Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Ալբերտ Ֆրանց Ավգուստ Էմանուիլ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Albert Franz August Karl Emmanuel von Sachsen-Coburg-Gotha, օգոստոսի 26, 1819[2][3][4][…], Schloss Rosenau, Կոբուրգ, Գերմանական միություն - դեկտեմբերի 14, 1861[2][3][4][…], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ամուսինը, կոնսորտ արքայազն (անգլ.՝ HRH the Prince Consort, 1857), դուքս Էռնեստ Սաքսեն Կոբուրգցու (ռուսական գեներալ, նապոլեոնյան պատերազմների մասնակից) և արքայադուստր Լուիզա Սաքսեն Գոթացու երկրորդ որդին։ Բրիտանացի ֆելդմարշալ (1840)։ Մեծ Բրիտանիայի ներկայումս թագավորող Վինձորի դինաստիայի նախահայր։
Ալբերտը ծնվել է Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդի Սաքսոնական դքսության բազմաթիվ եվրոպական միապետական իշխանների հետ կապված ընտանիքում։ 20 տարեկան հասակում նա ամուսնացել է իր հորաքրոջ աղջկա` թագուհի Վիկտորիայի հետ։ Նրանք ունեցել են ինը երեխա։ Սկզբում կոնսորտի դերը սահմանափակված է եղել, կինը նրան թույլ չէր տալիս ոչ մի լիազորություն կամ պարտականություններ, սակայն աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերել բազմաթիվ հանրային գործերի շնորհիվ, ինչպիսիք են կրթական բարեփոխումները և ստրկության վերացումն ամբողջ աշխարհում, և նրան վստահվել է շարունակել թագուհու պալատական, գրասենյակային և կալվածքների հետ կապված գործերը։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1851 թվականի համաշխարհային մեծ ցուցահանդեսի կազմակերպման գործում, որը հնչեղ հաջողություն է ունեցել։
Թագուհին ավելի ու ավելի շատ ապավինել է նրա աջակցությանն ու ղեկավարությանը։ Նա նպաստել է Մեծ Բրիտանիայում սահմանադրական միապետության զարգացմանը իր կնոջը համոզելով քաղաքական առումով պակաս կանխակալ լինել խորհրդարանի հետ առնչվելիս, թեև նա խիստ դեմ էր Արտաքին գործերի քարտուղար Լորդ Պալմերսթոնի վարած միջամտողական արտաքին քաղաքականությանը։
Ալբերտը մահացել է համեմատաբար երիտասարդ տարիքում` 42 տարեկանում։ Վհատված Թագուհին խորը սուգ է ապրել մինչև իր կյանքի ավարտը։ 1901 թվականին Վիկտորիա թագուհու մահից հետո նրանց ավագ որդին` հետագայում Էդուարդ VII-ը, դարձել է բրիտանական առաջին միապետը Սաքսեն Կոբուրգ Գոթա արքայատոհմի. տոհմն իր անունը ստացել է ի պատիվ Ալբերտի իշխանական տան։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտը ծնվել է Կոբուրգի մոտակայքում գտնվող Շլոս Ռոզենաուում (Գերմանիա), Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդի դուքս Էռնեստ III -ի և նրա առաջին կնոջ` Լուիզա Ալտենբուրգցու[10] երկրորդ որդին է։ Ալբերտի ապագա կինը` Վիկտորիան, ծնվել է ավելի վաղ, նույն թվականին, նրանց երկուսի ծնունդն էլ ընդունել է նույն մանկաբարձուհին[11]։ Ալբերտը մկրտվել է Լյութերական Եկեղեցում 1819 թվականի սեպտեմբերի 19-ին, Շլոս Ռոզենաուի մարմարե դահլիճում` Իտց գետի ջրով[12]։ Կնքահայրերն են եղել նրա տատը` այրիացած դքսուհի Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդցին, նրա մայրական պապը` Սաքսեն Գոթա Ալտենբերգի դուքս Ավգուստուսը, Ավստրիայի կայսր Ֆրանցիս II-ը, Թեշենի դուքս Ալբերտը և Մենսդորֆ Պուլի Էմանուիլ կոմսը[13]։ 1825 թվականին մահացել է Ալբերտի մեծ հորեղբայրը` Սաքսեն Գոթա Ալտենբերգի դուքս Ֆրեդերիկ IV-ը։ Նրա մահը հանգեցրել է Սաքսոնական դքսության փոփոխության, հաջորդ տարի Ալբերտի հայրը դարձել է Սաքսեն Կոբուրգի և Գոթադքսության առաջին իշխող դուքսը[14]։
Ալբերտի և իր ավագ եղբոր` Էռնեստի երիտասարդությունը մռայլվել է ծնողների ամուսնության և բաժանումների և ամուսնալուծության հողմապտույտում[15]։ Այն բանից հետո, երբ նրանց մայրը 1824 թվականին դատարանով լքել է ընտանիքը, ամուսնացել է Փոլզիգի և Բեյերսդորֆի կոմսի` իր սիրելի Ալեքսանդր ֆոն Հանսթեինի հետ։ Նա, հավանաբար, այլևս երբեք չի տեսել իր երեխաներին, և մահացել է քաղցկեղից 1831 թվականին, 30 տարեկանում[10]։ Հաջորդ տարի, նրանց հայրը ամուսնացել է իր զարմուհու հետ, նրա որդիները արքայադուստր Անտուանետա Մարի Վյուրտեմբերգցու զարմիկներն են։ Նրանց ամուսնությունը չի լուծարվել, սակայն, և Մարի Անտուանետը փոքր, եթե ոչ ամենևին ազդեցություն չի ունեցել իր խորթ որդիների կյանքում[16]։
Եղբայրները կրթվել են տանը անհատական ուսուցում ստանալով Քրիստոֆ Ֆլորշուցի (գերմ.՝ Johann Christoph Florschütz) կողմից և ավելի ուշ սովորել են Բրյուսելում, որտեղ նրանց ուսուցիչներից մեկն էր Ադոլֆ Քվեթելեթը[17]։ Շատ այլ գերմանական արքայազների նման, Ալբերտը հաճախել է Բոննի համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավունք, քաղաքական տնտեսություն, փիլիսոփայություն ու արվեստի պատմություն։ Նա զբաղվել է երաժշտությամբ և աչքի է ընկել սպորտում, հատկապես սուսերամարտում և ձիավարության մեջ[18]։ Նրա Բոննի ուսուցիչների թվում են եղել փիլիսոփա Ֆիխտեն և բանաստեղծ Շլեգելը[13]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին Ալբերտի և նրա զարմուհի Վիկտորիայի միջև ամուսնության գաղափարն առաջացել է նրա հավակնոտ հորեղբայր և Վիկտորիայի քեռի Լեոպոլդի գիտակցության մեջ, որը 1831 թվականից Բելգիայի թագավորն էր[10]։ Այդ ժամանակ, Վիկտորիան բրիտանական գահի ենթադրյալ ժառանգն էր։ Նրա հայրը` Քենթի դուքս Էդուարդ Ավգուստուսը, որը Ջորջ III թագավորի չորրորդ որդին է եղել, մահացել էր, երբ Վիկտորիան ութ ամսական երեխա էր, և իր տարեց ազգական` թագավոր Վիլհելմ IV-ը, օրինական զավակ չէր։ Վիկտորիայի մայրը` Քենթի դքսուհի Վիկտորիան երկու եղբայրների` Ալբերտի հոր` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսի, և թագավոր Լեոպոլդի քույն էր։ Լեոպոլդը պայմանավորվել էր իր քրոջ` Վիկտորիայի մոր հետ, որ նա 1836 թվականի մայիսին Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսին և նրա երկու որդիներին հրավիրի իրեն այցելության Վիկտորիայի հետ ծանոթանալու նպատակով։ Ուիլյամ IV-ը, սակայն, բացասաբար է վերաբերվել Կոբուրգների հետ որևէ ամուսնական կապին, իսկ դրա փոխարեն հանդես է եկել արքայազն Ալեքսանդրի թեկնածության օգտին, որն Օրանժի արքայազն Ուիլիամի երկրորդ որդին էր։ Վիկտորիան քաջատեղյակ է եղել տարբեր ամուսնական ծրագրերին և քննադատաբար է գնահատել ընտրելու իրավունք ունեցող արքայազների շքերթը[19]։ Նա գրել է, «[Ալբերտն] անսահման գեղեցիկ է, նրա մազերը մոտավորապես նույն գույնի են, ինչպես իմը, նրա աչքերը մեծ ու կապույտ են, և նա ունի գեղեցիկ քիթ և շատ նուրբ բերան մանր ատամներով, բայց նրա հմայքը նրա դեմքի արտահայտությունն է, որն առավել հրաշալի է»[20]։ Իսկ Ալեքսանդրին նա նկարագրվել է որպես «շատ հասարակ»։
