Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի | |
Մասնագիտություն՝ | Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ և ազնվական |
---|---|
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 6, 1844[1][2][3] |
Ծննդավայր | Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն |
Վախճանի օր | հուլիսի 30, 1900[4] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Schloss Rosenau, Կոբուրգ |
Թաղված | Կոբուրգ |
Դինաստիա | House of Saxe-Coburg and Gotha? և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[5] |
Մայր | Վիկտորյա թագուհի[5] |
Ամուսին | Մարիա Ալեքսանդրովնա[6][1][5][…] |
Զավակներ | Alfred, Hereditary Prince of Saxe-Coburg and Gotha?[5], Marie of Romania?, Princess Victoria Melita of Saxe-Coburg and Gotha?, Princess Alexandra of Saxe-Coburg and Gotha?, unnamed son Saxe-Coburg and Gotha?[4] և Princess Beatrice of Saxe-Coburg and Gotha?[4] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Արքայազն Ալֆրեդ (անգլ.՝ Prince Alfred Ernest Albert) կամ Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Alfred von Sachsen-Coburg und Gotha, օգոստոսի 6, 1844[1][2][3], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - հուլիսի 30, 1900[4], Schloss Rosenau, Կոբուրգ), Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու և նրա ամուսնու` կոնսորտ արքայազն Ալբերտի որդի, Էդինբուրգի դուքս, Օլսթերի և Քենթի կոմս (1866 թվականի մայիսի 24-ից մինչև 1893 թվականի օգոստոսի 23-ը), ապա` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս (1893 թվականի օգոստոսի 22-ից)։
Արքայազն Ալֆրեդը եղել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովակալ (1893 թվականի հունիսի 3), նաև հայտնի ֆիլատելիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Ալֆրեդը ծնվել է Վինձոր պալատում։ Նա թագուհի Վիկտորյայի և Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Ալբերտի չորրորդ երեխան եւ երկրորդ որդին էր։ Որպես միապետի որդին նա ի ծնե ստացել է Ձերդ Մեծություն արքայազն Ալբերտ տիտղոսը։ Ծնվելու պահին նա բրիտանական գահի ժառանգման գծով երկրորդն է եղել ավագ եղբորից` Ուելսի արքայազն Էդուարդից հետո։
1856 թվականին ծառայության է անցել Մեծ Բրիտանիաի Թագավորական ռազմածովային նավատորմում։ 1862 թվականին նա եղել է Հունաստանի գահի թեկնածու` հաղթելով հանրաքվեում, բայց չի կարողացել միապետ դառնալ 1832 թվականի Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն։ 1867 թվականի հունվարից մինչև 1868 թվականի հուլիսը Ալբերտը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ Նա բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից առաջինն է եղել, ով այցելել է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Բրիտանական Հնդկաստան 1868 թվականին և Հոնկոնգ 1869 թվականին։ Նա նաեւ այցելել է Տրիստան դա Կունա կղզի, որտեղի միակ քաղաքը նրա պատվին վերանվանվել է Յոթ ծովերի Էդինբուրգ։
Թագուհու ծննդյան օրը` 1866 թվականի մայիսի 24-ին, արքայազն Ալֆրեդը ստացել Էդինբուրգի դուքս, Քենթի և Օլսթերի կոմս տիտղոսները։ 1893 թվականին Էռնեստ II Սաքսեն Կոբուրգ Գոթացու մահից հետո Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսության ազատված գահն անցավ արքայազն Ալֆրեդին` որպես դուքսի ազգական, և քանի որ Ալֆրեդի ավագ եղբայրը ՝ Էդուարդը հրաժարվել էր այդ գահից (Սաքսեն Կոբուրգի և Մեծ Բրիտանիայի անձնական ունիայից խուսափելու համար)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1874 թվականի հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում արքայազն Ալբերտն ամուսնացել է մեծ իշխանուհի Մարիյա Ալեքսանդրովնայի հետ, որը Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի և կայսրուհի Մարիյա Ալեքսանդրովնայի միակ դուստրն էր։ Հայրը որպես օժիտ նրան տվել է այն ժամանակների համար չլսված գումար` 100 000 ֆունտ, եւ բացի այդ նաև ամենամյա նպաստ` 20 000 ֆունտ։ Էդինբուրգի դուքսն ու դքսուհին, Լոնդոն ժամանեցին մարտի 12-ին։
Ամուսնությունը երջանիկ չի եղել, իսկ լոնդոնյան հասարակությունը հարսնացուին համարել է շատ ամբարտավան։ Ամուսնանալուց հետո Մարիա Ալեքսանդրովնան մեծարվել է «Նորին թագավորական մեծություն», «Նորին թագավորական և կայսերական մեծություն» տիտղոսներով։ Վիկտորյա թագուհին նրան տվել է առաջին տեղը` Ուելսի արքայադուստրից հետո։
