Ալիսիա Ալոնսո
Ալիսիա Ալոնսո իսպ.՝ Alicia Ernestina de la Caridad del Cobre Martínez del Hoyo | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավանա, Կուբա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2019[5][6] (98 տարեկան) |
Մահվան վայր | Հավանա, Կուբա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, գործարար, բալետմայստեր, պարուհի, բալետի պարուհի և բալետի ուսուցիչ |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | School of American Ballet? |
Պարգևներ | |
IMDb | ID 1094106 |
Alicia Alonso Վիքիպահեստ |
Ալիսիա Ալոնսո (իսպ.՝ Alicia Alonso, ծնունդով՝ Ալիսիա էռնեստինա դե լա Կարիդադ դել Կոբրե Մարտինես դել Օյո, իսպ.՝ Alicia Ernestina de la Caridad del Cobre Martínez del Hoyo, դեկտեմբերի 21, 1920[1][2][3][…], Հավանա, Կուբա[4] - հոկտեմբերի 17, 2019[5][6], Հավանա, Կուբա), կուբացի բալետի պարուհի, պարուսույց և մանկավարժ, Կուբայի ազգային բալետի հիմնադիր (իսպ.՝ Ballet Nacional de Cuba):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսիա Ալոնսոն ընտանիքի 4 երեխաներից կրտսերն էր։ Ծնողներն Իսպանիայից եկած գաղթականներ էին, հայրը բանակի սպա էր, ընտանիքը պատկանել է միջին խավին։ Դասական պար սկսել է սովորել 1931 թվականի հունիսին Հավանայի Երաժշտական արվեստի միության բալետի դպրոցում (իսպ.՝ Sociedad Pro-Arte Musical): Առաջին ուսուցիչը ներգաղթյալ Նիկոլայ Յավորսկին էր[7]։
Բալետի բեմադրության մեջ առաջին անգամ ելույթ է ունեցել 1931 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Երաժշտական արվեստի միության բալետի դպրոցի սաների ցուցադրական համերգի ընթացքում[8]։ Սակայն նրա իսկապես լուրջ ելույթը դարձել է Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» բալետում Երկնագույն թռչնի մենահամերգը, որը բեմադրվել էր Նիկոլայ Յավորսկու կողմից 1932 թվականի հոկտեմբերի 26-ին Հավանայի «Աուդիտորիում» թատրոնի բեմում[9]։
15 տարեկան հասակում ամուսնացել է կուբացի պարող և բալետի արվեստի ուսուցիչ Ֆեռնանդո Ալոնսոյի հետ (իսպ.՝ Fernando Alonso Rayneri): 1938 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լաուրան։ Սովորել է Նյու Յորքում և Լոնդոնում։ Նրա ուսուցիչներից էր ռուս պարուհի Սոֆյա Ֆեոդորովան։ 19 տարեկանում մասամբ կորցրել է տեսողությունը, որը հետագայում միայն վատթարացել է (բալետի պարուհին ծերության շրջանում, փաստորեն, կուրացել է)։ 1939-1940 թվականներին ակտիվորեն մասնակցել է Ամերիկյան բալետի թատրոնի ստեղծմանը։ 1943 թվականից դարձել է թատրոնի առաջատար դերասանուհին։
1943 թվականի նոյեմբերի 2-ին Ալիսիան Ժիզելի դերում փոխարինել է Մարկովին։ Այդ դերի շնորհիվ սկսվել է նրա համաշխարհային համբավը։ Աշխատել է Միխայիլ Ֆոկինի, Ջորջ Բալանչինի, Լեոնիդ Մյասինի, Բրոնիսլավա Նիժինսկայայի և այլ հռչակավոր բեմադրողների հետ։ Մշտապես ելույթ է ունեցել Իգոր Յուշկևիչի հետ։
1948 թվականին Կուբայում հիմնել է բալետի սեփական ստուդիան՝ «Ալիսիա Ալոնսոյի բալետ» (իսպ.՝ Ballet Alicia Alonso), հետագայում այն դարձել է Կուբայի ազգային բալետի ստեղծման հիմքը[10]։
1955-1959 թվականներին թողնելով Բատիստայի բռնապետական ռեժիմը Կուբայում՝ պարել է Մոնտե Կառլոյի ռուսական բալետում։ 1957-1958 թվականներին ելույթ է ունեցել Մեծ և Կիրովյան թատրոններում։ Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի թատրոններում պարել է դասական բալետի խաղացանկի տարբեր դերերում։
1959 թվականին՝ Կուբայական հեղափոխության հաղթանակից հետո, վերադարձել է հայրենիք։
Չնայած թույլ տեսողությանը՝ նա աշխարհի ամենահմուտ բալետի պարուհիներից մեկն էր[11], որի բեմական երկարակեցությունն օրինակ էր հետագա սերնդի բալետի պարողների համար։
Ալիսիայի բեմական երկարակեցությունը և բեղմնավոր ու արտակարգ գործունեությունը բալետի համաշխարհային պատմությունում ամենահազվագյուտ երևույթներից են։
Բնօրինակ տեքստ (իսպ.)…Longevidad, prestigio y fecundidad, emerge en la historia del ballet mundial con la carrera más extraordinaria…
— Agencia Cubana de Noticias (ACN)