Վիկտորիան գրել է իր քեռի Լեոպոլդին, որպեսզի շնորհակալություն հայտնի նրան «մեծ երջանկությանը նպաստելու ձեր ներդրումը ունեցաք, հանձին հարգելի Ալբերտի... Նա ունի բոլոր ցանկալի որակները, որոնք կարող են ինձ լիովին երջանկացնել[21]։ Չնայած կողմերը պաշտոնական համաձայնության քայլեր դեռ չէին կատարել, բայց երկու ընտանիքները և նրանց մերձավորները լիովին համոզված էին, որ ամուսնությունը կկայանա[22]։
Վիկտորիան գահ է բարձրացել ընդամենը տասնութ տարեկանում` 1837 թվականի հունիսի 20-ին։ Նրա այն ժամանակվա նամակները ցույց են տալիս կրթության նկատմամբ Ալբերտի հետաքրքրությունը, չնայած Վիկտորիան էլ դիմադրում էր ամուսնությունն արագացնելու փորձերին[23]։ 1838-1839 թվականների ձմռանն արքայազնը այցելել է Իտալիա Կոբուրգ ընտանիքի գաղտնի խորհրդական Բարոն Ստոկմարի ուղեկցկությամբ[10]։
Ալբերտը վերադառնալով Միացյալ Թագավորություն 1839 թվականի հոկտեմբերին Էռնեստի հետ այցելել է Թագուհուն, ամուսնությունը կարգավորելու նպատակով[24]։ Ալբերտը և Վիկտորիան զգացել են փոխադարձ ջերմություն ու Թագուհին նրան առաջարկել է հարսանիքը նշանակել 1839 թվականի հոկտեմբերի 15-ին[24]։ Վիկտորիայի ամուսնանալու մտադրության մասին պաշտոնապես հայտարարվել է Գաղտնի Խորհրդում, նոյեմբերի 23-ին[24], և զույգն ամուսնացել է 1840 թվականի փետրվարի 10-ին` թագավորական մատուռում, Սուրբ Ջեյմսի պալատում[24]։ Նախքան հարսանիքը, Ալբերտը նատուրալիզացվել է Խորհրդարանի ակտով[25] և ստացել է Թագավորական Մեծություն դիմելաձևը Խորհրդի որոշման համաձայն[26]։
Սկզբում Ալբերտը հայտնի չի եղել Բրիտանական հանրությանը. նա ընկալվել է, որպես աղքատացած ու ոչնչով ուշագրավ աննշան պետությունից եկած, որը մի փոքր մեծ էր ոչ մեծ անգլիական կոմսությունից[27]։ Անգլիական վարչապետ Մելբուրնի լորդըԹագուհուն խորհուրդ է տվել իր ամուսնուն «Կոնսորտ թագավոր» կոչում տրամադրելուն դեմ լինել։ Խորհրդարանը նույնիսկ հրաժարվել է Ալբերտին Պեր տիտղոսը շնորհել, որը մասամբ պայմանավորված էր հակագերմանական տրամադրություններով և Ալբերտի որևէ քաղաքական դերը բացառելու ցանկությամբ[28]։ Ալբերտի կրոնական հայացքները որոշ հակասությունների տեղիք են տվել, երբ նրանց ամուսնությունը քննարկվել է խորհրդարանում, թեև որպես Լյութերական Եկեղեցու անդամ Ալբերտը բողոքական էր և նրա եկեղեցու ոչ Եպիսկոպոսական բնույթն անհանգստացնում էր[29]։ Առավելագույն անհանգստացնողը, սակայն, եղել է այն, որ Ալբերտի ընտանիքի որոշ անդամներ կաթոլիկներ էին[30]։ Մելբուրնը գլխավորել է կառավարությանփոքրամասնությունը և ընդդիմությունը օգտվել է ամուսնությունից, հետագայում նրա դիրքերը է՛լ ավելի թուլացնելու համար։ Նրանք արտահայտվել են Ալբերտին ազնվականացնելու դեմ և նրան տրամադրել են ավելի փոքր ռենտա, քան նախորդ ամուսիններին[31]. £30, 000 սովորական £50, 000 -ի փոխարեն[24]։ Ալբերտը պնդելով, որ կարիք չունի բրիտանական պեր կոչվելու, գրել է. «դա կլինի գրեթե մեկ աստիճան ներքև, քանի որ որպես Սաքսոնիայի դուքս, ես ինձ շատ ավելի բարձր եմ զգում, քան Յորքի կամ Քենթի դուքսը»[32]։ Հաջորդ տասնյոթ տարիների ընթացքում Ալբերտը պաշտոնապես չի կոչվել «Նորին Թագավորական Մեծություն Արքայազն Ալբերտ», մինչև 1857 թվականի հունիսի 25-ին Վիկտորիան պաշտոնապես նրան շնորհել է Կոնսորտ արքայազն տիտղոսը[33]։
Թագուհու կոնսորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավիճակը, որում արքայազնը հայտնվել էր իր ամուսնությամբ, պատվից բացի առաջացնում էր զգալի դժվարություններ։ Ալբերտի խոսքերով, «ես շատ ուրախ եմ և գոհ, բայց հավուր պատշաճի իմ տեղը գրավելու դժվարությունն այն է, որ ես ընդամենը ամուսին եմ, այլ ոչ թե տանտեր»[34]։ Թագուհու կենցաղային հարցերը վարում էր նրա նախկին դաստիարակչուհին[35]` բարոնուհի Լեհզենը։ Ալբերտը նրան անվանել է «Տան Թևավոր մողես» (House Dragon) և միջոցներ էր ձեռնարկում նրան իր ունեցած դիրքից հեռացնելու[36]։
Վիկտորիան հղիացել է ամուսնության երկրորդ ամսում։ Ալբերտը սկսել էր զբաղվել հասարակական գործունեությամբ, նա դարձել էր ստրկատիրական հասարակարգի վերացման կազմակերպության նախագահ (ստրկությունն արդեն չեղյալ էր հայտարարվել Բրիտանական կայսրությունում, բայց դեռ օրինական էր այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիայի գաղութները) և մասնավոր կարգով օգնում էր Վիկտորիային կառավարական փաստաթղթերում[37]։ 1840 թվականի հունիսին հանրության առաջ կառքով դուրս եկած Ալբերտի և հղի Վիկտորիայի վրա կրակել է Էդուարդ Օքսֆորդը, որին հետագայում խելագար են ճանաչել։ Ոչ Ալբերտը, ոչ Վիկտորիան չեն տուժել, և Ալբերտը թերթերում բարձր գնահատականի է արժանացել հարձակման ժամանակ իր քաջության և սառնասրտության համար[38]։ Ալբերտը հասարակական աջակցության է արժանացել, ինչպես նաև աճել է նրա քաղաքական վարկանիշը, որն ակնառու է դարձել, երբ օգոստոսին խորհրդարանը ընդունել է 1840 թվականի Գահի խնամակալության ակտը, որով նա ռեգենտ է նշանակել մինչև երեխայի չափահաս դառնալը Վիկտորիայի մահվան դեպքում[39]։ Նրանց առաջին երեխան, Վիկտորիան, որն անվանակոչվել է ի պատիվ իր մոր, ծնվել է նոյեմբերին։ Հաջորդ ութ երեխաները ծնվել են հետագա տասնյոթ տարիների ընթացքում։ Բոլոր ինը երեխաներն էլ ապրել են մինչև հասուն տարիքը, որը կենսագիր Հերմիոնե Հոբհաուսը վերագրում է մանկապարտեզներում Ալբերտի նշանակալից «լուսավորյալ ազդեցությանը»[40]։ 1841 թվականի սկզբին նրան հաջողվել է մանկապարտեզներից վերացնել Լեհզենի համատարած վերահսկողությունը, իսկ 1842 թվականի սեպտեմբերին Լեհզենը լքել է Բրիտանիան ընդմիշտ, Ալբերտի ի մեծագույնս բավարարության[41]։
