Եվ ահա ես շուտով գալիս եմ, եւ Իմ վարձքն ինձ հետ է, որ ամեն մէկին կ՚հատուցանեմ ինչպէս իր գործը կ՚լինի։ Ես եմ Ալֆան եւ Օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։
Եւ կիրակի օրը եղայ Հոգում. եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպես փողի ձայն, որ ասում էր. Ես եմ Ալֆան եւ Օմեգան [առաջինը եւ վերջինը։ Եվ ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն,եւ Թիւատիրա, եւ Սարգէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։
Եւ ինձ ասեց. Եղավ, ես եմ Ալֆան եւ Օմեգան. սկիզբը եւ վերջը. ես ձրի կ՚տամ ծարավին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կը ժառանգէ. եւ ես կ՚լինիմ նորան Աստուած, եւ նա կ՚լինի ինձ որդի։
Սուրբ Անդրեյ Կեսարացին իր «Ապոկալիպսիս»-ի[5] մեկնաբանությունում գրել է. «Ալֆա և Օմեգա բառերը վկայում են Քրիստոսին՝ որպես Աստծո՝ ամեն ինչ պարունակող, անսկիզբ և անվերջ։ Նա, ով եղել է, ով անսկիզբ է և ով չունի վերջ, Հոր մեջ է և, հետևաբար կարող է յուրաքանչյուրին հատուցել իր գործերի համար»[6].
Հայտնության գրքում Ալֆան և Օմեգան ներկայացված են և՛ որպես Աստված, և՛ որպես Քրիստոս[7] : Սա վկայում է, որ գրքի հեղինակը հավատում էր` Հիսուս Քրիստոս Աստված է։ Ավանդական տարբերակում Հիսուսը հայտարարում է. «Ես եմ Ալֆան և Օմեգան, Առաջինը և Վերջինը»[8]
Վերոհիշյալ պնդումները, որոնք հիմնված են Եսայիա մարգարեի գրքի առանձին համարների վրա, ըստ մի շարք քրիստոնյա աստվածաբանների, շեշտում են Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի եզակիության և բացարձակ զորության գաղափարը, ընթերցողին հիշեցնում, որ և՛ տիեզերքի ստեղծումը, և՛ մարդկության ողջ պատմության ավարտը Աստծո իշխանության ներքո են։
Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայել, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։
Այբուբենի առաջին և վերջին տառերի, ինչպես նաև դրանց «առաջին և վերջին», «սկիզբն ու վերջը» համարժեքների օգտագործումը ինչ-որ բացարձակ կամ ամբողջի նշանակությամբ գալիս է հին ավանդույթներից։ Հունական փիլիսոփայության մեջ այս բանաձևը փոխանցում էր բարձրագույն սկզբի հավերժությունը։ ԱթենացինՊլատոնի «Օրենքներում» վկայում է. «Աստված, ըստ հին լեգենդի, ամեն ինչի սկիզբն է, վերջը և միջինը»։ Այն ընդունել են նաև հելլենացված հրեա գրողները (Իոսիվ Ֆլավիուս, Փիլոն Ալեքսանդրացի)։
Ռաբբինիստական գրականության մեջ այբուբենի առաջին և վերջին տառերը մատնանշում են նրանց միջև որոշակի ամբողջականություն։ Այսպես, օրինակ, Աբրահամի մասին ասվում է, որ նա մինչ օրենքի շնորհումը արդեն պահել է Օրենքը «ալեֆից » մինչև «թավ» (Հրեականայբուբենի առաջին և վերջին տառերը), այսինքն ՝ Աբրահամը հնազանդվել է Օրենքին։
Ճշմարտություն բառը (եբրայերեն՝ אמת — էմեթ) Մովսեսի առաջ Աստծո ինքնահայտնության մեջ, բաղկացած է երեք տառից՝ ալեֆ, մեմ, թավ. ալեֆ-ը и թավ-ը եբրայերեն այբուբենի առաջին և վերջին տառերն են, որոնք համարժեք են Ալֆային և Օմեգային[12]։ Այն փաստը, որ «էմեթ» բառը սկսվում է այբուբենի առաջին տառից և ավարտվում է վերջինով, հին հրեական ռաբբիներին ստիպում էր այս բառի մեջ խորը առեղծվածային իմաստ տեսնել։ Ռաբբինիստական մեկնաբանությունն այն անվանում է «Աստծո էության կնիք»։ Հրեական ավանդույթի համաձայն, Աստծո օրհնությունըԻսրայելին ամբողջական ու անփոփոխ է, քանի որ այն սկսվում է Ալեֆ տառով և ավարտվում Թավով[13]։
Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, ու կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով։
Այբուբենի առաջին և վերջին տառի օգտագործմամբ Աստծո «ճշմարտությունը» (եբրայերեն «emet») արտահայտելու ավանդույթը, կարծես թե հրեական սինագոգից տեղափոխվել է վաղ քրիստոնեական եկեղեցի Հայտնության գրքի միջոցով, որը, ինչպես խոստովանում են Աստվածաշունչն ուսումնասիրողները, սկզբնապես գրել է մի հեղինակ, որի առաջին լեզուն կամ եբրայերենն էր կամ արամեերենը։ Թարգմանելիս, Ալեֆին և Տավին հունական տեքստում փոխարինեցին Ալֆան և Օմեգան, ինչը, իր հերթին, հանգեցրեց իմաստի խոր սրբության և նուրբ գեղեցկության՝ նշանակելով Աստված։ Հունական Ալֆա և Օմեգա տառերը կապ չունեն եբրայերեն «ճշմարտություն» բառի հետ. Չնայած Ալֆան իսկապես հունական Aletheia բառի առաջին տառն է(հուն․՝ Αλήθεια — ճշմարտություն, այնուամենայնիվ, Օմեգան այս բառի վերջին տառը չէ, ինչպես թավն է «էմետ» բառի մեջ)։