1967 թվականի օգոստոսի 1-ին Կուբայի ազգային թատրոնում բեմադրվել է Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի գործիքավորած «Կարմեն-սյուիտ» մի գործողությամբ բալետը (Ballet Nacional de Cuba, Հավանա), որը բեմադրել էր բալետմայստեր Ալբերտո Ալոնսոն։ Ալիսիա Ալոնսոն խաղացել է Կարմենի դերում (էկրանավորվել է 1968, 1972 և 1973 թվականներին)[12]։
1977 թվականին բալետի պարուհու մասին ռեժիսոր Մանուել Դուչեսնե Կուսանը նկարահանել է «Ալիսիա» վավերագրական ֆիլմը։
2010 թվականի նոյեմբերին՝ Խոսե Լեսամա Լիմայի հարյուրամյակին, Խուլիան Օրբոնի երաժշտությամբ և «Նարցիսի մահը» պոեմի հիման վրա բեմադրվել է բալետ։
Մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 98 տարեկան հասակում[13]։
Ալիսիա Ալոնսոն հեռացավ մեզանից՝ թողնելով հսկայական դատարկություն, բայց նաև անկրկնելի ժառանգություն, որի շնորհիվ Կուբան դարձավ աշխարհի առաջատար բալետային երկրներից մեկը։ Շնորհակալություն, Ալիսիա, քո անխոնջ աշխատանքի համար։ - Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել
|
Թատերական կազմակերպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին հիմնադրել է Կուբայի ազգային բալետը։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966՝ Աննա Պավլովայի մրցանակ
- 1973՝ Հավանայի համալսարանի արվեստի պատվավոր դոկտոր
- 1981՝ Ֆելիքս Վարելայի շքանշան
- 1993՝ Իզաբելլա Կաթոլիկի շքանշան (Իսպանիա)
- 1998՝ Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր (Ֆրանսիա)
- 2000՝ «Benois de la Danse» մրցանակ («Արվեստում կենսագործունեության համար»), «Խոսե Մարտիի» շքանշան
- 2002՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Alicia Alonso, la "prima ballerina" latinoamericana, cumple 90 años — 2010.
- ↑ 3,0 3,1 Alicia Alonso con casi 90 años aspira a alcanzar los 200 — RTVE, 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118502131 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 ‘A genius of dance.’ Cuban ballet icon Alicia Alonso dies at age 98
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Российский М. А. У истоков кубинского балета: Николай Яворский (1891—1947) // Балет. — 2000. — Nо 6. — С. 27-29
- ↑ Российский М. А. Русское зарубежье на Кубе: станицы истории / М. А. Российский — М.: Вече, 2002 — с. 28
- ↑ Российский М. А. Русское зарубежье на Кубе: станицы истории / М. А. Российский — М.: Вече, 2002 — с. 29-30
- ↑ «BuenoLatina. Москва: Алисия Алонсо и Национальный балет Кубы в Большом Театре». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Aicia Alonso in Black Swan Pas de Deux». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «сайт Ballet Nacional de Cuba «CARMEN»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Gazeta.ru, 17 октября 2019. Умерла балерина Алисия Алонсо
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- De Gamez T. Alicia Alonso at home and abroad. New York: Citadel Press, 1971
- Siegel B. Alicia Alonso: the story of a ballerina. New York: F. Warne, 1979
- Arnold S.M. Alicia Alonso: first lady of the ballet. New York: Walker and Co., 1993
- Maragoto Suárez J.M. Alicia Alonso: reto del devenir. La Habana: Editora Política, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Alicia Alonso». Персональный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին.(իսպ.)
- «Alicia Alonso to Celebrate 90th Birthday with ABT» (անգլերեն). danzaballet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին.
- «American Ballet Theatre, Tribute to Alicia Alonso» (անգլերեն). danzaballet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Ալոնսո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հավանա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2019 մահեր
- Հավանա քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի կանայք
- Անձինք նամականիշերի վրա
- Բալետի արտիստներ
- Կույրեր
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