Թագավորական հանձնաժողովի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի ընտրություններից[42] հետո, վարչապետի պաշտոնում Մելբուրնին փոխարինել է սըր Ռոբերտ Պիլը, որն Ալբերտին նշանակել է որպես Թագավորական հանձնաժողովի նախագահ, որը պետք է ղեկավարեր նոր Վեսթմինսթերյան Պալատի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Պալատն այրվել էր յոթ տարի առաջ[43] և պետք է վերակառուցվեր։ Որպես նկարների և քանդակների հովանավոր և գնորդ, ստեղծված հանձնաժողովը պետք է խթաներ Մեծ Բրիտանիայում կերպարվեստի առաջխաղացմանը։ Այդ հանձնաժողովի աշխատանքները դանդաղ են ընթացել և ճարտարապետ Չարլզ Բարրին հանձնաժողովի առաջարկած բազմաթիվ լուծումներ ընդունելով զարդարել է սենյակները` ձևավորելով նրբաճաշակ կահույքով, որոնց վերաբերվել են որպես Պալատի ճարտարապետության մաս[13]։ Ալբերտն ավելի հաջողված է եղել որպես անհատ բարերար և կոլեկցիոներ։ Նրա նշանավոր գնումներից էին վաղ շրջանի գերմանական և իտալական նկարները, ինչպիսիք են Լուկաս Կրանախ Ավագի Ապոլո և Դիանան և Անջելիկոյի սբ Պյոտր նահատակը և ժամանակակիցներից Ուինթերհալթերի և Էդվին Լանդսերի ստեղծագործությունները[44]։ Լյուդվիգ Գրյուները (գերմ.՝ Ludwig Gruner) Դրեզդենից, Ալբերտին օգնել է բարձրորակ նկարներ գնելու գործում[45]։
Մահափորձ. հասարակության անբարյացակամ վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտը և Վիկտորիան կրկին մահափորձի են ենթարկվել 1842 թվականի մայիսի 29-ին և 30-ին, սակայն չեն վնասվել։ Հանցագործը, Ջոն Ֆրանսիսը ձերբակալվել է և դատապարտվել է մահապատժի, սակայն ավելի ուշ ներման է արժանացել[46]։ Ալբերտի և Վիկտորիայի սկզբնական շրջանում ժողովրդականություն չվայելելու պատճառը ոմանք բացատրում էին հասարակության մեջ նրանց կոշտությամբ և պաշտոնական կանոնակարգը պահպանելով, չնայած մասնավոր հանդիպումների ժամանակ զույգը ավելի բարեհամբույր էր[13]։ 1844 թվականի սկզբին Վիկտորիան և Ալբերտը իրենց ամուսնությունից ի վեր առաջին անգամ միասին չեն եղել, երբ Ալբերտը իր հոր մահվան կապակցությամբ վերադարձել է Կոբուրգ[13]։
Հեղինակության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]1844 թվականին Ալբերտին հաջողվել է բարելավել թագավորական ֆինանսները։ Բավականաչափ կապիտալ ունենալով նա Ուայթ կղզում ձեռք է բերել Օսբորն հաուսը իրենց աճող ընտանիքի համար որպես մասնավոր նստավայր[24]։ Հետագա մի քանի տարիների ընթացքում իտալական վիլլայի ոճով զարդարված տունը կառուցվել է Ալբերտի և Թոմաս Կյուբիթի նախագծով[13]։ Ալբերտը դրել է հիմքերը, և ձևափոխել է կալվածքը և ֆերման[47]։ Ալբերտը ղեկավարել և ձևափոխել է այլ թագավորական կալվածքներ նույնպես։ Նրա Վինձորի ֆերմայի մոդելի մասին հիացմունքով են խոսում նրա կենսագիրները։ Ալբերտի ղեկավարությամբ Կոռնուոլի դքսության եկամուտները (Ուելսի արքայազնի ժառանգական սեփականությունը) շարունակ աճել են[48]։
Ի տարբերություն շատ հողատերերի, որոնք հիմնվում էին մանկական աշխատանքի վրա և դեմ էին Պիլի հացի օրենքները չեղյալ հայտարարվելուն, Ալբերտն աջակցել է աշխատունակ տարիքի բարձրացման և առևտրի ազատականացման քայլերին (վիկտորյական բարոյականություն)[49]։ 1846 թվականին Ալբերտը քննադատել է լորդ Ջորջ Բենտինկին, երբ նա համայնքների պալատում մասնակցել է հացի օրենքների մասին բանավեճին` լռելյայն աջակցելով Պիլի[24]։ Պիլի վարչապետության ժամանակ Ալբերտը հեղինակությամբ հաջորդում էր նրան կամ նույնիսկ նրան հավասար հեղինակություն ուներ. նրան հասանելի էին թագուհու բոլոր փաստաթղթերը, մասնակցում էր նրա թղթակցության մշակմանը[50] և ներկա էր լինում նախարարների հետ նրա հանդիպումներին, կամ նույնիսկ տեսնում էր նրանց թագուհու բացակայությամբ[51]։ Գաղտնի խորհրդի գրագիր Չարլզ Գրևիլը գրել է նրա մասին. «Նա թագավոր էր իր բոլոր մտադրություններով և նպատակներով»[52]։
Բարեփոխիչ և նորարար
[խմբագրել | խմբագրել կոդը]1847 թվականին Ալբերտն ընտրվել է Քեմբրիջի համալսարանի կանցլեր` կանցլերի մրցույթում կոմս Փաուիսի հետ համառ ընտրապայքարում հաղթելուց հետո[24]։ Ալբերտն օգտագործել է կանցլերի իր դիրքը բարեփոխումները և ավելի ժամանակակից համալսարանական ծրագրերը բարեհաջող անցկացնելու համար, որպեսզի դասավանդվող առարկաները ընդլայնվեն և ավանդական մաթեմատիկայից և դասականներից բացի ծրագրերում ընդգրկվեն նորագույն պատմություն և բնական գիտություններ[24]։
Ամռանը Վիկտորիան և Ալբերտն անձրևոտ եղանակներին հանգիստն անցկացրել են Շոտլանդիայի Արևմուտքում, Լոխ Լագանում, բայց իրենց բժիշկ սըր Ջեյմս Կլարկից լսել են, որ իր որդին չոր, արևոտ օրեր է անցկացրել ավելի արևելքում գտնվող Բալմորալ ամրոցում։ Բալմորալի վարձակալ սըր Ռոբերտ Գորդոնը հոկտեմբերի սկզբին հանկարծամահ է եղել, և Ալբերտն ամրոցը վարձակալելու բանակցություններ է սկսել Բալմորալի տիրոջ` Ֆայֆի կոմս Ջեյմս Դուֆֆի հետ[53]։ Հաջորդ տարվա մայիսին, Ալբերտը վարձակալել է այդ ամրոցը, որտեղ նա երբեք չէր եղել, և 1848 թվականի սեպտեմբերին նա, նրա կինը և ավագ երեխաներն այնտեղ եղան առաջին անգամ[54]։ Նրանք եկել էին, անձնական կյանքի գաղտնիությունը վայելելու ակնկալիքով[55]։
Լայնածավալ տնտեսական ճգնաժամի արդյունքում 1848 թվականին հեղափոխության ալիքը տարածվեց ողջ Եվրոպայով։ Ամբողջ տարվա ընթացքում Վիկտորիան և Ալբերտը բողոքում էին արտաքին գործերի նախարար Պալմերթոնի վարած անկախ արտաքին քաղաքականությունից, որը, նրանց կարծիքով շարունակում էր անկայունացնել օտարերկրյա եվրոպական տերությունների վիճակը[24]։ Ալբերտը մտահոգված էր իր թագավորական ազգականներից շատերի համար, այդ թվում նրանց, ովքեր տապալվել էին։ Նա և Վիկտորիան, որն այդ տարվա ընթացքում ծննդաբերել էր իրենց դուստր Լուիզային, որոշ ժամանակ անցկացրել են Լոնդոնից հեռո` համեմատաբար անվտանգ Օսբորնում։ Անգլիայում հատուկենտ ցույցեր թեև եղել էին, բայց ոչ մի արդյունավետ հեղափոխական գործողություններ չէին եղել, և Ալբերտը նույնիսկ հանրային ճանաչման էր արժանացել, երբ հայտնել էր իր հայրական, բայց լավ իմաստով, և մարդասիրական, կարծիքները[56]։ Հասարակության առջև կայացած իր ելույթում, որն ուղղված էր աշխատավոր դասի կյանքի պայմանների բարելավմանը, որոնց նախագահն էր նա, նա հայտնել է «կարեկցանք և հետաքրքրություն մեր հասարակության այդ դասի նկատմամբ, որը կատարում է ծանր աշխատանքի մեծ մասը և նվազագույնս բավականություն է ստանում այս աշխարհում»[57]։ Դա «բոլոր նրանց պարտքն է, ովքեր Աստվածային Նախախնամության օրհնությամբ օգտնվում են հարթակներից, հարստությունից և կրթությունից», օգնել նրանց ում բախտն ավելի քիչ է բերել, քան իրենցը
