Անտոնինա Միլյուկովա
Անտոնինա Միլյուկովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23 (հուլիսի 5), 1848 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 16 (մարտի 1), 1917 (68 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Ամուսին | Պյոտր Չայկովսկի |
Անտոնինա Իվանի Միլյուկովա (հունիսի 23 (հուլիսի 5), 1848, Ռուսական կայսրություն - փետրվարի 16 (մարտի 1), 1917, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս երաժիշտ, դաշնակահարուհի։
Պյոտր Չայկովսկու կինը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1848 թվականի հունիսի 23-ին ազնվական ընտանիքում, որտեղ բացի նրանից կային իր երկու եղբայրները՝ Ալեքսանդրը և Միխայիլը, ինչպես նաև քույրը՝ Ելիզավետան։ Երբ նա փոքր էր, իր մայրը՝ Օլգա Նիկանորովնան, լքել է ամուսնուն և երեխաներին՝ իր հետ վերցնելով միայն կրտսեր դստերը՝ Անտոնինային։
Անտոնինան դաստիարակություն է ստացել մասնավոր պանսիոնում, ինչպես նաև հոր՝ Մոսկվայից ոչ հեռու գտնվող Կլինյան վարչաշրջանի կալվածքում։ 1865 թվականին նա ավարտել է Մոսկվայի Ելիզավետինյան համալսարանը և 1873 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա Էդուարդ Լանգերի դաշնամուրի և տեսության բաժին[1]։ Ուսումը կոնսերվատորիայում դադարեցրել է անհայտ պատճառներով։
Անտոնինա Միլյուկովայի և Չայկովսկու հանդիպումը կայացել է Մոսկվայում 1872 թվականի մայիսին, երբ Չայկովսկին հյուրընկալվել էր Անտոնինայի եղբոր՝ Ալեքսանդրի տանը։ Հինգ տարվա ոչ հեշտ հարաբերություններից հետո Չայկովսկու և Միլյուկովայի պսակադրությունը կայացել է 1877 թվականի հուլիսի 6 (18)-ին Մոսկվայի Մալայա Նիկիտսկայա փողոցի վրա գտնվող Սուրբ Գեորգիի եկեղեցում։ Հարսանիքին ներկա էին միայն երկու վկաներ՝ Չայկովսկու եղբյարը՝ Անատոլին և նրա նախկին աշակերտը՝ ջութակահար Իոսիֆ Կոտեկը։ Բոլոր մնացած հարազատներին նրանք տեղեկացրել են ամուսնության մասին միայն դրանից հետո։
Սակայն երգահանի միասեռական լինելը դարձել է պատճառն այն բանի, որ նրանք մի քանի շաբաթ անց բաժանվել են[2][3][4][5]։ Կախված տարբեր պատճառներից՝ ամուսինները այդպես էլ երբևէ չեն ամուսնալուծվել, սակայն ապրել են առանձին․ նրանց ամուսնությունը մնացել է միայն թղթի վրա[6]։
Մահացել է Սանկտ Պետերբուրգին մոտ գտնվող շրջաններից մեկում 1917 թվականի փետրվարի 16-ին (նոր ոճով՝ մարտի 1-ին)` Չայկովսկու մահից 24 տարի անց։ Նրա մահից հետո Անտոնինան հիշողություններ է գրել իրենց ամուսնության մասին, որոնք տպագրվել են 1894 թվականին և վերահրատարակվել են 1913 թվականին, սակայն երբեք լայն տարածում չեն գտել[7]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андрей Шляхов. «Петр Чайковский. Бумажная любовь». Серия Кумиры. Истории Великой Любви. ISBN 978-5-7390-2313-1, ISBN 978-5-271-25293-8.[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չայկովսկի և Անտոնինա Միլյուկովա․ ծանոթություն, ամուսնություն և բաժանում
- ↑ Соколов, 1995
- ↑ Познанский, 1993
- ↑ Познанский, 2009
- ↑ Кон И. С. Глава 9. Был ли гомосексуализм на святой Руси? // Любовь небесного цвета: Научно-исторический взгляд на однополую любовь. — СПб.: Продолжение жизни, 2001.
- ↑ И такая бывает любовь... Переписка Н.Ф. фон Мекк и П.И. Чайковского
- ↑ Poznansky, Alexander Tchaikovsky: The Quest for the Inner Man (New York: Schirmer Books, 1993).
- ↑ Петр Чайковский. Бумажная любовь
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոնինա Իվանովնա Միլյուկովա-Չայկովսկայա
- Անտոնինա Իվանովնա Միլյուկովա-Չայկովսկայա Արխիվացված 2014-02-19 Wayback Machine
- Antonina Tchaikovskaya (անգլ.)
|