Ակտինիդներ քիմիական հատկություններով նման են իրար, քանի որ մի տարրից մյուսին անցնելիս Էլեկտրոնները լրացնում են ոչ թե վերջին՝ յոթերորդ, այլ հինգերորդ Էլեկտրոնային թաղանթը։ Թորիում-լոուրենցիում շարքում էլեկտրոններն աստիճանաբար զբաղեցնում են 5 էներգետիկ մակարդակը, ուր կարող է տեղավորվել 14 էլեկտրոն։ Այդ պատճառով ակտինիդներ, չանթանիդների (որոնց մոտ լրացվում է 4 մակարդակը) նման, թվով 14 են։
Ուրանին հաջորդող Ակտինիդներ ստացվել են արհեստականորեն և կոչվում են։ Բնության մեջ հանդիպում են թորիում, պրոտակտինիում, ուրան (չնչին քանակներով նաև նեպտունիում, պլուտոնիում)։ Առայժմ կիրառվում են միայն ուրանը, թորիումը և պլուտոնիումը՝ որպես միջուկային վառելանյութեր և ատոմային պայթուցիկ նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 230)։