Ալֆրեդ Դյոբլին
Ալֆրեդ Դյոբլին (գերմ.՝ Alfred Döblin, օգոստոսի 10, 1878[1][2][3][…], Շչեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - հունիսի 26, 1957[1][2][3][…] կամ հունիսի 24, 1957[5], Էմենդինգեն[4]), գերմանացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական ծագումով Ալֆրեդ Դյոբլինը ծնվել է 1878 թվականին Շեցինում։ Հայրը եղել է ոչ հարուստ առևտրական, որ լքել է ընտանիքը։ 1888 թվականին մայրը հինգ երեխաների հետ տեղափոխվել է Բեռլին։ Ալֆրեդը սովորել է Բեռլինի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Ստանալով բժիշկ նյարդաբանի մասնագիտություն` պրակտիկայի է անցել Ռեգենսբուրգում, Ֆրայբուրգում, Բեռլինում (Բեռլինի արևելյան հատվածում` Ալեքսանդրպլաց հրապարակի հարևանությամբ)։
1910 թվականից մոտ է եղել էքսպրեսիոնիստների հետ, որոնց «Փոթորիկ» (գերմ.՝ Der Sturm) ամսագրում հրատարակել է իր գործերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական բժիշկ ծառայել է Էլզասում։ Ավելի ուշ ապրել է Բեռլինում, լրագրողական ակտիվ գործունեություն ծավալել։ «Գերմանական գրողների միավորման» անդամ է եղել, իսկ 1924 թվականից` նրա նախագահը։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել գրողներ Բերտոլդ Բրեխտի, Հանս Հեննի Յանի հետ, մտել է «1925-ի միավորում» խմբի մեջ։
1933 թվականին Հիտլերի` իշխանության գալուց հետո, ընտանիքով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ վեց տարի մնալուց հետո մեկնել է Ֆրանսիա[8]։ 1936 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։ 1940 թվականին Լիսաբոնով մեկնել է Լոս Անջելես, սկսել է աշխատել Հոլիվուդի համար։ Որդու ինքնասպանությունից հետո, որ ծառայում էր ֆրանսիական բանակում և այդ քայլին է դիմել գերմանացիների ձեռքը չընկնելու համար, Դյոբլինը կնոջ հետ 1941 թվականին ընդունել է կաթոլիկություն։ Բացի Ֆրանսիայում մահացած որդուց` ընտանիքում եղել է ևս չորս երեխա։
1945 թվականի հոկտեմբերին առաջին արտագաղթածներից էր, որ վերադարձել է Եվրոպա (Փարիզ, Բադեն-Բադեն, Մայնց)։ Տպագրվել է թերթերում, աշխատել ռադիոյում։ Նրա շրջանակի երիտասարդ գրողներից է եղել Գյունտեր Գրասը։ Չհամակրելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության վարած քաղաքականության ռևանշիստական միտումները` Դյոբլինը համակրում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, կապեր էր պահում Յոհանես Բեհերի հետ։ 1953 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա։ 1956 թվականին գրողը կաթվածահար է եղել` այլևս դուրս չգալով հիվանդանոցից։
Մահացել է 1957 թվականի հունիսի 26-ին։ Երեք ամիս անց նրա կինն ինքնասպանություն է գործել։ Երկուսն էլ թաղված են Ֆրանսիայում` իրենց որդու գերեզմանի մոտ։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյոբլինի ստեղծագործություններից առավել հայտնի են «Բեռլին, Ալեքսանդրպլաց» վեպը (1929), որ կոլաժի ձև ունի և ավելի մոտ է էքսպրեսիոնիզմի ու իտալական ֆուտուրիզմի տեխնիկային, Ջեյմս Ջոյսի ու Ջան Դոս Փասոսի որոնումներին, որ նկարագրել է 1920-ական թվականների Բեռլինի կյանքը[9]։ Վեպը մի քանի էկրանավորվել է (առաջին անգամ` 1931 թվականին) և տարեցտարի փորձագետների կողմից ընդգրկվում է գերմանալեզու լավագույն գրքերի հնգյակում[10][11][12]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Ermordung einer Butterblume / Խատուտիկի սպանությունը (1913, պատմվածքներ)
