Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | հոկտեմբեր 1990 |
Անվանված է | Լեոպոլդ Սեդար Սենգոր |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | New Borg El Arab? և Ալեքսանդրիա |
Կայք | usenghor-francophonie.org |
Senghor University, Alexandria Վիքիպահեստում |
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան, համալսարան, որը պաշտոնապես հայտնի է որպես Ֆրանսերեն լեզվի Աֆրիկյան զարգացման Միջազգային համալսարան, որը հիմնադրվել է 1990 թվականին Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերեն լեզվի Աֆրիկյան զարգացման համալսարանի հիմնադրման հատակագիծը ներկայացվել և ընդունվել է գագաթաժողովին։ Սենգորի համալսարանը բացվել է 1990 թվականի հոկտեմբերին և ճանաչվել է միջազգային հանրության ուսումնական հաստատություն։ Նրա անունը անունը հարգանքի տուրք է Լեոպոլդ Սեդար Սենգարի՝ Ֆրանկոֆոնիան խթանողի Սենեգալի Հանրապետության նախկին նախագահի։ Ի լրացում Սեդար Սենգորի հայր-հիմնադիրներն են Մուրիս Դրուոնը, Բութրոս Բութրոս-Գալին և Ռենե-Ջին Դուպուն։
Ալբերտ Լուրդեն ղեկավարել է համալսարանը 8 տարիների ընթացքում։ 2016 թվականի հունիսի 21-ին պրոֆեսոր Թերրի Լերդելը նշանակվում է Սենգարի համալսարանի ռեկտոր, Հանյա Հելալի համալսարանի պրոֆեսոր, Եգիպտոսի բարձրագույն կրթության ու գիտության հետազոտության նախկին նախարար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենգոր համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը կրթում է սովորողներին հարավային երկրների զարգացմանն առնչվող առարկաների միջոցով։ Իր երկրների երիտասարդ շրջանավարտներին պատրաստում է տարբեր բնագավառների գործունեության (սնունդ, առողջապահություն, կառավարում, գիտություն, շրջակա միջավայր)։
Համաձայն համալսարանի ծրագրի՝ Սենգոր համալսարանը ձգտում է դառնալ միջազգային ֆրանսալեզու համալսարան մասնագիտական նպատակներով՝ ապահովելով Աֆրիկայի զարգացումը։
Նա պատրաստվում է մասնագիտությունների զարգացմանը Ուագադուգուի գագաթաժողովի շրջանակներում։ Նախագծերի միջոցով ուղղորդում է աշակերտների զարգացումը՝ ստեղծելով հմտությունների ցանց և գիտելիքներ՝ աշակերտների պրոֆեսիոնալիզմի միջոցով անընդմեջ կրթությամբ և սահմանափակ ուսուցմամբ։
Այն 10 մասնագիտությունները սովորեցնում է հինգ բաժիններում։
- Առաջին բաժին
- Վարչական կառավարման բաժին
- Կառավարում նախագծերով
- Կառավարում և համայնքային կառավարում
- Երկրորդ բաժին
- Շրջակա միջավայրի բաժին
- Շրջակա միջավայրի կառավարում
- Շրջանների պահպանման կառավարում
- Առողջապահության բաժին
- Միջազգային առողջապահություն
- Քաղաքականություն սննդի բնագավառում
- Մշակութային ժառանգականության բնագավառ
- Մշակութային ժառանգականության կառավարում
- Կապ և հաղորդակցություն
- Մշակութային ճյուղերի կառավարում
- Համակարգչային կառավարման բաժին
- Հեռակարավարման ուսուցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան» հոդվածին։ |
|