Ալեխանդրո Խոդորովսկի
Ալեխանդրո Խոդորովսկի իսպ.՝ Alejandro Jodorowsky Prullansky | |
---|---|
Կեսգիշերյա Կինոների հայրը, Պանիկ շարժման ստեղծող | |
Ծնվել է | փետրվարի 7, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Տոպոկիյա, Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան (1950)[1] |
Քաղաքացիություն | Չիլի և Ֆրանսիա |
Ազգություն | Չիլիացի, Մեքսիկացի, Ֆրանսիացի |
Մասնագիտացում | գրող, կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, մոնտաժող, գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, միմոս, դերասան, կոմպոզիտոր, կոմիքսների սցենարիստ, արվեստագետ, տիկնիկագործ, քանդակագործ, ակնարկագիր, նկարիչ, գծանկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, comics creator, կոմիքսների արտիստ, penciller և tarotologist |
Ոճ(եր) | սյուրռեալիստ |
Ամուսին | Վալերի Խոդորովսկի |
Պարգևներ | |
IMDb | ID 0423524 |
clubcultura.com/clubliteratura/clubescritores/jodorowsky/index.htm |
Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկին (իսպաներեն՝ Alejandro Jodorowsky Prullansky, փետրվարի 17, 1929[4][5][6], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի[1] և Իկիկե, Չիլի[7]), սյուրռեալիստ ռեժիսոր, համեմատական կրոնի գիտնական, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ է։ Նա ծնվել է Չիլիում մի ուկրաինացի հրեա ընտանիքում։ Ապագայում մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ստեղծագործել[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է 1929 թ.-ի փետրվարի 7-ին, Չիլիի հյուսիսի Տոպոկիյա խաղաղօվկիանոսյան քաղաքում, ուկրաինացի հրեա ընտանիքում։ Նրա ծնողներն էին Խեյմի և Սարա Խոդորովսկիները, որոնք փախչելով ցարական Ռուսաստանից, Օդեսայի հրեական ջարդերից, 1905 թ.-ին գաղթել էին Չիլի։ Նախքան իր խանութը՝ Տուն Ուկրաինան (իսպաներեն՝ Casa Ukrania) բացելը, նրա հայրն աշխատում էր կրկեսում։ Մայրը նրան խստությամբ է դաստիարակել[9][10]։
Հայրը երազում էր, որ նա բժշկությունը ընտրի որպես իր աշխատանքը։ Իսկ նա 1942 թվականին մեկնում է Սանտիագո, որտեղ համալսարան է մտնում։ 40-ականների սկզբին և 50-ականներին մշակութային շարժում է սկսվում Չիլիում, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդների կողմից, որոնք ստեղծում են դիմախաղի թատրոնը և ներկայանում Չիլիի Համալսարանի Փորձնական Թատրոնում։ Նրա մեջ էին Խոզե Դոնոսոն, Էնրիքե Լիհնը, Խորխե Էդվարդսը, ինչպես նաև Ալեխանդրո Խոդորովսկին, ով իր համալսարանական տարիներին աշխատեց նաև որպես կրկեսի ծաղրածու և տիկնիկ խաղացնող[9][10]։
1953 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ սկսում է աշխատել նշանավոր մնջախաղաց Մարսել Մարսոյի հետ։ Փարիզ հասնելու հենց առաջին օրը, ավելի ճիշտ, գիշերը, նա ժամը երեքին զանգահարեց Անդրե Բրետոնին՝ պահանջելով անմիջապես իրեն ընդունել։ «Բայց դուք ո՞վ եք», - վրդովվեց սյուրռեալիզմի նահապետը։ «Իմ ազգանունը Խոդորովսկի է, - ներկայացավ նա, - քսանչորս տարեկան եմ, եկել եմ Չիլիից՝ սյուրռեալիզմին հարություն տալու համար»։ Նա այնտեղ աշխատեց Մորիս Շովալիեյի հետ, և ստեղծեց իր առաջին կինոնկարը՝ Շրջված Գլուխներ, որն այժմ կորած է համարվում[8][10]։
Փարիզում նա ընկերակցեց սյուրռեալիստներ Ռոլան Տոպոր և Ֆեռնանդո Արրաբալի հետ, ում հետ էլ 1962 ստեղծեցին Պանիկ շարժումը։ Դրա անունը գալիս է Պան հույն բնության հեթանոսական աստծուց, և կենտրոնանում է քաոսային գեղարվեստական ներկայացումների և սուրռեալ պարկերների վրա[8]։
Անարխիկ թատրոնից Խոդորովսկին անցավ կինո, իսկ հետագայում զբաղվեց կոմիքսների ստեղծմամբ ու վիպասանությամբ։ Ոմանց աչքին նա մնաց շառլատան, մինչդեռ մյուսները նրան պիտի կարգեին միստիցիզմի քուրմ և խռովարար ավանգարդի վարպետ[10]։
