3][8][9][…]
Քաղաքացիություն  Պորտուգալիա
Ի ծնե անուն պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres[1][2]
Հայր Virgílio Dias Guterres?
Մայր Ilda Cândida de Oliveira?
Ամուսին Catarina Vaz Pinto?
 
Կայք՝ antonioguterres.gov.pt
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ (պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres, ապրիլի 30, 1949(1949-04-30)[5][6][7][…], Լիսաբոն[3][8][9][…]), պորտուգալացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտեռեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար[14]։

Անտոնիու Գուտեռեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն է[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիու Գուտեռեշը ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ[16]։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը[17]։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Տիրապետում է պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[17]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Գուտեռեշն ամուսնացել է Լուիզա Ամելիա Գիմարայեշ ի Մելոյի հետ, որը մահացել է քաղցկեղից 1998 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են 2 երեխա։ 2001 թվականին ամուսնացել է Կատարինե Մարկեշ դե Ալմեյդա Վաշ Պինտուի հետ (ծնվ. 1960)[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://unric.org/pt/biografia/
  2. 2,0 2,1 2,2 https://www.parlamento.pt/DeputadoGP/Paginas/Biografia.aspx?BID=628
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Who is Antonio Guterres? Meet the UN's next secretary general — 2016.
  4. 4,0 4,1 https://www.workwithdata.com/person/antonio-guterres-1949
  5. 5,0 5,1 Guterres, AntónioCdM.
  6. 6,0 6,1 Who is Antonio Guterres, the next Secretary-General of the United Nations?The Daily Telegraph, 2016.
  7. 7,0 7,1 http://www.upi.com/topic/Antonio_Guterres/
  8. 8,0 8,1 8,2 BiographyGovernment of Portugal.
  9. 9,0 9,1 9,2 http://www.unhcr.org.tr/uploads/root/f&f_issue_03-eng(1).pdf
  10. Real Decreto 534/2002, de 14 de junio, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica al señor António Manuel de Oliveira Guterres, ex Primer Ministro de la República Portuguesa (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 143. — P. 21949. — ISSN 0212-033X
  11. https://www.karlspreis.de/en/news/charlemagne-prize-2019
  12. 12,0 12,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  13. http://www.president.kg/ru/news/10550_prezident_almazbek_atambaev_vstretilsya_s_generalnyim_sekretarem_oon_antoniu_guterreshem/
  14. David Santiago (5 октября 2016). «António Guterres é o novo secretário-geral da ONU» (պորտուգալերեն). Negócios. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի. նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է». 168.am. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «António Guterres» (պորտուգալերեն). infopedia.pt. 10 июня 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Новый генсек ООН: кто такой Антониу Гутерриш?» (ռուսերեն). BBC. 5 октября 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։