Առաջադեմ և համեմատաբար ազատական գաղափարների տեր մարդ լինելով, Ալբերտը ոչ միայն բարեփոխումներ է կատարել համալսարանական կրթության, սոցիալական ապահովության, ֆինանսների և ստրկության հարցերում, նա առանձնահատուկ հետաքրքրված է եղել վերամշակող արդյունաբերության մեջ գիտության և արվեստի նորարարությունները կիրառելով[24]։ 1851 թվականի Մեծ ցուցահանդեսը նախադրյալ են հանդիսացել Արվեստների թագավորական ընկերության ամենամյա ցուցահանդեսները, որոնք նախագահել է Ալբերտը սկսած 1843 թվականից, և հաջողությունը մասամբ նրա ջանքերի շնորհիվ է եղել[48][58]։ Ալբերտը նախագահել է Թագավորական հանձնաժողովի ցուցահանդեսը և պետք է պայքարեր ծրագրի յուրաքանչյուր փուլի համար[59]։ Լորդերի պալատում Լորդ Բրոուգհամը դեմ էր ցուցահանդեսը Հայդ պարկում անցկացնելուն[60]։ Ցուցահանդեսի հակառակորդները գուշակություններ էին անում, որ օտարերկրյա խաբեբաները և հեղափոխականները կհեղեղեն Անգլիան, կխարխլեն մարդկանց բարոյականությունը և կոչնչացնեն նրանց հավատը[61]։ Ալբերտը մտածում էր, որ նման խոսակցություններն անհեթեթ են ու վստահ հաստատակամություն է ցուցաբերել, միշտ հավատալով, որ Բրիտանական արտադրությունը կշահի արտասահմանյան երկրների լավագույն արտադրանքի ազդեցությունից[48]։
Թագուհին ցուցահանդեսը բացել է 1851 թվականի մայիսի 1-ին հատուկ մշակված և կառուցված ապակե շենքում, որը հայտնի է որպես Բյուրեղապակյա պալատ։ Այն ունեցել է հսկայական հաջողություն[24]։ Ավելացած գումարը (£180 000) օգտագործվել է Հարավային Քենսինգթոնում հողատարծք գնելու համար, որի վրա հիմնադրել է կրթական և մշակութային հաստատություններ, այդ թվում Բնագիտական պատմության թանգարանը, Գիտության թանգարանը, Լոնդոնի Կայսերական քոլեջը և որոնք հետագայում կոչվեցին Թագավորական Ալբերտ հոլլ և Վիկտորիայի և Ալբերտի Թանգարան[62]։ Տարածքը թերահավատներն անվանում են ոչ այլ կերպ, քան «Ալբերտոպոլիս»[13]։
Հասարակական կյանք (1852-1859)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խրախուսելով գիտությանը և նախագահելով գիտական կազմակերպությունները, նա միևնույն ժամանակ հոգացել է անչափահաս հանցագործների համար նոր դպրոցների (ragged schools) և հաստատությունների և աղքատների համար օրինակելի տարածքների ստեղծման մասին, սեփական օրինակով քաջալերել է իր օրինակելի ֆերմայում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելը։
1847 թվականին նա ընտրվել է անգլիական ֆրանկ-մասոնյան օթյակների գրոսմայստեր։ Բացի այդ, նա վերահսկել է շատ տարբեր պաշտոններ, եղել է թագավորության գրեթե բոլոր հիվանդանոցների և բարեգործական հաստատությունների հովանավոր և այլն։ Նա մերժել է անգլիական բանակի գլխավոր հրամանատար դառնալու դուքս Վելլինգթոնի առաջարկությունը[63]։
1852 թվականին էքսցենտրիկ ժլատ Ջոն Քամդեն Նոիլդը Վիկտորիային անսպասելի ժառանգություն է թողել, որն Ալբերտն օգտագործել է Բալմորալի սեփականության իրավունքը ստանալու համար։ Ինչպես միշտ, նա սկսել է բարենորոգման լայնածավալ ծրագիր իրականացնել[64]: Նույն թվականին նա ստացել է Վելինգթոնի դքսի մահից հետո թափուր մնացած մի քանի օֆիսների աշխատանքը, այդ թվում ՝ Թրինիթի հաուսի նավաշինական վարպետի և Նռնակաձիգ պահակազորի գնդապետի պաշտոնը[65]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վելինգթոնի մահից հետո Ալբերտը կարողացել է առաջարկել բանակի արդիականացման կամպանիա սկսել, որի կարիքը վաղուց զգացվում էր[10]։ Մտածելով, որ զինվորականները պատրաստ չէին պատերազմելու, և որ քրիստոնյա ղեկավարություն ունենալն ավելի նախընտրելի է իսլամական ղեկավարությունից, Ալբերտը խորհուրդ է տվել Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև հակամարտությանը դիվանագիտական լուծում տալ։ Պալմերսոնը ավելի ռազմատենչ էր, և գերադասում էր այնպիսի քաղաքականություն, որը կկանխեր հետագա ռուսական էքսպանսիան[66]։ Պալմերսոնը 1853 թվականի դեկտեմբերին մանևրում էր, բայց միևնույն ժամանակ, ռուսական նավատորմը հարձակվում է Սինոպում խարիսխ գցած Օսմանյան նավատորմի վրա։ Լոնդոնյան մամուլը հարձակումը որակել է որպես քրեական ջարդ, և Պալմերսթոնի ժողովրդականությունը աճել է, իսկ Ալբերտինը նվազել[67]։ Երկու շաբաթվա ընթացքում Պալմերսթոնը կրկին նշանակվել է նախարար։ Որպես ժողովրդական ցասում Ռուսաստանի դեմ շարժումը շարունակվել է։ Կեղծ լուրեր են տարածվել, որ Ալբերտը ձերբակալվել է հայրենիքի դավաճանության համար և բանտարկված է Լոնդոնի Թաուերում[24]։
Ղրիմի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1854 թվականի մարտին Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ներքաշվել են Ղրիմի պատերազմի մեջ։ Ալբերտը մշակել էր պատերազմում հաղթելու գլխավոր ծրագիր` Ռուսաստանի տնտեսապես սովահար ժամանակներում Սևաստոպոլի պաշարումը, որը դարձել է Դաշնակիցների ռազմավարությունն այն բանից հետո, երբ ցարը զուտ պաշտպանողական պատերազմ վարելու որոշում էր կայացրել[68]։ Բրիտանիայի սկզբանական լավատեսական տրամադրությունը շուտով անհետացավ, երբ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ բրիտանական զորքերի սպառազինական վիճակը արդեն վատ է և ղեկավարում են անվարժ տարեց գեներալները` օգտագործելով հնացած մարտավարություն և ռազմավարություն։ Հակամարտությունը ձգձգվում էր, քանի որ ինչպես ռուսներն էին վատ պատրաստված, այնպես էլ նրանց հակառակորդները։ Վարչապետ Լորդ Աբերդինը հրաժարական է տվել և Պալմերսթոնը հաջորդել է նրան[69]։ Բանակցային կարգավորումը, ի վերջո, վերջ է դրել պատերազմին Փարիզի պայմանագրով։ Պատերազմի ժամանակ, Ալբերտը կազմակերպել է, որ իր տասնչորսամյա դուստր Վիկտորյան Պրուսական արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմի հետ ամուսնանա, թեև Ալբերտը ամուսնությունը հետաձգել է մինչև Վիկտորյայի տասնյոթը լրանալը։ Ալբերտը հույս ուներ, որ նրա դուստրն ու փեսան ազատականացման ազդեցություն կունենան ընդլայնվող, բայց շատ պահպանողական պրուսական պետության վրա[70]։
Գիտության հովանավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտն աջակցել է բազմաթիվ պետական ուսումնական հաստատությունների։ Հիմնականում դրա հետ կապված հանդիպումների ժամանակ նա խոսում էր դպրոցական կրթության բարելավման անհրաժեշտության մասին[72]։ Նրա ելույթների ժողովածուն հրապարակվել է 1857 թվականին։ Լուսավորության և տեխնիկական առաջընթացի հայտնի կողմնակից լինելով, նա հրավիրվել է գիտական հանդիպումներում ելույթով հանդես գալու։ Հիշարժաններից է, երբ նա որպես նախագահ հանդես է եկել գիտության զարգացման Բրիտանական Ասոցիացիայում (BSA), որը կայացել է Աբերդինում 1859 թվականին[73]։ Գիտության նկատմամբ նրա աջակցությանը եկեղեցին ընդդիմացել է։ Նրա և Պալմերսթոնի ջանքերը ապարդյուն էին, երբ Չարլզ Դարվինին առաջադրեցին ասպետության. տեսակների ծագման մասին նրա հրապարակումից հետո դրան ընդդիմացել է Օքսֆորդի եպիսկոպոսը[74]։
