Աննա Ստեկսեն
Աննա Ստեկսեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1870[1][2][3] |
Ծննդավայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1904[1][4][3] (34 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1][4][3] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան[1] և Կարոլինյան ինստիտուտ[1] |
Մասնագիտություն | բժիշկ, ակադեմիկոս և ախտաբան |
Ծնողներ | հայր՝ Johan Olof Billdau Stecksén?[2][6][1] |
Anna Stecksén Վիքիպահեստում |
Աննա Ստեկսեն (շվեդ.՝ Anna Magdalena Stecksén, մայիսի 27, 1870[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2][3] - հոկտեմբերի 15, 1904[1][4][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1][4][3]), շվեդ բժիշկ, առաջին շվեդուհին, որը դոկտորական դիսերտացիա է պաշտպանել բժշկության ոլորտում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Ստեկսենը ծնվել է 1870 թվականին Ստոկհոլմում։ Նրա ծնողները եղել են զինվորական սպաներ Յուհան Ստեկսենը և Մագդալենա Կրիստինա Յերտմանը։ Նրա պապը լեզվաբան Յունաս Ստեկսենն էր։ Նա ունեցել է նաև քույր՝ Խեդա Յուհաննա Կրիստինա Ստեկսենը։
Հոր պնդմամբ Աննան բարձրագույն կրթություն է ստացել։ 1889 թվականին ավարտել է Ստոկհոլմի աղջիկների ճեմարանը, հետագայում սովորել է Ուփսալայի համալսարանում, 1890 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կարոլինյան ինստիտուտում, որտեղ սովորել է պաթոլոգիա։ Համալսարանը նա ավարտել է 1893 թվականին և 1897 թվականին ստացել է բժշկական լիցենզիա, 1898-1899 թվականներին սովորել է Տյուբինգենում և Փարիզում։ 1900 թվականին Աննան պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ նվիրված քաղցկեղային ուռուցքների առաջացման համար Saccharomyces cerevisiae խմորասնկերի ազդեցության ուսումնասիրությանը։ Նրա հետազոտությունը միանշանակ արդյունքի չի հանգեցրել, բայց այն բավականին հետաքրքիր է եղել, և Աննան դարձել է առաջին շվեդ կինը՝ բժշկագիտության դոկտորի աստիճանով։
Ավելի ուշ նա շարունակել է ուսումնասիրել պաթոլոգիա, հրապարակել է հոդվածներ մալարիայի և բակտերիոլոգիայի վերաբերյալ, ուսումնասիրել է խմորիչը կիրառումը որպես դեղամիջոց, գրել է հերձման տեխնիկայի մասին ձեռնարկ և դասախոսել է Շվեդիայի բժշկական ասոցիացիայի համար։ Նա նաև դասավանդել է առողջապահություն և հիգիենա Ստոկհոլմի աղջիկների դպրոցներում։ 1902 թվականին նա Ֆինլանդիա մեկնելու համար դրամաշնորհ է ստացել, սակայն վարակիչ հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել Կարոլինյան ինստիտուտում տեղից, հոր ու քրոջ հետ մեկնել Սադերտելյե։ Նա այդպես էլ չի ապաքինվել վարակից և 1904 թվականին մահացել է։ Թաղվել է Ստոկհոլմում։ Աննա Ստոկսենը ամուսնացած չի եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Anna M Stecksén (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Adolf Fredriks kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0001/C I a/9 (1870-1876), bildid: 00028277_00040 — P. 32.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Södertälje kyrkoarkiv, Död- och begravningsböcker, huvudserie, SE/SSA/1572/F I/3 (1901-1912), bildid: 00023905_00062 — P. 57.
- ↑ Stecksén, ANNA MAGDALENA — Svenskagravar.se.
- ↑ 6,0 6,1 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://skbl.se/sv/artikel/AnnaStecksen
- https://sok.riksarkivet.se/Sbl/Presentation.aspx?id=20041
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ստեկսեն» հոդվածին։ |
|