Անատոլի Էյրամջյան
Անատոլի Էյրամջյան | |
---|---|
«Կնամոլը» ֆիլմի նկարահանման ժամանակ, 1989 թ․ | |
Ծնվել է | հունվարի 3, 1937 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 23, 2014 (77 տարեկան) |
Մահվան վայր | Մայամի, ԱՄՆ |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1961) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1972) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1974-2005 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, դերասան, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | կատակերգություն, մելոդրամա և մյուզիքլ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0251893 |
Անատոլի Նիկողայոսի Էյրամջյան, Անատոլի Նիկողայոսի Տեր-Գրիգորյան (հունվարի 3, 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2014, Մայամի, ԱՄՆ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Տեր-Գրիգորյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 3-ին Բաքվում։ Հայրը՝ Նիկողայոս Տեր-Գրիգորյանը, երաժշտության ուսուցիչ էր, դաշնակահար։ Մայրը, ում ազգանունը վերցրել է Անատոլին՝ Արևիկ Էյրամջյանը, հայտնի գրող Ղազարոս Աղայանի թոռնուհին էր։
1961 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը[1]։
Գրել է կարճ հումորային պատմվածքներ, 1972-1973 թվականների «Լիտերատուրնայա գազետա»-ի «Ոսկե հորթ» մրցանակի դափնեկիր[1]։
1972 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարիստական բաժինը (Իոսիֆ Օլշանսկու արվեստանոց)[1]։ Այդ ժամանակվանից սկսում է գրել սցենարներ, իսկ 1989 թվականից իր սցենարների հիման վրա ֆիլմեր է նկարահանել։ 1980-1990-ական թվականների «կոոպերատիվ ֆիլմերի» վառ ներկայացուցիչ։
1992 թվականին ձևավորված «Նոր Օդեոն» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր[2], Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ 2005 թվականից ֆիլմեր չի նկարահանել և մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։
Մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Մայամիում՝ սրտի կանգից[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2012 | Խորհրդային կինոյի գաղտնիքները | փաստագրական |
2012 | Լյուդմիլա Գուրչենկո․ ինչպես ես դարձա աստվածուհի | փաստագրական |
2002 | Սիրո նետը | ուղևոր |
1998 | Պրիմադոննա Մերին | ռեստորանի երաժիշտ,
ուղևոր օդանավակայանում |
1992 | Նոր Օդեոն | Դմիտրի Սևերցևի պետ |
1991 | Իսկական տղամարդ | գեղասահքի ժյուրիի անդամ |
1990 | Իմ նավագնաց | Գուդկովի մոսկովյան գործընկեր |
1985 | Ամենահրապուրիչն ու գրավիչը | ուղևոր ավտոբուսում |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2005 | Բնության պարգևը |
2004 | Չխախտելով օրենքը |
2004 | Արգելակված ռեֆլեքս |
2004 | Ամուսնանալ 24 ժամում |
2002 | Անհաջողակի որդին |
2002 | Սիրո նետը |
2002 | Թեթև համբույր |
2001 | Գաղտնի ժամադրություն |
2001 | Մենք արեցինք դա |
2001 | Սիրուհին Մոսկվայից |
2000 | Սուրբ Վալենտինի օրը |
2000 | Կարճ կիսաշրջազգեստով գործակալը |
1999 | Վերջնագիր |
1998 | Պրիմադոննա Մերին |
1998 | Գիշերային այց |
1998 | Երբ քո բոլոր |
1996 | Իմպոտենտը |
1994 | Երրորդն ավելորդ չէ |
1994 | Փեսացուն Մայամիից |
1993 | Հին ձայնասկավառակներ |
1992 | Նոր Օդեոն |
1991 | Իսկական տղամարդ |
1990 | Իմ նավագնաց |
1990 | Կնամոլը |
1989 | Գեղեցիկ կանանց կենացը |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2005 | Բնության պարգևը |
2004 | Չխախտելով օրենքը |
2004 | Արգելակված ռեֆլեքս |
2004 | Ամուսնանալ 24 ժամում |
2002 | Անհաջողակի որդին |
2002 | Սիրո նետը |
2002 | Թեթև համբույր |
2001 | Գաղտնի ժամադրություն |
2001 | Մենք արեցինք դա |
2001 | Սիրուհին Մոսկվայից |
2000 | Սուրբ Վալենտինի օրը |
2000 | Կարճ կիսաշրջազգեստով գործակալը |
1999 | Վերջնագիր |
1998 | Պրիմադոննա Մերին |
1998 | Գիշերային այց |
1998 | Երբ քո բոլոր |
1996 | Իմպոտենտը |
1994 | Երրորդն ավելորդ չէ |
1994 | Փեսացուն Մայամիից |
1993 | Հին ձայնասկավառակներ |
1992 | Նոր Օդեոն |
1991 | Իսկական տղամարդ |
1990 | Իմ նավագնաց |
1990 | Կնամոլը |
1989 | Գեղեցիկ կանանց կենացը |
1987 | Ո՞րտեղ է նոֆելետը |
1985 | Ամենահրապուրիչն ու գրավիչը |
1983 | Ապաչիների ընկեր Վիտյա Գլուշակովը |
1982 | Ճանապարհորդությունը հաճելի կլինի |
1981 | Մի քանի կարմիր խնձոր |
1981 | Ո՜ւր է նա կորչելու |
1980 | Եթե ես ղեկավար լինեի․․․ |
1976 | Կհանդիպենք շատրվանի մոտ |
1975 | Աու-ու |
1974 | Համագյուղացիները |
Կոմպոզիտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Փեսացուն Մայամիից |
1990 | Կնամոլը |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2005 | Բնության պարգևը |
2004 | Չխախտելով օրենքը |
2004 | Արգելակված ռեֆլեքս |
2004 | Ամուսնանալ 24 ժամում |
2002 | Անհաջողակի որդին |
2002 | Սիրո նետը |
2002 | Թեթև համբույր |
2001 | Գաղտնի ժամադրություն |
2001 | Մենք արեցինք դա |
2001 | Սիրուհին Մոսկվայից |
2000 | Սուրբ Վալենտինի օրը |
2000 | Կարճ կիսաշրջազգեստով գործակալը |
1999 | Վերջնագիր |
1998 | Պրիմադոննա Մերին |
1998 | Գիշերային այց |
1998 | Երբ քո բոլոր |
1996 | Իմպոտենտը |
1994 | Երրորդն ավելորդ չէ |
1994 | Փեսացուն Մայամիից |
1993 | Հին ձայնասկավառակներ |
1992 | Նոր Օդեոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Эйрамджан Анатолий Николаевич». kino-teatr.ru. 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Анатолий Эйрамджан: самая точная биография, рассказы, интервью, новости
- ↑ Скончался Анатолий Эйрамджан, снявший комедии «Импотент» и «Бабник» // svpressa.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Анатолий Эйрамджан. Биография». РИА Новости. 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 2014 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Հայ կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Հայ սցենարիստներ
- Խորհրդային դերասաններ
- Հայ դերասաններ
- Խորհրդային պրոդյուսերներ
- Հայ պրոդյուսերներ
- Խորհրդահայեր
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ գրողներ