Jump to content

Ալժիրյան ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժիրյան ոզնի
Ալժիրյան ոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Տեսակ Ալժիրյան ոզնի
Լատիներեն անվանում
Atelerix algirus
(Lereboullet, 1842)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ալժիրյան կամ հյուսիսաֆրիկյան ոզնի (լատին․՝ Atelerix algirus), միջատակերների կարգին պատկանող աֆրիկյան ոզնու տեսակ, որը տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև չնչին քանակությամբ Պիրենեյան թերակղզում[1][2]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրյան ոզնիները մեծ մասամբ տարածված են Հյուսիսային Աֆրիկայի անտառապատ շրջաններում՝ Միջերկրական ծովի ափին՝ Ալժիր, Լիբիա, Մարոկկո և Թունիս պետությունների տարածքում։ Բացի աֆրիկյան շրջաններից, վերջիններիս տարածվածության արեալի մեջ է մտնում նաև Պիրենեյան թերակղզու (Իսպանիային պատկանող հատված) ափամերձ լեռնային հատվածն ու Ֆրանսիայի ծայր հարավարևմուտքը։

Հյուսիսաֆրիկյան ոզնիների նախընտրելի միջավայրի մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերջիններս հայտնաբերվել են միջերկրածովյան և խառը անապատային գոտիներում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոնավասեր այս միջատակերները ոչ մի կերպ չեն կարող ադապտացվել Հյուսիսային Աֆրիկայի չոր անապատային տարածքների կլիմայական պայմաններին։ Կենդանիների որոշ պոպուլյացիաներ հանդիպում են նաև Կանարյան և Բալեարյան կղզիներում։ Վերջիններիս կարելի է տեսնել անգամ քաղաքային զբոսայգիներում։

Արտաքին տեսք և կենսակերպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրյան ոզնին արտաքինից բավականին նման է սովորական ոզնուն, սակայն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջիններիս միջև առկա են բազմաթիվ էական տարբերություններ։ Ամենաակնառու տարբերությունն այն է, որ ալժիարյան ոզնին չափերով շատ ավելի փոքր է, քան սովորական ոզնին։ Նրանց մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 25-30 սանտիմերտր։ Այնուամենայնիվ, ալժիրյան ոզնին ունի համեմատականորեն շատ ավելի երկար ոտքեր, որի շնորհիվ էլ վերջիններս շատ ավելի արագ են ընթանում։

Ի տարբերություն աֆրիկյան մյուս ոզնիների տեսակների՝ ալժիրյան առանձնյակներին բնորոշ են շատ ավելի փափուկ և վառ գունավորում ունեցող փշերը։

Ալժիրյան ոզնիների բազմացման շրջանը սկսվում է տարեսկզբին և որպես կանոն ավարտվում հոկտեմբեր-մարտ ամիսներին։ 30-40 օր տևած հղիությունից հետո նորածին ոզնիները ծնվում են կույր և մերկ, իսկ ծննդի պահին նրանց զանգվածը կազմում է ոչ աբելի քան 15 գրամ։ 12 շաբաթում ոզնիներն արդեն դառնում են սեռահասուն։ Այս տեսակների շրջանում ամենատարածված հիվանդությունը Archaeopsylla erinacei maura-նն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալժիրյան ոզնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալժիրյան ոզնի» հոդվածին։