Ահմադ Ջամիլ
Ահմադ Ջամիլ ադրբ.՝ Əhməd Cəmil | |
---|---|
Ծննդյան անուն | ադրբ.՝ Əhməd Səttar oğlu Cəmilzadə |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1913 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1977 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Əhməd Cəmil Վիքիպահեստում |
Ահմադ Սաթթար օկլի Ջամիլզադե(ադրբ.՝ Əhməd Səttar oğlu Cəmilzadə), ադրբեջանցի բանաստեղծ, Ադրբեջանի գրողների միության անդամ 1939 թվականից, Ադրբեջանի պետական մրցանակի դափնեկիր (հետմահու 1980 թ.)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջամիլզադե Ահմեդ Սաթթար օկլին ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի նահանգի Երևան քաղաքում[2]։
Ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի պրոլետար գրողների ընկերության Գյանջայի մասնաճյուղի գործունեությանը։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Գիզիլ Գյանջա», «Դագեստան ֆուգարասը», «Երիտասարդ բոլշևիկ», «Հարձակում», «Հեղափոխություն և մշակույթ» թերթերում և ամսագրերում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետում (1930-1933 թթ.)։ Եղել է մեթոդիստ Շամկիրի շրջանի Զայամ գյուղում (1933-1936), ապա Գյանջայում (1936-1940 թթ.)[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի ճակատային թերթերի («Մարտական հարված», «Հարձակում», «Առաջ հանուն հայրենիքի»)խմբագրություններում (1942-1943 թթ.)։ Ընտրվել է Գրողների միության տնօրենների խորհրդի գործադիր քարտուղար (1944–1947), ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամ։ Երկար ժամանակ եղել է «Գրական թերթ», «Ադրբեջան» և «Ուլդուզ» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։
Մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 24-ին Բաքվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]