Ազատության կղզի
Ազատության կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի, մշակութային ժառանգության օբյեկտ և Համաշխարհային ժառանգություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Վարչատարածքային միավոր | Նյու Յորք շրջան[2] |
Մակերես | 5,95 հեկտար[3] |
Բնակչություն | 0 մարդ |
Ազատության կղզի (անգլ.՝ Liberty Island), դաշնային սեփականություն հանդիսացող կղզի Նյու Յորքի ծովածոցում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավելի շատ հայտնի է որպես Ազատության արձանի գտնվելու վայր։ Կղզին Նյու Յորք քաղաքի Մանհեթեն համայնքի էքսկլավ է, որը շրջապատված է Ջերսի Սիթի, Նյու Ջերսիի ջրերով։ Երկար ժամանակ հայտնի լինելով որպես Բեդլոուի կղզի, վերանվանվել է «Liberty Island» Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի 1956 թվականի գործով։ 1937 թվականին նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի նախագահական թիվ 2250 հայտարարության հիման վրա այն դարձել է Ազատության արձանի հուշարձանի մասը, և 1966 թվականին[4] գրանցվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ ցանկում որպես Ազատության արձանի մի մաս[5]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մարդահամարի Բյուրոյի տվյալների կղզին զբաղեցնում է 59,558 քառակուսի կիլոմետր կամ 14.717 ակր տարածք և հանդիսանում է ֆեդերալ կառավարության սեփականությունը։ Նյու Յորքի և Նյու Ջերսիի դաշնագրի համաձայն կղզին ղեկավարում է Նյու Յորքը, իսկ հարկերը գնում են Նյու Ջերսի։ Ազատության կղզին տեղակայված է Վերին Նյու Յորքի Ծովածոցում` շրջապատված Ջերսի Սիթի, Նյու Ջերսիի ջրերով և Հուդզոն շրջան (Նյու Ջերսի)ով։ Ազատության կղզին այն կղզիներից մեկն է, որը Նյու Յորքի Մանհեթենի վարչական միավորների (բորո) մասն է կազմում[6][7][8]։ Կղզին շահագործվում է Ազգային պարկի ծառայության կողմից և սկսած Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից շուրջօրյա հսկողության տակ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային պարեկների կողմից։ Ազատության կղզին գտնվում է Ազատության կղզու զբոսայգուց 610 մետր արևելք, որը տեղակայված է Ջերսի Սիթի, Նյու Ջերսիում և կանոնադրությամբ Բեթերի զբոսայգուց 1.58 մղոն (2.6 կիլոմետր) հարավ-արևմուտք։ Հանրային մուտքը թույլատրվում է նշված երկու զբոսայգիներից մեկնող լաստանավերով, որոնք ծառայում են ազգային հուշարձանին, ինչպես նաև կանգ են առնում Էլլիս կղզում[9]։ Հորնբլաուեր կազմակերպությունը իրականացնում է բացառիկ լաստանավային ծառայություններ դեպի Ազատության կղզի։
Պատմութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Ոստրե կղզի
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարում Հուդզոն (գետ)ի էստուարի Եվրոպական գաղութացման ժամանակ, Վերին Նյու Յորքի Ծովածոցի արևմտյան մասը լի էր ոստրերով, որոնք կազմում էին Դելավարների (մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ այդ ժամանակ) ապրուստի հիմնական աղբյուրը։ Որոշ կղզիներ լիովին ընկղմված չէին բարձր մակընթացության մեջ։ Նրանցից երեքին (Ազատություն, Էլլիս և Բլեք Թոմ) տրվեց «Ոստրե Կղզիներ» անվանումը` Նոր Նիդերլանդների բնակիչների կողմից։ Գրեթե երեք դար ոստրերի պաշարը մնում էր սննդի հիմնական աղբյուր տեղացիների համար[10]։
Բեդլոուի կղզի
[խմբագրել | խմբագրել կոդը]1664 թվականին Նիդերլանդների կողմից Բրիտանացիներին Ֆորթ Ամստերդամի հանձնումից հետո, անգլիացի կառավարիչ Ռիչարդ Նիքոլսը կղզին նվիրեց կապիտան Ռոբերտ Նեդհամին։ Այնուհետև այն վաճառվեց Իսահակ Բեդլոուին դեկտեմբերի 23-ին, 1667 թվականին։ Կղզին պահպանվել է նրա գույքի հետ միասին մինչ այն վաճառվել է Նյու Յորքի վաճառականներ Ադոլֆ ֆիլիպսին և Հենրի Լեյնին 5 շիլինգով։ Նրանց սեփականատիրության ընթացքում կղզին ժամանակավորապես բռնագրավվել է Նյու Յորք քաղաքի կողմից, որն էլ հաստատել է այնտեղ կարանտինային կայան` բնական ծաղիկ սուր վարակիչ վիրուսային հիվանդության պատճառով[11][12][13][14]։