«Հերցոգ Էդինբուրգսկի» ռուսական հածանավն անվանվել է ի պատիվ Ալեքսանդր II-ի փեսայի։ Բացի այդ, ի պատիվ դքսի Էդինբուրգի դուքս Ալֆրեդի և Մարիյա Ալեքսանդրովնայի հարսանիքի կապակցությամբ 1874 թվականին Ռիգայի մոտակայքում գտնվող ամառանոցային բնակավայրը ստացել է Էդինբուրգ անունը, որը 1922 թվականից վերանվանվել է Դզինտարի ({{lang-lv|Dzintari}}, թարգմանաբար` սաթ)։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Ծնունդ | Մահ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Թագաժառանգ Ալֆրեդ | 1874 թվականի հոկտեմբերի 15 | 1899 թվականի փետրվարի 6 | 1893 թվականի օգոստոսի 22-ից Սաքսեն Կոբուրգ Գոթայի թագաժառանգ; ինքնասպան է եղել, երեխաներ չի ունեցել |
Արքայադուստր Մարիյա | 1875 թվականի հոկտեմբերի 29 | 1938 թվականի հուլիսի 18 | 1893 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ի (1865-1927) հետ; ժառանգ թողել է |
Արքայադուստր Վիկտորյա Մելիտա | 1876 թվականի նոյեմբերի 25 | 1936 թվականի մարտի 2 | 1894 թվականի ապրիլի 19-ին մուսնացել է (1) Հեսսենի մեծ դուքս Էռնեստ Լյուդվիգի հետ, թողել ժառանգ, 1901 թվականի դեկտեմբերի 21-ին,
բաժանվել է, ամուսնացել է (2) 1905 թվականի հոկտեմբերի 8-ին,, Մեծ Իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի հետ, ժառանգ է թողել |
Արքայադուստր Ալեքսանդրա | 1878 թվականի սեպտեմբերի 1 | 1942 թվականի ապրիլի 16 | 1896 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել է Էռնստ II Հոհենլոհե Լանգենբուրգի հետ, ժառանգ է թողել |
Արքայադուստր Բեատրիսա | 1884 թվականի ապրիլի 20 | 1966 թվականի հուլիսի 13 | 1909 թվականի հուլիսի 15-ին ամուսնացել է Իսպանիայի ինֆանտ, Գալիերայի 3-րդ դուքս Դոն Ալֆոնսոյի հետ, թողել է ժառանգ |
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆրեդը մահացել է 1900 թվականի հուլիսի 30-ին, մոր` Վիկտորիայի կենդանության օրոք, քաղցկեղից` վերապրելով իր միակ որդուն («Երիտասարդ Աֆֆիին»), ով տառապում էր սիֆիլիսով և մահացել էր ծնողների արծաթե հարսանիքի տոնակատարության ժամանակ ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելուց երկու շաբաթ անց։
Ալֆրեդի մահից հետո Կոբուրգի գահն անցավ Ալֆրեդի եղբորորդուն` Վիկտորյայի չորրորդ որդու` Ալբանի դուքս արքայազն Լեոպոլդի ժառանգորդ որդուն` Կարլ Էդուարդին (Վիկտորյայի երրորդ որդին` Կոննաուտի և Ստրատերնի դուքս Արթուրը ողջ էր, բայց հրաժարվել էր դքսությունից)։
Ավանդը Ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Ալֆրեդը հայտնի ֆիլատելիստ է եղել։ 1890 թվականին նա ընտրվել է Լոնդոնի ֆիլատելիստական միության ("Philatelic Society"; հետագայում` «Լոնդոնի ֆիլատելիստական թագավորական միություն») պատվավոր տնօրեն։ Սակայն 1900 թվականին կարիքից ելնելով նա վաճառել է իր նամականիշի հավաքածուն իր ավագ եղբորը` ապագա թագավոր Էդուարդ VII-ին։ Հետմահու արժանացել է պատվավոր ֆիլատելիստների ցուցակի մեջ ընդգրկվելու պատվին։
Տիտղոսներ ու մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1844 6 օգոստոս - 1866 մայիսի 24. Նորին Թագավորական մեծություն Արքայազն Ալբերտ
- 1866 մայիսի 24 - 1893 օգոստոսի 23։ Նորին Թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս
- 1893 օգոստոսի 23 - 1900 հունիսի 30։ Նորին Թագավորական գերազանցություն Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս
- Սև Արծվի շքանշան
- Իսպանիա - Ոսկե Գեղմի շքանշան
- Իտալիա — Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան
- ՖրանսիաՊատվավոր Լեգեոնի շքանշան
- Ավստրիա— Սուրբ Ստեփանոսի շքանշան
- Ռուսաստան — Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան
- Օսմանյան կայսրություն - Օսմանիայի շքանշանի մեծ ժապավեն
- «Հայտնի ֆիլատելիստների ցանկ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Альфред (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 592.
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 The Dreadnought Project
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
- ↑ Мария Александровна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 637.
- ↑ https://hdl.handle.net/10648/173db268-d2d8-11e8-828a-00505693001d
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Альфред, принц Великобританский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1844 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 1900 մահեր
- Սուրբ Պատրիկի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանական թագավորական ընտանիք
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Մեծ Բրիտանիայի արքայազններ
- Վինձորներ
- Ֆիլատելիստներ