- Die drei Sprünge des Wang-Lun / Վան Լունի երեք թռիչքները (1915, չինական վեպ, Թեոդոր Ֆոնտանեի մրցանակ)
- Wadzeks Kampf mit der Dampfturbine / Վադցեկի պայքարը շոգետուրբինի հետ (1918, վեպ)
- Wallenstein / Վալենշտայն (1920, Պատմական վեպ` Երեսնամյա պատերազմի թեմայով)
- Berge Meere und Giganten / Լեռներ, ծովեր և հսկաներ (1924, հակաուտոպիական վեպ)
- Manas / Մանաս (1927, վեպ ղրղզական էպոսի հիմքով, ռիթմիկ արձակ)
- Berlin Alexanderplatz / Բեռլին, Ալեքսանդրպլաց (1929)
- Babylonische Wandrung / Բաբելոնյան զբոսանք (1934, վեպ)
- Pardon wird nicht gegeben / Ներում չի լինի (1935, վեպ)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին, երբ նշվել է Դյոբլինի ծննդյան հարյուրամյակը, գերմանական գրականության` Մարբախի արխիվը կազմակերպել է նրան նվիրված ցուցահանդես։ Գյունտեր Գրասը սահմանել է Դյոբլինի անվան` երիտասարդ գրողների մրցանակ։ 1979 թվականին Ռայներ Վերներ Ֆասբինդերը նկարահանել է «Բեռլին, Ալեքսանդրպլաց» բազմասերիանոց կինոֆիլմը։ Այս միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել գրողի ու նրա գրքերի հանդեպ։
2001 թվականին Ալեքսանդրպլացում կառուցվել է Ալֆրեդ Դյոբլինի տունը (Alfred Döblin Haus), որի ճարտարապետն է Սերգեյ Չոբանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Doeblin/
- ↑ Sander 2001, էջ. 52
- ↑ Bernhardt 2007, էջ. 27
- ↑ Bernhardt 2007, էջ. 89
- ↑ Sander 2001, էջ. 42
- ↑ For a detailed study on the adaption of Berlin Alexanderplatz across genres and media, see Jelavich 2006
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Павлова Н. С. Типология немецкого романа. 1900—1945. М.: Наука, 1982.
- Koopman H. Der klassisch-moderne Roman in Deutschland: Thomas Mann, Alfred Döblin, Hermann Broch. Stuttgart: W. Kohlhammer, 1983.
- Voss D. Ströme und Steine: Studien zur symbolischen Textur des Werkes von Alfred Döblin. Würzburg: Königshausen & Neumann, 2000.
- Sander G. Alfred Döblin. Stuttgart: Reclam, 2001.
- A companion to the works of Alfred Döblin/ Roland A Dollinger, Wulf Köpke, Heidi Thomann Tewarson, eds. Rochester: Camden House, 2004
- Der Grenzgänger Alfred Döblin, 1940—1957, Biographie und Werk/ Christine Maillard; Monique Mombert (Hrsg.). Bern; New York: Peter Lang, 2006
- Alfred Döblin: Leben und Werk in Erzählungen und Selbstzeugnissen. Düsseldorf: Artemis & Winkler, 2006
- Moderne in d
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դյոբլինի միջազգային ընկերության կայք
- (англ.)
- Դյոբլինը ԱՄՆ-ում (англ.)
- Էջ IMDB կայքում
- Հղումներ
- Օլեգ Կոմրակով, Գրքային նրբախորտիկներ, Ալֆրեդ Դյոբլինի «Լեռներ, ծովեր և հսկաներ» ստեղծագործությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Դյոբլին» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Հունիսի 26 մահեր
- 1957 մահեր
- Հունիսի 24 մահեր
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի վիպասաններ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Մոդեռնիստ գրողներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի հոգեբույժներ