1746 թվականին Արչիբալդ Քեննեդին ձեռք է բերել կղզին և այնտեղ հիմնել է ամառային նստավայր[15]։ 1756 թվականին Քեննեդին նորից թույլատրեց կղզին օգտագործել որպես կարանտինային կայան, իսկ 1758 թվականի փետրվրարի 18-ին Նյու Յորք քաղաքի կազմակերպությունը գնեց կղզին £1,000 որպես ժանտախտավորների բարաք։ Բրիտանական զորքերը գրավեցին Նյու Յորքի նավահանգիստը, երբ սկսեց Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում։ Այդ ժամանակ կղզին օգտագործվում էր Թորիի գաղթականներին ապաստանելու համար, բայց 1776 թվականի ապրիլի 2-ին կղզու վրա կառուցված բոլոր կառույցները ամբողջովին այրվեցին[16]։
Ֆորթ Վուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1800 թվականի փետրվարի 15-ին Նյու Յորք (նահանգ)ի օրենսդիր մարմինը կղզին զիջեց ֆեդերալ իշխանությանը` այնտեղ պաշտպանական բերդ կառուցելու համար։ 11 գագաթ ունեցող աստղաձև բերդի շինարարությունը սկսվեց 1806 թվականին և ավարտվեց 1811 թվականին։ Անգլո-ամերիկյան պատերազմից հետո Բաստիոնային ամրությունների համակարգով կառուցված աստղաձև ամրությունը կոչվեց Ֆորթ Վուդ` ի պատիվ Էլիզեր Դերբի Վուդի (անգլ.՝ Eleazer Derby Wood), ով սպանվել էր 1813 թվականի Էրի բերդի պաշարման ժամանակ։ Այդ ժամանակ այն օգտագործվեց որպես Ազատության արձանի գլխավոր հիմք, որն էլ նվիրվել էր Ֆրանսիայի կողմից 1876-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ։ Այն դարձավ Ազատության արձանի հիմքի մի մասը, երբ առաջին անգամ արձանի քանդակագործը տեսավ կղզին։
Ազատության արձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը, որի լրիվ անունն է Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը (անգլ.՝ Liberty Enlightening the World) Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի հարյուրամյակի առթիվ։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը լիազորություն կտա ԱՄՆ-ի նախագահին ընդունել արձանը և որ Պատերազմական վարչությունը կհեշատացնի նրա շինարարությունն ու շնորհանդեսը[17]։ Արձանի շինարարությունը ավարտին է հասցվել Ֆրանսիայում 1884 թվականի հուլիսին։ Անկյունաքարը տեղադրվել է 1884 թվականի օգոստոսի 5-ին և որոշ ֆինանսական խնդիրների պատճառով պատվանդանի տեղադրումն ավարտվել է 1886 թվականի ապրիլի 22-ին։ Արձանը ժամանել է Նյու Յորքի նավահանգիստ 1885 թվականի հունիսի 17-ին` ֆրանսիական ֆրեգատ արագընթաց հածանավի տախտակամածին[18], այնուհետև 11 ամիս պահվել է մինչև պատվանդանի ավարտը։ Պատվանդանի տեղադրումից հետո արձանը հավաքվել է չորս ամիսների ընթացքում։ 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Ազատության արձանը բացվել է նախագահ Գրովեր Կլիվլանդի կողմից։ Ազատության արձան անունը պաշտոնապես հաստատվել է Կոնգրեսի կողմից 1956 թվականին։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվել է Ազատության արձանի նոր թանգարանի կառուցումը։ Նոր 70 միլիոն դոլար արժողությամբ, 26,000 քառակուսի ոտնաչափ տարածքով թանգարանը պետք է տեղավորի կղզու բոլոր այցելուներին` 2019 թվականին բացվելուց հետո, ի տարբերություն ներկայիս թանգարանի, որտեղ կարող են այցելել կղզու զբոսաշրջիկների միայն 20 %-ը[19]։ Օրիգինալ ջահը պետք է տեղադրվի այստեղ, և բացի արձանի շինարարության և պատմության վերաբերյալ ցուցադրություններից, լինելու է թատրոն, որտեղ այցելուները կարող են դիտել արձանի օդային տեսարանը[20]։
Թեև Ազատության կղզին անբնակ է, ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական հետազոտության, այն համարվում է Նյու Յորքի 8-րդ կոնգրեսական թաղամասը[21]։ Ե՛վ Նյու Յորք քաղաքը, և՛ Նյու Ջերսին կղզուն հատկացրել են տեղային համարներ։ Ազատության և Էլլիս կղզիների կոմունալ ծառայությունները` ներառյալ Էլեկտրականություն, ջուր և կոյուղի, մատակարարվում են Նյու Ջերսիի կողմից։ Փոստը առաքվում է Բեթերի զբոսայգուց[22]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բեթերի զբոսայգին
-
Գուստավ Էյֆելի արձանը Ազատության կղզում
-
Էլլիս և Ազատության կղզիները համաշխարհային առևտրի կենտրոնից,2000 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 Geographic Names Information System
- ↑ World Heritage List: Statue of Liberty — UNESCO.