Ընտանիք. դաստիարակության մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտը շարունակել է իրեն նվիրել իր ընտանիքի դաստիարակությանը և արքունիքը կառավարելուն[75]։ Նրա երեխաների դաստիարակ Տիկին Լիթելթոնը նրան համարում էր չափազանց բարի ու համբերատար, և նկարագրել է նրա ընտանեկան խաղերում ներգրավվելու ոգևորությունը[76]։ Ալբերտը խորապես զգացել է իր ավագ դստեր պակասը, երբ նա 1858 թվականի սկզբին իր փեսացուի ամուսնանալուց հետո մեկնել է Պրուսիա[77] և հիասթափություն էապրել, որ իր ավագ որդին` Ուելսի Արքայազնը, այդպես էլ չի արձագանքում այն ինտենսիվ կրթական ծրագրին, որը Ալբերտը նախատեսել էր նրա համար[78]։ Յոթ տարեկանում Ուելսի արքայազնը, ինչպես ակնկալվում էր, ուսուցմամբ կզբաղվի վեց ժամ, ներառյալ օրական մեկ ժամ գերմաներեն և մեկ ժամ ֆրանսերեն[79]։ Երբ Ուելսի Արքայազնը թերանում էր դասերում, Ալբերտը նրան փայտով խփում էր[80]։ Մարմնական պատիժն այն ժամանակ տարածված էր, և ոչ մեկ չէր մտածում դա չափազանց խիստ որակել[81]։ Ալբերտի կենսագիր Ռոջեր Ֆուլֆորդը գրում է, որ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները եղել են բարեկամական, քնքուշ ու նորմալ... ոչ մի ապացույց չկա, ոչ թագավորական արխիվներում ոչ էլ տպագիր մարմիններում, որպեսզի արդարացվի այն համոզվածությունը, որ արքայազնի և նրա ավագ որդու միջև հարաբերություններն այլ էին, քան խորապես քնքուշ»[82]։ Ֆիլիպ Մագնուսը գրել է Ալբերտի ավագ որդու կենսագրականում, որ Ալբերտը «փորձել է իր երեխաներին որպես իրեն հավասար վերաբերվել, և նրանք ընդունակ էին թափանցել նրա կոշտության և կարողությունների մեջ, քանի որ նրանք բնազդով հասկացել էին ոչ միայն այն, որ նա սիրում է նրանց, այլ, որ նա ինքը իրենց ընկերության կարիքն ունի»[83]։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականի օգոստոսին Ալբերտը տառապում էր որովայնի ծանր ցավերից[84]։ 1860 թվականի աշնանը` Կոբուրգ ուղևորության ժամանակ նա մենակ էր չորս ձիերով լծված կառքի մեջ, երբ հանկարծ նրանք դուրս պրծան վերահսկողությունից։ Քանի որ ձիերը շարունակում էին քառատրոփ վազել դեպի երկաթուղային խաչմերուկում շարժվելուն սպասող վագոնը, Ալբերտը կյանքը փրկեց կառքից դուրս թռչելով։ Ձիերից մեկը զոհվեց վագոնի հետ բախումից, և Ալբերտը խիստ ցնցվել էր, չնայած նրա ֆիզիկական վնասվածքները միայն քերծվածքներ ու կապտուկներ էին։ Նա պատմել էր իր եղբորը և ավագ դստերը, որ իրեն թվացել է, թե իր ժամանակը եկել է[85]։
1861 թվականի մարտին մահացել է Քենթի դքսուհին, որը Վիկտորիայի մայրը և Ալբերտի հորաքույրն էր։ Վիկտորիան վշտահար էր։ Ալբերտը ստանձնեց թագուհու պարտականությունների մեծ մասը, չնայած այն հանգամանքին, որ ինքն էլ տառապում էր ստամոքսի քրոնիկ հիվանդությամբ[86]։ Ալբերտի երկու զարմիկները` Պորտուգալիայի թագավոր Պեդրու V-ը և Պորտուգալիայի արքայազն Ֆերդինանդը, մահացել են որովայնային տիֆից[87]։ Ալբերտի վերջին հրապարակային միջոցառումը 1861 թվականի հունիսի 5-ին է եղել, երբ նա նախագահում էր Թագավորական բուսաբանական այգու բացումը[88]։
Որդու խնդիրներով մտահոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսին Վիկտորիան և Ալբերտն այցելել են Կուռաժ ճամբար (իռլանդերեն՝ Campa an Churraigh), Իռլանդիա, որտեղ նրանց որդին` Բերտին, զինվորական ծառայության մեջ էր։ Նոյեմբերին Վիկտորիան և Ալբերտը վերադարձել են Վինձոր, իսկ Ուելսի Արքայազնը կրկին` Քեմբրիջ, որտեղ նա քոլեջի ուսանող էր։ Կուռաժում ծառայակից ընկերները Ուելսի արքայազնին ծանոթացրել էին անբարո վարքի տեր դերասանուհու` իռլանդուհի Նելլի Կլիֆդենի հետ[89]։ Ալբերտը խիստ անհանգիստ էր այդ հանգամանքով։
Առողջական խնդիրների նորություննեի գագաթնակետն էր, երբ Ալբերտը տեղեկացվեց այն մասին, որ ջենթլմենների ակումբներում և արտասահմանյան մամուլում բամաբասանք է տարածվել, որ Ուելսի արքայազնը ևս կապված է Նելլի Կլիֆլենդի հետ[90]։ Ալբերտը և Վիկտորիան սարսափի մեջ էին իրենց որդու անշրջահայացությունից, և վախենում էին շանտաժից, սկանդալից կամ հղիությունից[91]։ Չնայած Ալբերտը հիվանդ էր և ուժասպառ, նա նոյեմբերի 25-ին մեկնեց Քեմբրիջ, տեսնելու Ուելսի արքայազնին[92], որպեսզի քննարկի իր որդու անզգույշ քայլը[48]։ Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Ալբերտը տառապում էր մեջքի և ոտքերի ցավից[93]։
Թրենթի միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրենթի միջադեպի (անգլ.՝ Trent Affair) ժամանակ Ալբերտը լուրջ հիվանդ էր, բայց նրա միջամտությամբ մեղմվել է բրիտանական դիվանագիտական պատասխանը, երբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմի սպառնալիք էր առաջացել, քանի որ Միության ուժերը բրիտանական նավից բռնի հեռացրել էին Համադաշնության բանագնացներին և ձերբակալել[94]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերի 9-ին Ալբերտի բժիշկներից մեկը` Ուիլյամ Ջեները տվել է իր ախտորոշումը` որովայնային տիֆ։ Ալբերտը մահացել է, 1861 թվականի դեկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 10։ 50, Վինձորի ամրոցի Կապույտ սենյակում թագուհու և իր ինը երեխաներից հինգի ներկայությամբ[95]։ Ժամանակին ախտորոշվել էր որովայնային տիֆ, բայց ժամանակակից հեղինակները նշում են, որ Ալբերտը իր մահից առաջ առնվազն երկու տարի հիվանդ էր, որ կարող է վկայել այն մասին, որ մահվան պատճառ են դարձել այնպիսի քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են Քրոնի հիվանդությունը (անգլ.՝ Crohn's disease)[96] երիկամային անբավարարությունը, կամ ստամոքսի քաղցկեղը[97]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագուհու վիշտն անսահման էր, և Ալբերտի նկատմամբ հասարակության նախկին սառնությունը փոխվեց համակրանքի[98]։ Վիկտորյան սգո սև զգեստ հագավ մինչև իր երկարատև կյանքի ավարտը, և հրամայեց, որ իրենց բոլոր տներում Ալբերտի սենյակները պահպանվեն այնպես, ինչպես եղել են նրա կենդանության օրոք. նույնիսկ առավոտյան տաք ջուր էին բերում, իսկ սպիտակեղենը և սրբիչներն ամեն օր փոխվում էին[99]։ Հարուստ տներից շատերում նման պրակտիկան հազվադեպ երևույթ չէր[100]։
