Ալսեկ
Ալսեկ | |
---|---|
Ալսեկ գետի ակունքը | |
Բնութագիր | |
Երկարություն | 250 |
Ավազանի մակերես | 28 500 կմ² |
Ջրի ծախս | 324 |
Ջրահոսք | |
Ակունք | Սուրբ Եղիայի լեռնաշղթա, Կանադա |
Բարձրություն | 600 մ |
Գետաբերան | Ալյասկա |
Գետաբերանի տեղակայում | Ալյասկայի ծովածոց |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Tatshenshini River?, Dezadeash River?, Kaskawulsh River? և Bates River? |
Երկիր | Կանադա, ԱՄՆ |
Երկրամաս | Յուկոն, Բրիտանական Կոլումբիա և Ալյասկա |
Ալսեկ (անգլ.՝ Alsek River), գետ Հյուսիսային Ամերիկայի հյուսիս արևմուտքում։ Հոսում է Յուկոնի տարածքով, Բրիտանական Կոլումբիայի մարզով Կանադայում, ինչպես նաև ԱՄՆ֊ի Ալյասկա նահանգով։ Առաջին անգամ քարտեզագրել է ռուս հիդրոգրաֆ Միխայիլ Տեբենկովը 1852 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվելով Սուրբ Եղիայի լեռնաշղթայի (St. Elias Mountain) (որը աշխարհում առափնյա լեռնաշղթաներից երկրորդն է մեծությամբ) հսկայական սառցադաշտերից, գետը սկիզբ է առնում Քլուեյնի ազգային պարկից, Յուկոնի հարավ–արևմտյան անկյունում շրջապատված լեռներով, սառցադաշտերով և լայն հովիտներով։ Գետի սկիզբը համարվում է սառցադաշտերով հոսող երեք գետերի՝ Դիզադեշի, Կասկավալշի, և Դաստի միաձուլման վայրը։ Գետերի խառնման արդյունքում միաձուլվող 16 կիլոմետրանոց գետաբազկից առաջանում է լայն ջրային հյուսվածք, այնուհետև հաջորդում են 74 կիլոմետրանոց հորձանուտները, կիրճերը, սառցադաշտերը և լողացող սառցաբեկորները։ Գետը հոսում է դեպի հարավ՝ Բրիտանական Կոլումբիայի հյուսիս–արևմտյան անկյունը, որտեղ Թաթշենի–Ալսեկի մարզային պարկի տարածքում որտեղ իրեն է միանում Թաթշենինի գետը։
Գետի վերջին հատվածը անցնում է ԱՄՆ–ի տարածքով և թափվում հարավային Յակուտատի Դրայ–Բեյ ծովացուց, իր հետ բերելով շատ տիղմ և ողորատ։ Գետի երկարությունը կազմում է մոտ 250 կմ։ Գետի ամենավտանգավոր հատվածը Թրնբեքի կիրճն է (Turnback Canyon), որը համարվում է աննավարկելի և այնտեղով լողարկելը շատ վտանգավոր է, այնուամենայնիվ, փորձառու և հմուտ կանոյիստները համարձակվում են անցնել այն[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալեսկ գետը և Դրայ Բեկը
-
Ալեսկ գետը Յուկոնից
-
Ալեսկ գետի տեսարանը ինքնաթիռից
-
Լոգանի լեռը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Схема реки Алсек». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսեկ» հոդվածին։ |
|