Jump to content

Ալինա Կաբաևա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Կաբաևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թաթ.՝ Әлинә Марат кызы Кабаева
ռուս.՝ Алина Маратовна Кабаева
Ազգություն՝{{{2}}} ԽՍՀՄ Ռուսաստան
Մասնագիտացում՝Մարմնամարզուհի
Երկիր՝ ԽՍՀՄ,  Ուզբեկստան,  Ռուսաստան և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝12.05.1983 թվ.
Ծննդավայր՝Տաշքենդ, Ուզբեկստան
Մարզիչ(ներ)՝Իրինա Վիներ
Հասակ՝166 սանտիմետր
Քաշ՝50 կիլոգրամ

Ալինա Կաբաևա Մարատի (ռուս.՝ Алина Маратовна Кабаева, մայիսի 12, 1983(1983-05-12)[1][2], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզիկ (գեղարվեստական մարմնամարզություն), հասարակական և քաղաքական գործիչ։ 2014 թվականի սեպտեմբերից «Ազգային Մեդիա Գրուպ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, 2016 թվականից ղեկավարում է «Սպորտ-Էքսպրես»-ի տնօրենների խորհուրդը։

2004 թվականի օլիմպիական չեմպիոն և 2000 թվականի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (1999 և 2003 թթ), Եվրոպայի հնգյակի բացարձակ չեմպիոն (1998-2000, 2002 թ., 2004 թ.), Ռուսաստանի վեցակի չեմպիոն (1999-2001 թթ., 2004 թ., 2006-2007 թթ.), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ (2001-2005 թթ.), Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ (2005-2007 թթ.), Ռուսաստանի ֆեդերացիայի Պետդումայի Դաշնային ժողովի 5-րդ (2007-2011 թթ.) և 6-րդ գումարման (4.12.2011-15.09.2014 թթ.) դեպուտատ։

Նա պարգևատրվել է Բարեկամության (2001 թվական) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (2005 թվական) շքանշաններով, Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով (2013 թվական)։

Հայրը՝ Մարատ Վազիխովիչը, ազգությամբ թաթար, մուսուլման, ապրել է Տաշքենդում, 2011 թվականից բնակություն է հաստատել Կազան քաղաքում, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել և 1980-1986 թթ. խաղացել է «Պախտակոր»-ի կազմում, Ղազախստանի 1993 թվականի չեմպիոն է «Տրակտոր»-ի կազմում։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո աշխատում է որպես մարզիչ։ Մայրը՝ Լյուբով Միխայլովնան, ռուս, քրիստոնյա, ապրում է Մոսկվայում։ Խաղացել է Ուզբեկստանի բասկետբոլի հավաքականի կազմում։ Ալինան ունի կրտսեր քույր՝ Լյահսանա։

Ալինա Մարատի Կաբաևան ծնվել է 1983 թվականի մայիսի 12-ին Տաշքենդ քաղաքում (ԽՍՀՄ, այժմ՝ Ուզբեկստան)։ Ալինան սկսել է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ 3,5 տարեկանից, առաջին քայլերը կատարել է «Աշխատանքային ռեզերվներ» սպորտընկերությունում։ Մայրը՝ Լյուբով Միխայլովնան ցանկանում էր, որ աղջիկը լրջորեն զբաղվեր գեղասահքով կամ գեղարվեստական մարմնամարզությամբ։ Շոգ Ուզբեկստանում գեղասահքի լավ դպրոցներ չկային և ընտրությունը ընկավ մարմնամարզության վրա։ Ալինայի առաջին մարզիչներն էին Ա. Մալկինան և Է. Տարասովան։ 11 տարեկան հասակում, որպեսզի ամբողջովին զարգացվի սպորտային պոտենցիալը, Ալինան մայրիկի հետ տեղափոխվում է Տաշքենդից Մոսկվա՝ Իրինա Վիների մոտ մարզվելու համար։ Նոր մարզիչը դրեց առաջին պայմանը՝ նիհարել (Ալինան մարմնամարզության չափանիշներով հակված էր գիրության)։ 1995 թվականից Կաբաևան մարզվում է Իրինա Վիների մոտ և 1996 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալուց 2 տարի անց, 15 տարեկան հասակում, հաղթում է Եվրոպայի առաջնությունում (1998 թվական), հետագայում ևս 4 անգամ դառնում է Եվրոպայի բացարձակ չեմպիոն, 1999 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերին դառնում է բրոնզե մեդալակիր, իսկ 2004 թվականին Աթենքի Օլիմպական խաղերում դառնում է հաղթով և նվաճում ոսկե մեդալ։ 2007 թվականին Ալինա Կաբաևան հրաժեշտ է տալիս սպորտին և ավարտում իր սպորտային կարիերան։

Ալինա Կաբաևան Տաշքենդում հաճախել է համար 64 դպրոցը, իսկ միջնակարգ կրթությունը ավարտել է Մոսկվայում։ 2007 թվականին հեռակա ավարտել է Սերվիսի Մոսկվայի պետական համալսարանը, ստանալով սպորտային մենեջմենտի մասնագետի որակավորում։ 2009 թվականին հեռակա ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Կաբաևա» հոդվածին։