Jump to content

Ալֆրեդ Մոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Մոլինա
անգլ.՝ Alfred Molina
Ծնվել էմայիսի 24, 1953(1953-05-24)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՊատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունHB Studio
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Ջիլ Գասկոյն և Ջենիֆեր Լի
Պարգևներ և մրցանակներ

Ալֆրեդ Մոլինա (անգլ.՝ Alfred Molina, մայիսի 24, 1953(1953-05-24)[1][2][3], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանա-ամերիկացի դերասան։ «BAFTA», «Թոնի» և «Էմմի» մրցանակների կրկնակի նոմինանտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլինան ծնվել է 1953 թվականի մայիսի 24-ին, Լոնդոնում՝ Ալֆրեդ անունով։ Նրա ծնողները ներգաղթյալներ են եղել, հայրը՝ Իսպանիայից, մայրը՝ Իտալիայից։ Մոլինան ավարտել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցը։ Առաջին անգամ իբրև դերասան հանդես է եկել 1978 թվականին The Losers կոչվող սիթքոմում։ Ֆիլմում առաջին անգամ հայտնվել է 1981 թվականին, դա եղել է երկրորդ պլանի դեր Ինդիան Ջոնսի մասին պատմող առաջին ֆիլմում՝«Կորցրած տապանի փնտրտուքներում»։ Առաջին լուրջ դերը եղել է 1985 թվականին, երբ Մոլինան հայտնվել է «Նամակ Բրեժնևին» ֆիլմում։ Մինչ 1990-ական թվականները Մոլինան շատ է աշխատել հեռուստատեսությունում, բայց հետո թողել է դա, հանուն թատրոնի և կինոյի։ Տասնամյակի կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ։ 1990 թվականին Մոլինան խաղացել է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Անհատ», «Դիակ» (1995 թ.), «Աննա Կարենինա» (1997 թ.), «Մագնոլիա» (2000 թվականին Մոլինան խաղացել է գլխավոր հակամարտող՝ «Շոկոլադ» տրագիկոմեդիայում։ Մոլինայի համար մեծ հայտնիությունը սկսվում է 2002 թվականին՝ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերի՝ Ֆրիդա Կալոյին նվիրված կենսագրական «Ֆրիդա» ֆիլմում դեր մարմնավորելուց հետո։ Այդ դերը Մոլինային բերում է BAFTA մրցանակի արժանացմանը։ Դրանից հետո ընդունում է երկու առաջարկ՝ առաջինը չարագործ բժիշկ Ասմինովի դերն էր՝ «Սարդ-մարդը- 2» կոմիքսում, մյուսը Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» ֆիլմում։ Մինչ ԱՄՆ մեկնելն Ալֆրեդը խաղացել է Թագավորական ազգային թատրոնում։ Երկու անգամ առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակաբաշխությունում։ Ներկայումս Ալֆրեդ Մոլինան ԱՄՆ-ի քաղաքացի է համարվում։ 1986 թվականին ամուսնանում է դերասանուհի Ջիլլ Գասկոյնի հետ, ով իրենից մեծ է 16 տարի։ Նրանք ունեն աղջիկ՝ Ռեյչելը, ով ծնվել է 1980 թվականին և երկու տղաներ՝ Ադամը և Շոնը։

Ընտրյալ ֆիլմացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981 - «Ինդիանա Ջոնս։ Կորցրած տապանի փնտրտուքներում» / Raiders of the Lost Ark - Ստապիո
  • 1984 - Միևնույն ժամանակ / Meantime - Ջոն
  • 1985 - Լեյդի-բազե / Ladyhawke - Ցեզառ
  • 1985 - Նամակ Բրեժնևին / Letter to Brezhnev - Սերգեյ
  • 1987 - Սրեք ձեր ականջները / Prick Up Your Ears - Kenneth Halliwell
  • 1985 - Մանիֆեսթ / Manifesto - Avanti (թագավորական գաղտնի ծառայության ղեկավար)
  • 1991 - Առանց դստեր՝ երբեք / Not Without My Daughter - Մուդի
  • 1992 - Ապրիլ / April - Մեռլենշ Ուիլկինս
  • 1994 - Մևերիկ - Անգել
  • 1995 - Անհատ / Species - Բժիշկ Սթիվեն Արդեն
  • 1995 - Ընտանիք Պերես / The Perez Family - Խուան Ռաուլ Պերես
  • 1995 - Մեռյալը / Dead Man - միսիոներ
  • 1997 - Աննա Կարենինա (ֆիլմ, 1997) / Anna Karenina - Կոնստանտին Լևին
  • 1997 - Մարդ, ով գիտեր չափազանց քիչ / The Man Who Knew Too Little - Բորիս
  • 1999 - Արդար Դադլի / Dudley Do-Right - Սնայդլի
  • 1999 - Մագնոլիա / Magnolia - Սոլոմոն
  • 2000 - Շոկոլադ / 'Կոմս դը Ռեյնո
  • 2002 - Ֆրիդա - Դիեոգ Ռիվերա
  • 2004 - Սարդ մարդը 2 - բժիշկ ութոտնուկ
  • 2010 - Պարսից արքայազնը։ Ժամանակի դաշույնը - շեյխ Ամար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մոլինա» հոդվածին։