Ալբերտի մահից հետո Վիկտորյան թողեց հասարակական կյանքը, և նրա առանձնացումը որոշ չափով թուլացրեց միապետությունը կրկին որպես բարոյական, եթե ոչ` քաղաքական, օրինակելի ազգային ինստիտուտ դարձնելու Ալբերտի ջանքերը[101]։ Ալբերտը ներդրել էր այն սկզբունքը, որ Բրիտանական թագավորական ընտանիքը պետք է վեր լինի քաղաքականությունից[102]։ Օրինակ, նախքան Վիկտորյայի հետ նրա ամուսնանալը, Վիկտորյան աջակցել է վիգերին։ Եվ իր կառավարման սկզբում քսանամյա Վիկտորյան վարչապետ Լորդ Մելբուրնի խորհրդին հետևելով խափանել է սըր Ռոբերտ Պիլի Տորի պահպանողական կառավարության ձևավորմանը, հրաժարվելով ընդունել փոփոխությունները, որ ցանկանում էր կատարել Պիլը թագուհու պալատական տիկնանց շրջանում, որոնք բոլորը վիգերի կանայք էին։ Պիլը Վիկտորյային առաջարկել էր պալատական տիկնանց վերընտրություն կատարել` մի քանի վիգերի կանանց (քսանհինգից` վեցին) փոխարինելով թորիականների կանանցով, որպեսզի նրանց հավատարմության մեջ չեզոքություն ապահովի։ Իսկ երիտասարդ և անփորձ թագուհին պալատական տիկնանց համարում էր իր ընկերուհիները, նաև չէր համակրում Պիլին։ Վիկտորյայի վերաբերմունքը քննադատության է արժանացել և այս իրադարձությունները պատմության մեջ ստացել են Ննջարանային ճգնաժամ (անգլ.՝ Bedchamber Crisis) անվանումը։ Ամուսնությունից հետո Վիկտորյան` «ընդունելով դեմոկրատական տրամադրված արքայազն Ալբերտի խելամիտ խորհուրդը», վիգերի երեք կանանց փոխարինեց թորիականների կանանցով[103][104]։
Ալբերտի մարմինը ժամանակավորապես թաղվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգ մատուռում[105] և նրա մահից մեկ տարի անց նրա մասունքները պահպանության են տրվել Ֆրոգմոր դամբարանին։ Դամբարանն անավարտ է մնացել ընդհուպ մինչև 1871 թվականը[106]։ Սարկոֆագը, որի մեջ վերջնականապես տեղադրվել են և՛ նա, և՛ Թագուհին, Անգլիայում երբևէ արդյունահանված ամենամեծ գրանիտից է փորագրվել[107]։ Չնայած Ալբերտի խնդրանքին, որ նույնիսկ իր խրտվիլակը չպետք է բարձրացվի, բազմաթիվ հասարակական հուշարձաններ են կանգնեցվել երկրում և ամբողջ Բրիտանական կայսրությունում[108]։ Առավել ուշագրավ են Ալբերտ թագավորական սրահը և Ալբետ հուշահամալիրը Լոնդոնում։ Ալբերտի հուշարձաններն այքան շատ էին, որ Չարլզ Դիքենսը ասել է ընկերոջը, որ նա փնտրում է «անհասանելի քարանձավ» նրանցից փախչելու համար[109]։
Արքայազն Ալբերտի պատվին կոչված ամեն տեսակի օբյեկտներ կան` Աֆրիկայում Ալբերտի լճից մինչև Կանադայի Սասկաչևան նահանգում Ալբերտ արքայազն քաղաքը, Արվեստների թագավորական ընկերությունը (RSA) Ալբերտ մեդալով է պարգևատրում արվեստագետներին։ Բրիտանական բանակի չորս զորագնդեր նրա անունով են կոչվել` 11-րդ հուսարական գունդը, Արքայազն Ալբերտի թեթև հետևակային գունդը, Արքայազն Ալբերտի անձնական Լեստերշիրի գնդի յոմենների հեծելազորը, և Կոնսորտ արքայազնի անձնական մոտոհրաձգային բրիգադը։ Նա և Վիկտորիա թագուհին զգալի հետաքրքրություն են դրսևորել Համփշիրի կոմսությունում 1850-ական թվականներին Օլդերշոտի` որպես կայազորային քաղաք ստեղծման և զարգացման նկատմամբ։ Նրանք այնտեղ մի փայտե թագավորական տաղավար ունեին կառուցած, որտեղ նրանք հաճախ մնում էին, երբ այցելում էին բանակի հաշվետվություններին[110]։ Ալբերտը Օլդերշոտում ստեղծել և համալրել է Կոնսորտ արքայազնի գրադարան, որն առ այսօր գոյություն ունի[111]։
Նրա մահից հետո հրապարակված կենսագրությունները, որպես կանոն, լի են գովեստներով։ Թեոդոր Մարտինի հինգ հատորով մագնում օպուսը (գլուխգործոցը) պատվիրված է եղել և վերահսկվել է Վիկտորիա թագուհու կողմից, և այդ ազդեցությունը դրսևորվում է նրա էջերում։ Այնուամենայնիվ, սա ճշգրիտ և սպառիչ հաշվետվություն է[112]։ Լիթոն Սթրեչիի Թագուհի Վիկտորիա (1921) ավելի քննադատական է, բայց նրա արժեքը նսեմացվել է, մասնավորապես, քսաներորդ դարի կեսի կենսագիրների կողմից, ինչպիսիք են Հեկտոր Բոլիտոն ու Ռոջեր Ֆուլֆորդը, ում (ի տարբերություն Սթրեչիի) հասանելի էին Վիկտորիայի օրագրերը և նամակները[113]։ Արքայազն Ալբերտի մասին հայտնի առասպելները, օրինակ այն մասին, որ նա է ներդրել տոնածառի ավանդույթը մեծ Բրիտանիայում, հետազոտողների կողմից հերքվել են[114]։ Վերջին կենսագիրները, ինչպես օրինակ, Սթենլի Վայնթրաուբն, Ալբերտին ներկայացնում է որպես վեպի ողբերգական կերպար, ով շատ վաղ է մահացել և ում ողբում է սիրելին ողջ կյանքի ընթացքում[48]։
Տիտղոսներ, կոչումներ, պարգևներ ու զինանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1819 թվականի օգոստոսի 26-1826 նոյեմբերի 12. Ձերդ Նորին Գերազանցություն արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդի, Սաքսոնիայի դուքս
- 1826 թվականի նոյեմբերի 12-1840 փետրվարի 6. Ձերդ Նորին Գերազանցություն արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթայի, Սաքսոնիայի դուքս
- 1840 թվականի փետրվարի 6-1857 հունիսի 25. Ձերդ Թագավորական Գերազանցություն արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Հոթայի, Սաքսոնիայի դուքս[26]
- 1857 թվականի հունիսի 25-1861 դեկտեմբերի 14. Ձերդ Թագավորական Գերազանցություն Կոնսորտ արքայազն[33]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական Կայսրություն
- KG. Կապիչի ասպես, դեկտեմբերի 16-ին 1839[115]
- KT. Տատասկափշի ասպետ[116]
- KP. Սուրբ Պատրիկի ասպետ
- GCB. Լոգանքի շքանշան
- KSI. Հնդկաստանի Աստղի ասպետ, հունիսի 25-ին 1861 թվական[119]
- GCMG. Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգի Մեծ Խաչի Ասպետ շքանշան
Օտարերկրյա
- Ասպետ Ոսկե Գեղմի ասպետ շքանշան, ապրիլի 27-ին 1841 թվական[120]
- Փղի ասպետ հունվարի 10-ին 1843 թվական[121]
- Սերաֆիմի ասպետ, փետրվարի 1856 թվական[122]։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականին Վիկտորիայի հետ ամուսնությունից հետո Արքայազն Ալբերտը ստացել է անձնական Զինանշանի գրանտ։ Նրա զինանշանը, լինելով Միացյալ Թագավորության արքայական զինանշանը, տարբերվել է կենտրոնի կարմիր խաչի սպիտակ եռակետ պիտակով, քառատված` Սաքսոնիայի տոհմական զինանշանով[26][123]։ Նրանք զարդարված են. 1-ին և 4-րդ քառորդները Թագավորական զինանշանն է, վերևի լեյբլը արծաթագույն է, երեք մասերից է, կենտրոնում կարմիր խաչ է, 2-րդ և 3-րդ քառորդները ոսկեգույն և սև տասը շերտերով կանաչ ծաղկած ժապավենով անկյունային հատումով"[124]։ Զինանշանը սովորական չէ, Չարլզ Բուտելը այն նակարագրել է որպես «տարբեր զինանշանների քառատման եզակի օրինակ է, [որոնք] հերալդիկայի կանոններին համապատասխան չեն, և դա արդեն ինքնին հերալդիկ հակասություն է»[125]։ Մինչև ամուսնությունն Ալբերտը օգտագործել է իր հոր զինանշանն առանց փոփոխության, ըստ գերմանական ավանդույթի։
Ալբերտի Կապիչի տաղավարի ցուցանակը (Garter stall plate) ցուցադրում է իր զինանշանը, որը պսակված է արքայական թագով, Սաքսեն Կոբուրգ Գոթայի Տան վեց ցցունքով. ձախից աջ.
