Անդրոմաքի Գերգի
Անդրոմաքի Գերգի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1928 Կորչա, Ալբանիայի Հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 8, 2015 (87 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | ազգագրագետ |
Անդրոմաքի Գերգի (ալբ․՝ Andromaqi Gjergji. մայիսի 20, 1928, Կորչա, Ալբանիայի Հանրապետություն - հուլիսի 8, 2015, Տիրանա, Ալբանիա), ալբանացի ազգագրագետ . Ալբանական ավանդական հագուստի մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրոմաքի Գերգին ծնվել է 1928 թվականին Կորչա քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[1]։ 1949 թվականին ավարտել է Տիրանայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել գիտությունների ինստիտուտի ազգագրական բաժնում։ Տիրանայի համալսարանի հիմնադրումից հետո նա ավարտել է նրա պատմության բաժինը։ Աշխատել է ժողովրդական մշակույթի ինստիտուտում՝ մասնագիտանալով ալբանական հագուստի պատմության մեջ։ 1982 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1999 թվականին[2][3] ընտրվել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ՝ դառնալով Ալբանիայի պատմության մեջ այդ բարձր պատվին արժանացած առաջին կինը։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրոմաքի Գերգին հեղինակել է ավելի քան 130 հրապարակումներ, այդ թվում՝ 7 մենագրություն[2]։ Նրա հրապարակումների մեծ մասը վերաբերում է տարազի պատմությանը։ Նա նաև եղել է «Ալբանական արվեստի պատմություն» (1990) դասագրքի համահեղինակ[1]։ 2004 թվականին հրատարակվել է նրա կոթողային աշխատությունը, որը կրում է Ալբանական տարազը դարերի ընթացքում / Albanian Costumes through the Centuries վերնագիրը[4]։
Անդրոմաքի Գերգին պարզել է, որ ալբանական Опинга[en] կոշիկի ամենավաղ հնագիտական ապացույցները կարող են վերաբերել մեր թվականությունից առաջ 4-5-րդ դարերին[5], ինչը վկայում է, որ դրանք իլլիրիական մշակույթի տարր են եղել։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրոմաքի Գերգին արժանացել է «Կորչա քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Նրա պատվին անվանակոչվել է քաղաքի փողոցներից մեկը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gjergji, Andromaqi (2002), Albanian Costumes Through the Centuries: Origin, Types, Evolution, Acad. of Sciences of Albania, Inst. of Folk Culture, ISBN 978-99943-614-4-1
- Gjergji, Andromaqi (1988), Veshjet Shqiptare në Shekuj: Origjina Tipologjia Zhvillimi, Akademia e Shkencave të RPS të Shqipërisë, Instituti i Kulturës Popullore
- Gjergji, Andromaqi (1976), Etnografia shqiptare, vol. 7–8, Akademia e Shkencave e RPSH, Instituti i Historisë, Sektori i Etnografisë
- Bibliografi e etnografisë shqiptare: 1944–1979. Tirana 1980 (Neuauflage 2021).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hemming, Andreas (2015 թ․ հուլիսի 12). «Andromaqi Gjergji (20. Mai 1928 – 8. Juli 2015)». Deutsch Albanische Freundschaftsgesellschaft (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Afërdita Onuzi. Andromaqi Gjergji (1928—2015) // Studia Albanica. — 2015. — S. 165—167.
- ↑ «Akademik Andromaqi GJERGJI». Akademia e Shkencave e Shqipërisë (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ Emmanuel Kwaku Akyeampong; Henry Louis Gates (2012). Dictionary of African Biography. OUP USA. էջեր 301–. ISBN 978-0-19-538207-5.
- ↑ Gjergji, A. Veshjet Shqiptare në Shekuj: Origjina Tipologjia Zhvillimi / Akademia e Shkencave të RPS të Shqipërisë, Instituti i Kulturës Popullore. — Tirana, 1988. — S. 229.