Jump to content

Անագապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե սպիտակ փափուկ, մետաղի (β-tin) կամ մոխրագույն փոշի (α-tin)

Անագապատում, կլայեկում, մետաղից, գլխավորապես պղնձից և պղնձի համաձուլվածքներից պատրաստված առարկաների և կիսաֆաբրիկատների (ամանեղենի, թերթերի, ժապավենների, մետաղալարերի) պատումը անագի բարակ շերտով։

Կատարվում է առարկան հալված անագի մեջ խորասուզելով (տաք եղանակ) կամ գալվանատեխնիկայի միջոցով։

Կիրառվում է սպիտակ թիթեղ պատրաստելիս (գլխավորապես պահածոյի արդյունաբերության մեջ), մեքենաների ու ապարատուրայի որոշ մասեր կոռոզիայից պաշտպանելու, պղնձե հաղորդալարերը վուլկանացնելիս՝ պղինձը ծծմբի ներգործությունից զերծ պահելու համար են։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագապատում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 357