- «ցլի գլուխ է, որի դեմքը կարմիրով է զինված և արծաթագույնով օղակված է, ոսկեգույն թագով, գլխաերիզը կարմիր և արծաթագույն շախմատաձև»` Մարկ կոմսության համար
- «ոսկեգույնով երիզված ապարոշ, որից դուրս են գալիս գոմեշի երկու եղջյուրներ` արծաթե ելուստներով, որոնց արտաքին եզրերին ամրակցված են հինգ ճյուղերի գոտիներ` յուրաքանչյուրը լորենու ծառի երեք կանաչ տերևներով». Թյուրինգիայի համար
- «ոսկեգույն երիզված ապարոշ, որից դուրս է գալիս Սաքսոնիայի զինանշանով բրգանման գլխարկ, վերևում ինչպես պատշաճ է` ոսկեգույն թագ` սիրամարգի փետուրներներով». Սաքսոնիայի դքսություն
- «կիսադեմով թեքված մորուքավոր տղամարդ, որի ուսերից ներքև հագուստը արծաթե և կարմիր ուղղահայաց գծավոր (paly) է, սուր ցից եռանկյուն դիադեման համանման ուղղահայաց գծավոր է` պալի, որի ծայրին սիրամարգի երեք փետուր է». Մեիսենի համար
- «կիսադեմով անգղ, որը ներկայացված է ոսկեգույն, սև թևածող թևերով, օձիքը և լեզուն կարմիր». Յուլիխ քաղաքի համար
- «ոսկեգույն երիզված ապարոշից բարձրանում է սիրամարգի փետուրներից փետրափունջ» Բերգի համար[124]։
Վահանապահներն են թագակիր առյուծը և միաեղջյուրը (ինչպես թագավորական զինանշանում), որոնց ուսերին լեյբլ է, ինչպես զինանշաններ։ Ալբերտի անձնական նշանաբանը գերմաներեն Треу und Fest (հավատարիմ և համոզված)[124]։ Այս կարգախոսն էր նաև օգտագործում Արքայազն Ալբերտի անձնական 11-րդ Հուսարական գունդը։
Ալբերտի արական գծի բոլոր ժառանգները իրավունք ունեն Սաքսոնիայի զինանշանի Հերալդիկ վահանիկ (Inescutcheon) տեղադրել իրենց զինանշանի կենտրոնում։ Վահանիկը տեղադրվել է, ինչպես Բոութելն է գրում, ինչպես «զինանշանի վահան (escutcheon), [որը] չի ներկայացնում ո՛չ հերալդիկայի իրական պատմական ոգին, ոչ էլ գործնական կիրառումը»[126]։ Սակայն, 1917 թվականին, Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ջորջ V թագավորը հրաժարվեց թագավորական ընտանիքի գերմանական արմատների հերալդիկ հիշատակումից, և Սաքսոնիայի վահանը հանվեց։
Զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Ծնունդ | Մահ | Ծանոթագրություններ[127] |
---|---|---|---|---|
Արքայադուստր Վիկտորյա հետագայում Գերմանիայի կայսրուհի և Պրուսիայի Թագուհի | 1840 Նոյեմբերի 21 |
1901 Օգոստոսի 5 |
1858 թվականին ամուսնացել է թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկի հետ, ավելի ուշ Ֆրիդրիխ III, Գերմանիայի կայսր ունեցել է ութ երեխա | |
Արքայազն Ալբերտ Էդուարդ, Ուելսի Արքայազն, ավելի ուշ Էդուարդ VII | 1841 Նոյեմբերի 9 |
1910 Մայիսի 6 |
1863 թվականին ամուսնացել է Դանիայի Արքայադուստր Ալեքսանդրայի հետ, ավելի ուշ Ուելսի արքայադուստր ունեցել է վեց երեխա | |
Արքայադուստր Ալիսա, ավելի ուշ Հեսսեն Դարմշտադտի Մեծ արքայադուստր | 1843 Ապրիլի 25 |
1878 Դեկտեմբերի 14 |
1862 թվականին ամուսնացել է Արքայազն Լուիի հետ, ավելի ուշ Լյուդվիգ IV, Հեսսեն Դարմշտադտի Մեծ դուքս ունեցել է յոթ երեխա` երկու որդի և հինգ դուստր այդ թվում` Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրան | |
Արքայազն Ալֆրեդ, Էդինբուրգի դուքս, ավելի ուշ Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս | 1844 Օգոստոսի 6 |
1900 Հուլիսի 30 |
1874 թվականին ամուսնացել է Ռուսաստանի Ալեքսանդր II կայսրի ավագ դուստր Մեծ Արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնայի հետ, ավելի ուշ` Էդինբուրգի և Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսուհի ունեցել է հինգ երեխա և ևս մեկը մեռելածին | |
Արքայադուստր Ելենա | 1846 Մայիսի 25 |
1923 Հունիսի 9 |
1866 թվականին ամուսնացել է արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշթայն ունեցել է հինգ երեխա | |
Արքայադուստր Լուիզա | 1848 Մարտի 18 |
1939 Դեկտեմբերի 3 |
1871 թվականին ամուսնացել է Ջոն Քեմփբել, Լորնի Մարկիզի հետ, ավելի ուշ Արգայլի 9-րդ դուքս երեխաներ չի ունեցել | |
Արթուր Կոննաուտի և Ստրատերնի դուքս | 1850 Մայիսի 1 |
1942 Հունվարի 16 |
1879 թվականին ամուսնացել է արքայադուստր Լուիզա Մարգարիտա Պրուսիացու հետ ունեցել է երեք երեխա | |
Լեոպոլդ, Ալբայի դուքս | 1853 Ապրիլի 7 |
1884 Մարտի 28 |
1882 թվականին ամուսնացել է արքայադուստր Ելենա Վալդեկ Պիրմոնտցու հետ ունեցել է երկու երեխա | |
Արքայադուստր Բեատրիս | 1857 Ապրիլի 14 |
1944 Հոկտեմբերի 26 |
1885 թվականին ամուսնացել է Արքայազն Հենրի Բատենբերգ ունեցել է չորս երեխա |
Վիկտորյա թագուհու և Արքայազն Ալբերտի 42 թոռներից չորսը դարձել են միապետեր.
- Միացյալ Թագավորություն - Գեորգ V
- Գերմիանիայի կայսր Վիլհելմ II
- Էռնեստ Լուի, Հեսսենի և Հռենոսյան միության Մեծ դուքս
- Կարլ Էդուարդ, Սաքսեն Կոբուրգ Գոթա պետության դուքս, որը զրկվել է բոլոր կոչումներից Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմում պայքարելու համար,
և հինգ կոնսորտ միապետեր.
- Նորվեգիա - Մոդ
- Հունաստան - Սոֆյա
- Իսպանիա - Վիկտորյա Եվգենյա
- Ռումինիա - Մարիա Ռումինացի
- Ռուսաստան - կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնա։
Ալբերտի սերունդներից շատերը Եվրոպայի թագավորական և ազնվական ընտանիքների անդամներ են։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիկտորյա և Ալբերտ» (2001) - անգլո-ամերիկյան սերիալ[1](անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երիտասարդ Վիկտորյա» (անգլ.՝ The Young Victoria) (2009) - անգլո-ամերիկյան գեղարվեստական ֆիլմ «Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում։ Ֆիլմի կարգախոսը. «Նա ղեկավարում էր միլիոնավոր մարդկանց, բայց նրա սիրտը պատկանում էր մեկ մարդու»: Ֆիլմում Ալբերտը, որի դերը խաղում է Ռուփերթ Ֆրիենդը, հերոսական կերպար է։ Ֆիքշն բնույթի 1840 թվականի նկարահանումներում նա գնդակի հարված է ստացել, որը չի եղել իրական կյանքում[128][129]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 The London Gazette 19821 (բրիտ․ անգլ.) — Iss. 19821. — P. 241.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Albert van Saksen-Coburg en Gotha (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
- ↑ Union List of Artist Names — 2018.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 8.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Hobhouse, 1983
- ↑ Weintraub, 1997, էջ 20
- ↑ Weintraub, 1997, էջ 21
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Ames, 1968
- ↑ e.g. Montgomery-Massingberd 1977, էջեր. 259–273.
- ↑ Weintraub, 1997, էջեր 25–28
- ↑ Weintraub, 1997, էջեր 40–41
- ↑ Hobhouse, 1983, էջ 16
- ↑ Weintraub, 1997, էջեր 60–62
- ↑ Weintraub, 1997, էջեր 43–49
- ↑ Victoria quoted in Weintraub 1997, էջ. 49 .
- ↑ Weintraub, 1997, էջ 51
- ↑ Weintraub, 1997, էջեր 53, 58, 64, 65
- ↑ Weintraub, 1997, էջ 62
- ↑ 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 24,12 Fulford, 1949
- ↑ London Gazette, 14 February 1840
- ↑ 26,0 26,1 26,2 London Gazette, 7 February 1840
- ↑ Fulford, 1949, էջ 45
- ↑ Weintraub, 1997, էջ 88
- ↑ Abecasis-Phillips, 2004
- ↑ Murphy, 2001, էջեր 28–31
- ↑ Weintraub, 1997, էջեր 8–9, 89
- ↑ Quoted in Jagow 1938, էջ. 37.
- ↑ 33,0 33,1 London Gazette, 26 June 1857
- ↑ Albert to William von Lowenstein, May 1840, quoted in Hobhouse 1983, էջ. 26.
- ↑ Կամ ավելի ճիշտ «Տիկին Ուղեկցուհի»
- ↑ Fulford, 1949, էջեր 59–74
- ↑ Weintraub, 1997, էջեր 102–105
- ↑ Weintraub, 1997, էջեր 106–107
- ↑ Weintraub, 1997, էջ 107
- ↑ Hobhouse, 1983, էջ 28
- ↑ Fulford, 1949, էջեր 73–74
- ↑ «Political Parties and Election Results».
- ↑ «The Great Fire of 1834». UK Parliament պաշտոնական կայք.
- ↑ Ames 1968, էջեր. 132–146, 200–222 ; Hobhouse 1983, էջեր. 70–78.
- ↑ Cust, 1907, էջեր 162–170
- ↑ Weintraub, 1997, էջեր 134–135
- ↑ Hobhouse, 1983, էջեր 127, 131
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 48,4 Weintraub, 2004
- ↑ Fulford, 1949, էջ 116
- ↑ Hobhouse, 1983, էջեր 36–37
- ↑ Fulford, 1949, էջ 118
- ↑ Greville's diary volume V, p. 257 quoted in Fulford 1949, էջ. 117.
- ↑ Weintraub, 1997, էջեր 189–191
- ↑ Weintraub, 1997, էջեր 193, 212, 214, 203, 206
- ↑ Թագուհու արձակուրդների օրագրից քաղվածքները հրապարակվել են 1868 թվականին որպես Թերթեր օրագրից Մեր կյանքի մասին լեռներում
- ↑ Weintraub, 1997, էջեր 192–201
- ↑ Ելույթի տեքստը լայնորեն վերատպվել է
- ↑ Fulford, 1949, էջեր 219–220
- ↑ e.g.
- ↑ Fulford, 1949, էջ 220
- ↑ Fulford, 1949, էջեր 217–222
- ↑ Hobhouse, 1983, էջ 110
- ↑ _герцог_саксонский ЭСБЕ/Альберт, герцог саксонский
- ↑ Hobhouse, 1983, էջ 145
- ↑ Weintraub, 1997, էջեր 270–274, 281–282
- ↑ e.g.
