Ալբերտ Ասլյան
Արտաքին տեսք
Ալբերտ Ասլյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1922[1] |
Ծննդավայր | Ալավերդի[1] |
Վախճանվել է | օգոստոսի 23, 2003 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պլակատ[1] |
Պարգևներ |
Ալբերտ Արտեմի Ասլյան (հոկտեմբերի 5, 1922[1], Ալավերդի[1] - օգոստոսի 23, 2003, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1973-1983 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության պատկերազարդման բաժնի վարիչը։ Ստեղծագործել է պլակատի ժանրում։ Գործերից են՝
- «Խաղաղության և բարեկամության համար» (1957)
- «Ո'չ» (1958)
- «Այդ մենք ենք» (1959)
- «Անցյալը չի մոռացվի» (1962)
- «Հաղթանակի արցունքները» (1985 թվական, եռանկար)
1959 թվականին Բեռլինում արժանացել է «Խաղաղություն աշխարհին» ցուցահանդեսի հատուկ դիպլոմի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 565)։ |