Անդրիչի ինստիտուտ
Անդրիչի ինստիտուտ (սերբ.՝ Андрићев институт), հասարակական գիտությունների, արվեստի և գրականության էլիտար ինստիտուտ, որը բացվել է Անդրիչգրադ քաղաքում (Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա) 2013 թվականի հունիսի 28-ին[1]։ Անունը ստացել է լեգենդար հարավսլավացի գրող Իվո Անդրիչի պատվին։ Ինստիտուտը գործում է որպես բյուջետային հաստատություն, որը ֆինանսավորվում է Սերբական Հանրապետության և Սերբիայի կողմից։
Ինստիտուտի տնօրենն է Էմիր Կուստուրիցան։ Կառավարման կոմիտեի կազմում են Օլեգ Այրապետովը, Սվետոզար Ռայակը, Միրոսլավ Պերիշիչը, Պերո Սիմիչը, Իվան Օբրադովիչը[2]։ Ինստիտուտն ունի իր` Իվո Անդրիչի անվան գրադարանը[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը գրանցվել է Արևելյան Սարաևոյի շրջանային դատարանում 2013 թվականի հունիսի 20-ին[4]։ Ինստիտուտը ներառում է.
- Պատմության բաժին
- Գրականության բաժին
- Արևելագիտության բաժին
- Կինեմատոգրաֆիայի բաժին
- Լրատվամիջոցների բաժին։
2014 թվականի դեկտեմբերի 1-ից գործում է Պատմության բաժնի միջազգային գիտական կոմիտեն։ Ինստիտուտի կողմից հատուկ ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված միջոցառումների ծրագիր։ Գիտական կոմիտեն որոշում է «Историјске свеске» ամսագրի համարների թեմաներն ու բովանդակությունը։ Էլեկտրոնային ձևով բոլոր համարները հասանելի են Անդրիչևի ինստիտուտի կայքում[5]։ Զանգվածային լրատվության վարչությունը հրատարակում է «Իսկրա» ամսագիրը[6]։
Պագևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից ինստիտուտը ներկայացնում է Իվո Անդրիչի անվան մրցանակ լավագույն վեպԻ և ընդհանուր գրական գործունեության համար։
- 2016 թվականին մրցանակակիրներ են դարձել Վլադիմիր Կեցմանովիչը «Օսամա» վեպի համար և Մատիա Բեչկովիչը՝ համատեղ գրական գործունեության և «Երեք բանաստեղծություն» գրքի համար[7][8]։
- 2017 թվականին մրցանակակիրներ են դարձել Դուշան Կովաչևիչը՝ համատեղ գրական գործունեության և «Մի սիրո հիպնոս» դրամայի համար, ինչպես նաև Զախար Պրիլեպինը «Բնակավայրը» վեպի և «Յոթ կյանք» ժողովածուի համար[9][10][11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Отворен Андрићев институт („РТС“, 28. јун 2013) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Приступљено 19. 8. 2015.
- ↑ «Веб-сајт Андрићевог института». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Библиотека „Иво Андрић" | Андрићев институт». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Registrovan Andrićev institut u Andrićgradu Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (սերբ.)
- ↑ «Веб сајт Андрићевог института - публикације». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «ИСКРА — Електронске новине Андрићевог института». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Кецмановић и Бећковић добитници награде Института Иво Андрић Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
- ↑ Бећковић: Надам се да би се и Андрић сагласио са одлуком жирија Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
- ↑ Прилепину и Ковачевићу уручена награда у Андрићграду Արխիվացված 2019-01-22 Wayback Machine (սերբ.)
- ↑ „Андрић” за животно дело Ковачевићу и Прилепину Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (սերբ.)
- ↑ Захар Прилепин получил премию имени Иво Андрича за роман "Обитель" и сборник "Семь жизней" Արխիվացված 2018-04-23 Wayback Machine (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (սերբ.)