Ալոզավրիդներ (լատիներեն-Allosauridae), Տերոպոդ խմբի դինոզավրեր, որոնք պատկանում են սողունակոնքայինների ընտանիքին (գիշատիչ են)։ Այս կենդանիները ապրել են ներկայիս Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածքներում (155-145 միլիոն տարի առաջ)։ Այս ընտանիքը ներառում է Saurophaganax, Allosaurus և քիչ ուսումնասիրված Epanterias ցեղերը։ Վերջինս կարող է լինել Allosaurus նմուշը։ Առաջին անգամ այս ընտանիքն առանձնացվել է ամերիկացի հնէաբան Օտնիել Չարլզ Մարշի կողմից 1878 թվականին[1]։
↑Marsh, Othniel Charles (1878). "Notice of new dinosaurian reptiles". American Journal of Science and Arts 15: 241–244.
↑Benson, R.B.J., Carrano, M.T and Brusatte, S.L. (2010). «A new clade of archaic large-bodied predatory dinosaurs (Theropoda: Allosauroidea) that survived to the latest Mesozoic». Naturwissenschaften, 97(1):71–78.