Կերպարանափոխվում են ոչ լրիվ։ Մարմինը տափակ է, երկարությունը՝ 3,5–50 մմ փորը՝ աքցանաձև հավելումով։ Ունեն կարճ մաշկային վերնաթևեր, որոնց տակ երբեմն գտնվում են թաղանթաթևեր։ Բազմանում են տարեկան 1 անգամ՝ դնելով մինչև 80 ձու։ Վարում են գիշերային կյանք։ Խոնավասեր են, ամենակեր։ Տարածված են տաք երկրներում։ Որոշ տեսակներ վնասում են գյուղատնտեսական բույսերը։
Խոնավասեր և ջերմասեր են։ Գիշերն ակտիվ են, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների ու ծառերի կիսապոկված կեղևների տակ։ Մարմինը երկարավուն է (մինչև 5 սմ), գլուխը՝ տափակ, սրտաձև, բերանը՝ ուղղված առաջ, բերանային մասերը կրծող են։ Կրծքի 2-րդ և 3-րդ հատվածները վերևում ծածկված են կարճ վերՆաթևերով, որոնք պաշտպանում են ներքին թևերը, փորը վերջանում է երկար, ամուր աքցանով, որն էգերի մոտ մկրատի բերանի նման է, արուների մոտ՝ մանգաղաձև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 222)։