- ↑ Weintraub, 1997, էջեր 288–293
- ↑ Stewart, 2012, էջեր 153–154
- ↑ Weintraub, 1997, էջեր 303–322, 328
- ↑ Weintraub, 1997, էջեր 326, 330
- ↑ Finestone, 1981, էջ 36
- ↑ Hobhouse, 1983, էջ 63
- ↑ {{{1}}}
- ↑ Weintraub, 1997, էջ 232
- ↑ Fulford 1949, էջեր. 71–105; Hobhouse 1983, էջեր. 26–43.
- ↑ Լեդի Լիթելթոնի օրագրից մեջբերումFulford 1949, էջ. 95 և նրա նամակագրությունից մեջբերումHobhouse 1983, էջ. 29.
- ↑ Fulford 1949, էջ. 252; Weintraub 1997, էջ. 355 .
- ↑ Fulford 1949, էջեր. 253–257; Weintraub 1997, էջ. 367 .
- ↑ Fulford, 1949, էջ 255
- ↑ Diary of Sir James Clark quoted in Fulford 1949, էջ. 256.
- ↑ Fulford, 1949, էջ 260
- ↑ Fulford, 1949, էջեր 261–262
- ↑ (1964) King Edward VII, pp. 19–20, quoted in Hobhouse 1983, էջեր. 28–29.
- ↑ Stewart, 2012, էջ 182
- ↑ Weintraub, 1997, էջեր 392–393
- ↑ Hobhouse 1983, էջեր. 150–151, Weintraub 1997, էջ. 401 .
- ↑ Weintraub, 1997, էջ 405
- ↑ Stewart, 2012, էջ 198
- ↑ Weintraub, 1997, էջ 404
- ↑ Hobhouse 1983, էջ. 152; Weintraub 1997, էջ. 406 .
- ↑ Weintraub, 1997, էջ 406
- ↑ Hobhouse 1983, էջ. 154; Fulford 1949, էջ. 266.
- ↑ Stewart, 2012, էջ 203
- ↑ Hobhouse 1983, էջեր. 154–155; Martin 1874–80, էջեր. 418–426, vol. V
- ↑ Darby & Smith 1983, էջ. 3, Hobhouse 1983, էջ. 156 և Weintraub 1997, էջեր. 425–431 .
- ↑ Paulley, J.W. (1993). «The death of Albert Prince Consort: the case against typhoid fever». QJM. 86 (12): 837–841. PMID 8108541.
- ↑ e.g.
- ↑ Darby & Smith 1983, էջ. 1, Hobhouse 1983, էջ. 158, Weintraub 1997, էջ. 436 .
- ↑ Darby & Smith 1983, էջեր. 1–4; Weintraub 1997, էջ. 436 .
- ↑ Weintraub, 1997, էջ 438
- ↑ Weintraub, 1997, էջեր 441–443
- ↑ Fulford 1949, էջեր. 57–58, 276, Hobhouse 1983, էջեր. viii, 39.
- ↑ Rappaport, Helen (2003). Queen Victoria: A Biographical Companion. Santa Barbara, California: ABC-CLIO. pp. 62–64. ISBN 1851093559.
- ↑ Fulford 1949, էջ. 67; Hobhouse 1983, էջ. 34.
- ↑ Darby & Smith 1983, էջ. 21; Hobhouse 1983, էջ. 158
- ↑ Darby & Smith 1983, էջ. 28; Hobhouse 1983, էջ. 162.
- ↑ Darby, Smith, էջ 25
- ↑ Darby, Smith, էջեր 2, 6, 58–84
- ↑ Charles Dickens to John Leech, quoted in Darby & Smith 1983, էջ. 102 and Hobhouse 1983, էջ. 169.
- ↑ Hobhouse, 1983, էջեր 48–49
- ↑ Hobhouse, 1983, էջ 53
- ↑ Fulford, 1949, էջեր ix–x
- ↑ e.g.
- ↑ Armstrong, 2008
- ↑ Weir, 1996, էջ 305
- ↑ Burke's Peerage & Baronetage, 1921, p. 3.
- ↑ Nicolas, Sir Nicholas Harris (1842). History of the Orders of Knighthood of the British Empire; of the Order of the Guelphs and of the Medals, Clasps, and Crosses Conferred for the Naval and Military Services. Vol. 3. London: John Hunter. էջ 190. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ The London Gazette no. 20737. p. 1950. 25 May 1847.
- ↑ The London Gazette no. 22523. p. 2622. 25 June 1861
- ↑ «Badge of the Order of the Golden Fleece». Royal Collection. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Jørgen Pedersen (2009). Riddere af Elefantordenen, 1559–2009 (դանիերեն). Syddansk Universitetsforlag. էջ 470. ISBN 978-87-7674-434-2.
- ↑ The London Gazette. no. 21851. p. 624. 19 February 1856.
- ↑ Louda, Maclagan, էջ 30, 32
- ↑ 124,0 124,1 124,2 Pinches, Pinches, էջեր 329, 241, 309–310
- ↑ Boutell, Aveling, էջ 285
- ↑ Boutell, 1863, էջ 256
- ↑ Weir, 1996, էջեր 306–321
- ↑ Jurgensen, 2009
- ↑ Knight, 2009
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- , ISBN 3-598-21422-7։Abecasis-Phillips, John (2004). "Prince Albert and the Church – Royal versus Papal Supremacy in the Hampden Controversy". In Davis, John. Prinz Albert – Ein Wettiner in Großbritannien / Prince Albert – A Wettin in Great Britain. Munich: de Gruyter. pp. 95–110. ISBN 3-598-21422-7
- Ames, Winslow (1968). Prince Albert and Victorian Taste. London: Chapman and Hall.
- Armstrong, Neil (2008). «England and German Christmas Festlichkeit, c.1800–1914». German History. 26 (4): 486–503. doi:10.1093/gerhis/ghn047.England and German Christmas Festlichkeit, c.1800–1914.
- Aveling, S. T.; Boutell, Charles (1890). Ancient and Modern: Including Boutell's Heraldry. (2nd ed.). London and New York: Frederick Warne & Co. isbn=1-146-28954-5
- Cust, Lionel (1907). «The Royal Collection of Pictures». The Cornhill Magazine, New Series. XXII: 162–170.
- Darby, Elizabeth; Smith, Nicola (1983). The Cult of the Prince Consort. New Haven and London: Yale University Press. ISBN 0-300-03015-0.
- Finestone, Jeffrey (1981). The Last Courts of Europe. London: The Vendome Press. ISBN 0-86565-015-2.
- Fulford, Roger (1949). The Prince Consort. London: Macmillan Publishers.
- Hobhouse, Hermione (1983). Prince Albert: His Life and Work. London: Hamish Hamilton. ISBN 0-241-11142-0.
- Jagow, Kurt, ed. (1938). The Letters of the Prince Consort, 1831–61. London: John Murray.
- Jurgensen, John (2009 թ․ դեկտեմբերի 4). «Victorian Romance: When the dour queen was young and in love». Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- Knight, Chris (2009 թ․ դեկտեմբերի 17). «A Duchess, a reader and a man named Alistair». National Post. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
- № 19821 էջ 241 , The London Gazette 7 February 1840
- №19826 էջ 302, The London Gazette 14 February 1840
- № 22015 էջ 2195, The London Gazette, 26 June 1857
- Louda, Jiří; Maclagan, Michael (1999) [1981]. Lines of Succession: Heraldry of the Royal Families of Europe (2nd ed.). London: Little, Brown. ISBN 978-0-316-84820-6.
- Martin, Theodore (1874–80). The Life of H. R. H. the Prince Consort. 5 volumes, authorised by Queen Victoria.
- Montgomery-Massingberd, Hugh, ed. (1977). Burke's Royal Families of the World (1st ed.). London: Burke's Peerage. ISBN 0-85011-023-8.
- Pinches, John Harvey; Pinches, Rosemary (1974). Heraldry Today: The Royal Heraldry of England. Slough, Buckinghamshire: Hollen Street Press. ISBN 0-900455-25-X.
- Stewart, Jules (2012). Albert: A Life. London; New York: I.B. Tauris. ISBN 978-1-84885-977-7. OCLC 760284773.
- Weintraub, Stanley (2004 թ․ սեպտեմբեր). «Albert [Prince Albert of Saxe-Coburg and Gotha] (1819–1861)». Oxford Dictionary of National Biography (online, January 2008 ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/274.
- Weir, Alison (1996). Britain's Royal Families: The Complete Genealogy (Revised ed.). London: Random House. ISBN 0-7126-7448-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Albert (1819-1861) Prince Consort of Queen Victoria. Արխիվացված 2018-07-14 Wayback Machine UK National Archives ID
- Portraits of Prince Albert of Saxe-Coburg-Gotha. Ազգային պատկերասրահը, Լոնդոնում
- 1911 Encyclopædia Britannica/Albert (prince consort). pages=495–496 (անգլ.)
- Արքայազն Ալբերտ (1819-1861), Բի-բի-սի Պատմություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի» հոդվածին։ |
|
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1861 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Սուրբ Պատրիկի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- CS1: abbreviated year range
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Մեծ Բրիտանիայի կոնսորտներ
- Միապետների որդիներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Վիկտորյական դարաշրջան
- Վինձորներ