Jump to content

Ադելհեյդ Պոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելհեյդ Պոպ
գերմ.՝ Adelheid Popp
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1869(1869-02-11)[1][2][3]
ԾննդավայրInzersdorf, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմարտի 7, 1939(1939-03-07)[1][2][3] (70 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[3][4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Ավստրիա
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, խմբագիր և ֆեմինիստ
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և պառլամենտի անդամ
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Adelheid Popp Վիքիպահեստում

Ադելհեյդ Պոպ (գերմ.՝ Adelheid Popp, ի ծնե՝ Դվորակ (գերմ.՝ Dworak), փետրվարի 11, 1869(1869-02-11)[1][2][3], Inzersdorf, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - մարտի 7, 1939(1939-03-07)[1][2][3], Վիեննա, Նացիստական Գերմանիա[3][4]), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, Ավստրիայի կանանց աշխատանքային շարժման ռահվիրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելհեյդ Պոպը ծնվել է 1869 թվականի փետրվարի 11-ին Վիեննայում[5]։ Եղել է ջուլհակի ընտանիքի տասնհինգերորդ երեխան, որը մահացել էր, երբ Ադելհեյդը 6 տարեկան էր[6]։ 10 տարեկանում նա սկսել է սովորել, բայց 14 տարեկան հասակում ստիպված է եղել աշխատել ֆաբրիկայում, որպեսզի օգնի մորը, որի առողջությունը քայքայվել է բազմաթիվ ծննդաբերություններից հետո։ Եղբայրները Ադելհեյդին իրենց հետ տարել են աշխատողների հավաքներին և մի անգամ նա հավաքներից մեկում հանդես է եկել կին աշխատողների դրության մասին ելույթով, որը առաջացրել է մեծ տպավորություն[7]։

Այդ պահից Ադելհեյդը ֆաբրիկայում ամեն օր 12 ժամ աշխատելով, երեկոյան սովորում էր գրագիտություն։ Դրանից հետո նա սկսել է կարդալ սոցիալիստները աշխատանքները և գրել հոդվածների կանանց աշխատանքային շարժման դրության մասին, իսկ հանգստի օրերին հանդես էր գալիս կուսակցական հավաքներում։

1893 թվականին ամուսնացել է Յուլիուս Պոպի հետ, որը Վիկտոր Ադլերի մոտիկ ընկերն էր։ Այդ նույն տարի, կին աշխատողների գործադուլի կազմակերպմանը մասնակցության մեջ, հայտնվել է գաղտնի ոստիկանության տեսադաշտում և հետագայում բազմիցս կալանավորվել է։ Եղել է ավստրիական Arbeiterinnen-Zeitung թերթի կազմակերպիչներից մեկը, որում դարձել է պատասխանատու խմբագիր։ Այդ ընթացքում լավ հարաբերություններ է պահպանել Ֆրիդրիխ Էնգելսի և Ավգուստ Բեբելի հետ, որոնք նրան շատ էին գնահատում։

1902 թվականին Պոպը եղել է «Սոցիալ-դեմոկրատական կանանց և աղջիկների համայնքի» հիմնադիրներից։ 1916 թվականին նա ընտրվել է Կանանց միջազգային սոցիալիստական քարտուղարության նախագահ` դրանով փոխարինելով Կլարա Ցետկինին։ 1918 թվականին հայտնվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության կառավարության կազմում, ինչպես նաև ընտրվել է տեղական հունգարական խորհրդի կազմում։ Հաջորդ տարի դարձել է Ազգային սահմանադրական ժողովի պատգամավոր, իսկ 1920 թվականին ընտրվել է Ավստրիայի ազգային խորհրդի մեջ, որտեղ մնացել է մինչև 1934 թվականը։

Պոպի Der Weg zur Höhe: die sozialdemokratische Frauenbewegung Österreichs; ihr Aufbau, ihre Entwicklung und ihr Aufstieg գիրքը նացիստների կողմից ընգրկվել է այրման ենթական գրքերի ցանկում։

Ադելհեյդ Պոպը մահացել է 1939 թվականի մարտի 7-ին Վիեննայում՝ 70 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

  • Die Jugendgeschichte einer Arbeiterin — von ihr selbst erzählt. — München: Ernst Reinhardt, 1909.
  • Erinnerungen. Aus meinen Kindheits- u. Mädchenjahren. Aus der Agitation und anderes. — Stuttgart: Dietz, 1915.
  • Der Weg zur Höhe: die sozialdemokratische Frauenbewegung Österreichs; ihr Aufbau, ihre Entwicklung und ihr Aufstieg. — Wien: Frauenzentralkomitee der Sozialdemokratischen Arbeiterpartei Deutschösterreichs, 1929.

Պատասխանատու խմբագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gedenkbuch 20 Jahre österreichische Arbeiterinnenbewegung, 1912.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Adelheid Popp Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 895—899. — ISBN 978-3-205-78552-1
  4. 4,0 4,1 4,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 139. — ISBN 978-3-88099-123-1
  5. Popp, Adelheid (1913). The autobiography of a working woman. F.G. Browne.
  6. A. T. Lane (1995). Biographical dictionary of European labor leaders. Greenwood Publishing Group. էջեր 771–772. ISBN 978-0-313-29900-1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Francisca de Haan; Krasimira Daskalova; Anna Loutfi (2006 թ․ ապրիլի 1). Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries. Central European University Press. էջ 447. ISBN 978-963-7326-39-4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելհեյդ Պոպ» հոդվածին։