- ↑ "Early History of Bedloe's Island". Statue of Liberty Historical Handbook. National Park Service. Archived from original on 2010-06-28. Retrieved 2010-08-19.
- ↑ Sutherland, Cara A. (2003). Statue of Liberty. New York: Barnes & Noble Books. [1](չաշխատող հղում)0760738904. Retrieved 18 June 2016.
- ↑ Hudson County New Jersey Street Map. Hagstrom Map Company, Inc. 2008. ISBN 0-88097-763-9.
- ↑ Jersey v. New York,523 U.S. 767, page 779 (26 May 1998).
- ↑ "Statue of Liberty National Monument – Frequently Asked Questions". Park Service. Retrieved 2010-02-01.
- ↑ "Ferry System Map – Statue Of Liberty National Monument (U.S. National Park Service)". Park Service. Retrieved 2014-01-21.
- ↑ Mark (2006). Big Oyster. New York: Random House Trade paperbacks. [2](չաշխատող հղում) [3].
- ↑ "Spell it with a "W" It should not be Bedloo's Island but "Bedlow's"" (pdf). New York Times. August 14, 1886. Retrieved 2011-04-08.
- ↑ Harvey, Cornelius Burnham (1900). "Genealogical History Of Hudson And Bergen Counties New Jersey Early Settlers of Bergen County" Արխիվացված 2016-10-13 Wayback Machine. Retrieved 2012-12-13.
- ↑ "History of the Statue of Liberty and Bedlow's Island". New York: Regimental Press. Archived from original on February 4, 2008.
- ↑ "Lazaretto Quarantine Station, Tinicum Township, Delaware County, PA: History". ushistory.org. Retrieved 2010-02-01.
- ↑ "Liberty Island Chronology". Retrieved 2013-01-25.
- ↑ "Historic Buildings as seen and described by famous writers" (txt). [4] Retrieved 2010-02-01.
- ↑ "Liberty's Statue Full Programme of the Inaugural Ceremonies" (pdf). New York Times. 10 October 1886. Retrieved 2009-12-22.
- ↑ "Delaware Division of Libraries Blog". Retrieved 2012-07-29.
- ↑ Durkin, Erin (October 6, 2016). "Statue of Liberty getting new $70M museum set to open in 2019". NY Daily News. Retrieved 2016-10-07.
- ↑ Plagianos, Irene (2016-10-06). "See Designs for the New Statue of Liberty Museum" Արխիվացված 2016-10-09 Wayback Machine. DNAinfo New York. Retrieved 2016-10-07.
- ↑ Island: Block Group 9, Census Tract 1, New York County, United States Census Bureau(չաշխատող հղում)[not in citation given] copy at [5] (July 22, 2007).
- ↑ "Statue of Liberty Lighthouse". Archived from original on 2012-07-17. Retrieved 2012-07-29.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Park Service Bedloe's Island web site Արխիվացված 2015-03-21 Wayback Machine
- National Park Service's Statue of Liberty and Liberty Island site
- Bedloe's Island Արխիվացված 2016-08-25 Wayback Machine in 1867 at the Historical Society of Pennsylvania
- Statue Of Liberty Fire Brigade
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատության կղզի» հոդվածին։ |
|