Խոդորովսկու կինը՝ Վալերին և նրա տղաները՝ Բրոնտիսը, Աքսելը և Ադանը հայտնվել են նրա ֆիլմերում[8]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Պանիկ շարժման անդամ՝ Խոդորովսկին գրեց քանի գրքեր և թատերական պիեսներ։ 1960-ականների վերջերում նա ավանգարդ թատրոնի ռեժիսոր դարձավ Փարիզում և Մեխիկոյում, ստեղծեց «Հրաշալի Պանիկականներ» կոմիքսը, և 1967 թվականին իր առաջին «իսկական» կինոնկարը սարքեց՝ Ֆանդո և Լիզը, մի սյուրռեալիստական սիրո պատմություն, Արրաբալի սցենարներից մեկի հիման վրա, որը նկարահանվեց Իսպանիայում։ Ֆանդո և Լիզը Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնին ցուցադրվելիս, այնպիսի թեժ սկանդալի տեղիք տվեց, որ փառատոնը մեկընդմիշտ փակեցին։ Ապա դա արգելվեց Մեքսիկայում, ամերիկյան էկրան բարձրացավ աղճատված տարբերակով և երեսուն տարի ֆիլմադարանում մնալուց հետո միայն 1999 թվականին թողարկվեց տեսաժապավենի վրա։ 1971 թվականին Խլուրդը լույս տեսավ, որը վերածվեց պաշտամունքային դասականի, ինչպես և Սրբազանց Լեռը 1973 թվականին[8][10]։
1975 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ և սկսեց գործել մի ֆիլմի վրա, որը երբեք չսարքվեց՝ Ֆրանկ Հերբերտի Ավազաթումբի մի հսկայական հարմարացում, որում պիտի նկարահանվեին՝ Օրսոն Ուելսը, Սալվադոր Դալին և այլներ, և իր երաժշտությունը պիտի լիներ Փինկ Ֆլոյդինը։ Նրա ֆինանսիստները հրաժարվեցին, և Ավազաթումբը նկարահանվեց Դեյվիդ Լինչի միջոցով[8]։
Նրա մյուս կինոնկարը նկարահանվեց 1979 թվականին՝ Փղաժանիքը, մի փոքրիկ աղջկա ընկերության պատմությունը մի փղի հետ, որն արագորեն խամրեց խավարի մեջ։ 1980-ականներին նա սկսեց գործել Մոբիոսի և այլ արվեստագետների հետ կոմիքսների, պատկերավոր վեպերի և մուլտֆիլմերի վրա, և մի քանի այլ գրքեր գրեց։ 1990 թվականին նա նկարահանեց մի այլ ֆիլմ՝ Ծիածանի Գողը ֆանտաստիկ ֆիլմը Օմար Շարիֆի և Պիտեր Օ'Թուլի հետ։ 1990-ականներին նա շարունակեց գծանկարիչների հետ մուլտֆիլմեր արտադրել, և պետք է որ որոշ ժամանակ սկսի գործել իր նոր ֆիլմի՝ Խլուրդի Զավակները ֆիլմը[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957։ Շրջված Գլուխներ (Les têtes interverties)
- 1967։ Ֆանդոն և Լիզը (Fando y Lis)
- 1970։ Խլուրդը (El Topo)
- 1973։ Սրբազան Լեռը (The Holy Mountain)
- 1978։ Փղաժանիք (Tusk)
- 1989։ Սրբուհի Արյուն (Santa Sangre)
- 1990։ Ծիածանի Գողը (The Rainbow Thief)
- 2010։ Թագավոր Կրակված (King Shot)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Alejandro-Jodorowsky
- ↑ https://www.comics.org/creator/254/
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2015
- ↑ BD Gest' (ֆր.)
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ CineChile
- ↑ 7,0 7,1 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/1996/04/27/0100
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Ալեխանդրո Խոդորովսկու կենսագրությունը IMDB-ից (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 9,0 9,1 «Ալեխանդրո Խոդորովսկու պաշտոնական կայքի կենսագրություն (իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Սյուրռեալիզմի ուշացած գուրուն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Խոդորովսկի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1929 ծնունդներ
- Փետրվարի 7 ծնունդներ
- Չիլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Փետրվարի 17 ծնունդներ
- Չիլիում ծնվածներ
- 20-րդ դարի աթեիստներ
- Անարխիստ գրողներ
- Իսպանալեզու գրողներ
- Հրեա արվեստագետներ
- Հրեա գրողներ
- Հրեա ֆեմինիստներ
- Մեքսիկացի կինոռեժիսորներ
- Ուկրաինայի հրեաներ
- Չիլիացի գիտնականներ
- Չիլիացի գրողներ
- Չիլիացի դերասաններ
- Չիլիացի կինոռեժիսորներ
- Չիլիացի փիլիսոփաներ
- Չիլիացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